ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍ. ԱՐՏՅՈՄ ԳԵՂԱՄՅԱՆԸ ԿԱՐՐ ԿԵՆՏՐՈՆԻ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ Հ. Ծ. Արտյոմ Գեղամյանը նշանակվել է «Մարդու իրավունքների քաղաքականության Կարր կենտրոնի» 2013-2014 տարեշրջանի գիտական խորհրդի անդամ, տեղեկացնում է «Արմինյն Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Կարր կենտրոնը Հարվարդ Քենեդի կառավարման կրթօջախի բաժանմունքներից է: Գեղամյանը զբաղվում է Արեւելյան Եվրոպայի եւ նախկին Խորհրդային Միության հանրապետությունների անցումային շրջանի արդարադատության խնդիրներով: Պաշտոնավարել է Հայաստանում, Ֆինլանդիայում, Շվեդիայում, Սլովակիայում, Մալթայում եւ Ստրասբուրգում: Ունի մարդու իրավունքների թեմայով գրված մի շարք աշխատություններ: |