RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#202, 2013-11-21 > #203, 2013-11-22 > #204, 2013-11-23 > #205, 2013-11-26 > #206, 2013-11-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #204, 23-11-2013



ՇԱԽՄԱՏ

Տեղադրվել է` 2013-11-22 23:28:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 981, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ԲԱԲՈՒՋՅԱՆՆ ՈՒ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԵՆ

Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող շախմատի մրցաշարի 9-րդ տուրում Լեւոն Բաբուջյանը հաղթեց Ռաթնակարանին, Հովիկ Հայրապետյանը պարտության մատնեց Ստեֆան Լուֆլերին, Վահե Բաղդասարյանն առավելության հասավ Կիրիլ Կուդերինովի նկատմամբ:

Տուրն անհաջող էր Սամվել Տեր-Սահակյանի համար, որը պարտվեց Վալերի Նեւերովին: Տիգրան Ս. Պետրոսյանը հաշտություն կնքեց Ազեր Միրզոեւի հետ: Կարինա Համբարձումովան պարտվեց Դհոպադե Սվարնիլին, Մարիա Գեւորգյանը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց Անուպ Դեշմուխի հետ մրցավեճում:

9 տուրից հետո մեր շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Լեւոն Բաբուջյանն ու Հովիկ Հայրապետյանը, որոնք վաստակել են 6-ական միավոր: 5,5-ական միավոր ունեն Սամվել Տեր-Սահակյանը, Վահե Բաղդասարյանն ու Տիգրան Ս. Պետրոսյանը: Կարինա Համբարձումովան 5 միավոր է վաստակել, Մարիա Գեւորգյանն ունի 2,5 միավոր:

7,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Գուջրաթի Վիդիթը, Միխայիլ Մոժարովը եւ Չիթամբարամ Արավինդը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #204, 23-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ