RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#211, 2013-12-04 > #212, 2013-12-05 > #213, 2013-12-06 > #214, 2013-12-07 > #215, 2013-12-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #213, 06-12-2013



ԲԱՆԿԱՅԻՆ ՁԵՌՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղադրվել է` 2013-12-05 23:30:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 786, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ԵՎՐՈՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՏՈՒԳԱՆԵՑ 8 ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԵՐԻ

Եվրոհանձնաժողովը 1,7 մլրդ եվրո ընդհանուր գումարով տուգանել է 8 խոշորագույն բանկերի, որոնց թվում են Deutsche Bank-ը, Royal Bank of Scotland-ը եւ JP Morgan-ը: Բանկերը մեղադրվում են կարտելներ ստեղծելու եւ տոկոսադրույքներով ձեռնածություն անելու մեջ:

Կարտելներն արհեստականորեն բարձրացրել էին գները դերիվատիվներիՙ ֆինանսական գործիքների ածանցյալների շուկայում, հաղորդում է BBC-ն:

Barclays եւ USB բանկերը համապատասխանաբար 2,5 մլրդ եւ 690 մլն եվրո տուգանքների վճարումից ազատվել են քննիչների հետ համագործակցելու շնորհիվ:

Մի քանի բանկ մասնակցել է միջբանկային վարկերի (եվրոյով կամ իենով) տոկոսադրույքների հետ կապված ձեռնածություններին: Դրանք կիրառվել են մասնավորապես հիպոթեկային վարկերի հատկացման ժամանակ:

Royal Bank of Scotland-ը եղել է միաժամանակ մի քանի կարտելի մասնակից եւ կվճարի 391 մլն եվրո տուգանք: Ամենամեծ գումարը կվճարի Deutsche Bank-ը (725,35 մլն եվրո): Տուգանվել են նաեւ Sociռtռ Gռnռrale-ը, JP Morgan-ը, Citibank-ը եւ RP Martin-ը: Շարունակվում է HSBC-ի եւ Crռdit Agricole-ի գործերի քննությունը: Հարուցվել է մի քանի քրեական գործ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #213, 06-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ