RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 07-03-2014



Տեղադրվել է` 2014-03-11 20:51:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 2755, Տպվել է` 55, Ուղարկվել է էլ.փոստով` 48

ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԲՈՂՈՔԱՐԿԻ ՄԻԵԴ ՍՏՈՐԻՆ ՊԱԼԱՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ

Անահիտ Հովսեփյան, Գերմանիա

Այսօրՙ մարտի 11-ի հետմիջօրեին հայտնի դարձավ, որ Շվեյցարիայի արդարադատության նախարարությունը բողոքարկելու է Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարանիվերին պալատում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործովստորին պալատիՙ 2013-ի դեկտեմբերի 17-ի վճիռը, ըստ որի Շվեյցարիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը այն էՙ հայցվորի ազատ կարծիք արտահայտելու իրավունքը։

Հիշեցնենք, որ2005-ին Շվեյցարիայում կազմակերպված մի գիտաժողովի ժամանակ ԴողուՓերինչեքը Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» էր որակել, ինչի համար 2008-ին շվեյցարական դատարանը նրան դատապարտել էր 90 - օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի, ինչպես նաեւ 3 հազար շվեյցարական ֆրանկ տուգանքի։ ՄԻԵԴ որոշման համաձայն Շվեյցարիայի կառավարությունը դրամական փոխհատուցում չի տրամադրելու Դողու Փերինչեքին։ Շվեյցարիական արդարադատությունը թուրք ազգայնամոլին դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը ժխտելու մեղադրանքովՙ հիմնվելովիր քրեական օրենսգրքում առկա ռասսայական խտրականությունը պատժող օրենքի վրա։ Շվեյցարիայի արդարադատության նախարարությունը բողոքարկմամբ նպատակ ունի հստակեցնել իր վերոհիշյալ օրենքի կիրառման շրջանակները, հրապարակված է արդարադատության նախարարության մամլո հաղորդագրության մեջ։

Այս թեմային կանդրադառնանք մեր առաջիկա ուրբաթ օրը լույս տեսնելիք համարումՙ զրուցակից ունենալով Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանին։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 07-03-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ