RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2015-01-16 > #002, 2015-01-23 > #003, 2015-01-30 > #004, 2015-02-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 23-01-2015



Տեղադրվել է` 2015-01-23 00:18:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1327, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 5

«ՀՈԳԻՆԵՐԻ ԱՐԹՆՈՒԹՅԱՆ ԱՐՇԱՎԸ» 100-ԱՄՅԱԿԻՆՙ "

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

«System Of A Down»-ի հուժկու ձայնով

"System Of A Down"-ը ապրիլի 13-ին Քյոլնի Lanxess Arena-ում հանդես կգա բացառիկ համերգով, իրազեկում են Քյոլնի տեղական լրատվամիջոցներըՙ ամերիկահայկական ռոք խմբի երկրպագուներին ծանուցելով, թե «Հոգիների արթնության արշավը» նվիրված է լինելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Իր հիմնադրումիցՙ 1998-ից սկսյալ խումբը ձայնագրել է 5 ալբոմ, վաճառել ավելի քան 31 միլիոն ձայնագիր (ֆոնոգրամ), արժանացել Գրեմմի մրցանակի, իր շուրջը հավաքել 21 միլիոն երկրպագու: Խմբի անդամները տարբեր համերգներում ներգրավված են եղել որպես մենակատարներ: 2011-ին "System Of A Down"-ը հնգամյա դադարից հետո նորից համաշխարհային բեմ է վերադարձել: Խումբն իր «Հոգիների արթնության արշավը» համերգային շրջագայությամբ, որը սկսվում է Լոնդոնի Wembley Arena-ից եւ ավարտվում Երեւանի Հանրապետության հրապարակում, նպատակ ունի տգիտության լռեցրած ձայնին հակադրել իր հուժկու ահազանգը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 23-01-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ