Ամեն անգամ, երբ Հայաստանում կամ համահայկական տարածքում որեւէ դժբախտ, կրկնում եմՙ դժբախտ դեպք կամ իրադարձություն է տեղի ունենում, որոշակի անձանց մի խումբ եւ է՛լ ավելի որոշակի մի շարք լրատվամիջոցներ տեղի ու մանավանդ անտեղի հարձակումներ են գործում պատրաստի մի քանի թիրախների վրա- Հանրապետության նախագահ, Ամենայն հայոց կաթողիկոս, Ռուսաստանի հայերի միության նախագահ: ...
Հայաստանի քննչական կոմիտեի` երեկ երեկոյան տարածած հայտարարությամբ Վալերի Պերմյակովը ընդունել է ՀՀ անունից իրեն առաջադրված մեղադրանքը` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու եւ ավելի անձանց սպանություն): Մեղադրյալից վերցվել են փորձանմուշներ` դեպքի վայրում հայտնաբերված հետքերի, վերցված փորձանմուշների հետ համեմատական, այդ թվում` դատակենսաբանական, գենետիկական, քրեագիտական փորձաքննություններ նշանակելու համար: ...
Ճիշտն ասած` զարմանալի էր, որ Գյումրիի ողբերգական դեպքերից ինն օր հետո, երբ իրավական գործընթացներին նոր-նոր էր ցրցամ տրվում, ու երբ հանցագործ ռուս զինվորին Հայաստանի իրավապահները նոր-նոր են մեղադրանք առաջադրել, Ազգային ժողովը խորհրդարանական լսումների տեսքով ինչ-որ պարզաբանումներ էր ակնկալում Հայաստանի գլխավոր դատախազից: Քանի որ պարզ տրամաբանությամբ նա անընդհատ հղում էր անելու ...
Բացառապես արտահանմամբ զբաղվող եւ տարեկան 50 մլրդ դրամի ապրանք արտահանող տնտեսվարողների շահութահարկը կնվազեցվի 10 անգամՙ ներկայիս 20 տոկոսի փոխարեն սահմանելով 2 տոկոս: «Շահութահարկի մասին» օրենքում երեկ նման փոփոխության հավանություն տվեց Հայաստանի կառավարությունը: Ըստ այդ նախագծի, նման արտոնություն ստացող ընկերությունը պետք է ունենա նաեւ Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագիր եւ ...
Ստորեւ անգլերենից թարգմանաբար ներկայացնում ենք Ռամկավար Ազատական կուսակցության Կենտր. վարչության նախկին ատենապետ, ՀԲԸՄիության Կենտր. վարչության նախկին փոխնախագահ, Թեքեյան մշակութային միության Մ. Նահանգների եւ Կանադայի Կենտր. վարչության անդամ, հայտնի գյուտարար-ֆիզիկոս, Մոնրեալի Մկգիլ համալսարանի պրոֆեսոր Արշավիր Գյոնջյանի կոչը ուղղված համայն հայությանը:
Աննախադէպ քայլով մը նախագահ Խոսէ Մուխիքա, Ուրուկուայի պատմութեան մէջ առաջին անգամ ըլլալով, իր նախագահական պաշտօնի աւարտումէն ամիս մը առաջ, իբրեւ հրաժեշտի արտայայտութիւն, իր նախագահական պալատին մէջ ընդունեց մեր համայնքի թէ աշխարհիկ եւ թէ կրօնական կառոյցներու ներկայացուցիչները:
Ես շատ դրական բան չեմ ակնկալեր երկրէ մը, ուր մարդիկ ազատօրէն կը ծաղրեն իրենց նախագահն ու կաթողիկոսը: Ազատ խօսքի չարաշահումն ալ իր վնասները ունի անկասկած:
Անկախ լրագրող Ժան Էսքիյանը Փարիզից տեղեկացնում է, որ «Nouvelles d՛Arme՛nie» ամսագրի հունվարյան համարը բացահայտում է այն գաղտնի համաձայնությունը, որի հետեւանքով 2012-ին տապալվեց հայերի Ցեղասպանության ժխտումը քրեականացնող Վալերի Բուայեի օրենքը: Ֆրանսահայ ամսագրի շապիկին «Սահմանադրական խորհուրդ: Հյուբեր Հենելի վտանգավոր կապերը» խորագիրն է:
Խորը ցավով տեղեկացա Ավետիսյանների ընտանիքի վերջին անդամիՙ փոքրիկ Սերյոժայի մահվան մասին: Հույսը, որ նա, արհամարհելով ոճրագործությունը, կապրի եւ կվառի իր ընտանիքի մարած լույսը, ավաղ չարդարացավ:
Խոսքը, պատկերն ու ձայնն անդիմադրելի ազդեցություն ունեն. դեռ անտիկ փիլիսոփաներն են դրանում համոզվել ու խորհուրդներ տվել կայսրերին: Դա է պատճառը, որ արքաներն ու զավթիչները հասարակության վրա իշխելու համար խոսքի արվեստին տիրապետող հռետորներ են ունեցել իրենց կողքին, ստեղծել են ազդեցիկ, վախ ներշնչող զինանշաններ:
Եթե Վ.Պ.-ն (չխառնել Վլադիմիր Պուտինի հետ) չմտներ Ավետիսյանների տուն, ապա Ավետիսյաններն այսօր ողջ կլինեին: Եթե Վ.Պ.-ն չգար Հայաստան` ծառայելու, ապա չէր մտնի Ավետիսյանների տուն: Եթե ՌԴ համապատասխան մարմինները բծախնդրորեն ընտրեին իրենց բանակի կադրերին, ապա Վ.Պ.-ն չէր գա Հայաստան ծառայելու: Եթե ՌԴ բարձր ղեկավարությունն ունենար համապատասխան կամք, ապա ՌԴ համապատասխան կառույցներն ...
Անդրեյ Սուշենցովը "Внешняя политика" գործակալության ղեկավարն է, «Վալդայի ակումբի» փորձագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետհամալսարանի դոցենտ:
Շվեյցարական «Նոյե ցյուրխեր ցայթունգը» հունվարի 19-ի համարում անդրադարձել է Հայ գաղտնի բանակի գործունեությանը: Բեռնից Մարկուս Հեֆլինգերը «Շվեյցարիան ահաբեկիչների տեսադաշտում» հոդվածում հիշատակելով «ճիշտ 40 տարի առաջ աշխարհում մեկնարկած ահաբեկչական շարքը», թվարկում է Շվեյցարիայում տեղի ունեցած գործողությունները. կիրակի Դաշնային պալատի մոտ պայթած առաջին ռումբը վնաս չպատճառեց, երկրորդըՙ երկուշաբթի ...
Աբխազական երկաթուղու վերագործարկման մասին քննարկումները անհանգստացրել են Ադրբեջանին: Ադրբեջանական «Day.az» կայքը «Քաղաքականություն» բաժնում տեղադրել է վերլուծական «Երթաթուղային կոլապսը Հայաստանում. Երեւանը հանել են գնացքից» ամպագորգոռ վերտառությամբ: Կայքը փորձել է վերլուծել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո աշխուժացած քննարկումները մեր երկիրը Եվրասիական տարածքի հետ կապելու դեռեւս չօգտագործված հնարավորությունների մասին: Քանի որ ՌԴ ...
Հայաստանի տնտեսության համար 2015-ը առանձնահատուկ տարի է լինելու: Երկու կարեւոր իրադարձություններ ստեղծել են նոր կացություն, որը, թեեւ նոր հնարավորություններ է ստեղծում մեր երկրի համար, բայց այնպես չէ, որ ամեն ինչ ինքնաբերաբար կընթանա այնպես, ինչպես ակնկալվում է:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ «BirthLink» ՀԿ-ի տնօրեն Քեթի Մելորն այցելել են Էջմիածին քաղաքի կենտրոնական հիվանդանոցի ծննդատունը: Ծննդատանը տրամադրվել են վաղահաս ծնված եւ առողջական խնդիրներով երեխաների խնամքի համար անհրաժեշտ սարքավորումներՙ վերակենդանացման սարք, տաքացուցիչ, ռեսպիրատոր թերապիայի համակարգ, ինչպես նաեւ երակային ներարկման պոմպ: Տրամադրված բուժսարքավորումների եւ սարքերի միջոցով հնարավոր կլինի պատշաճ ...
Այժմ բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «ՄՏՍ կոնեկտ ուսանողական», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» եւ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» հետվճարային ինտերնետային սակագնային պլաններից մեկին 12 ամսովՙ բաժանորդը կարող է ստանալ մինչեւ 42,2 Մբիթ/վրկ արագություն ապահովող եւ Skype ծառայությունից օգտվելու համար օպտիմացված «ՄՏՍ կոնեկտ E3351» USB մոդեմն` անվճար:
Կարծես սփյուռքում մեր ձախողումների դժբախտությունը բավական չէր, այժմ էլ տարաձայությունների եւ անհամերաշխության ալիքը գլուխ է բարձրացրել Հայաստանում պատմության այս ճակատագրական պահին, երբ համագործակցություն ու ներդաշնակություն է անհրաժեշտ մեզ դիմագրավելու համար դարաշրջանի մարտահրավերը:
Ինչ-որ մեկը, փորձելով տալ հայերիս համար ծանր կամ ողբերգական ամսաթվեր, պարզել էր, որ հունվարի 19-ին, բացի փոքրիկ գյումրեցի Սերյոժայից, զոհվել է նաեւ Մովսես Գեորգիսյանը, սպանվել է Հրանտ Դինքը, հակառակորդի դիվերսիան հետ մղած մարտում ՀՀ բանակի զինծառայող Արմեն Հովհաննիսյանը: Բոլոր այս մահերը մի ընդհանրություն ունեն` ազգային են, բոլորիս վերաբերող:
Երբեմնի հազար ու մի եկեղեցիների քաղաք Անին այսօր վտանգված է: Նրա նախամուտքի հուշագիրը կեղծում էՙ իբր այստեղ են ապրել ԲԱԳՐԱՏՕՂԼԻ արքաները: Շատ կոթողներ հայտնվել են ոչնչացման եզրին կամ արդեն չկան: Վերջերս թուրքական դիվանագիտությունը գնաց զարմանալի քայլի. Անիի մի շարք կիսավեր եկեղեցիներ վերանորոգվում են: Սա առաջացրել է շատերի անհանգստությունը, իսկ Համաշխարհային ...
ՈՒԵՍԹՈՒՈՒՏ.- Քալիֆորնիոյ համալսարանի Լոս Անճելըսի մասնաճիւղի ուսանողական խորհուրդը յունուար 20-ի երեկոյեան միաձայնութեամբ վաւերացուց Թուրքիոյ մէջ Քալիֆորնիոյ համալսարանի բոլոր ներդրումները (72.6 միլիոն դոլար) ետ քաշելու բանաձեւը, որ մաս կը կազմէ Արեւմտեան Ամերիկայի ՀԵԴի նախաձեռնութեամբ «#DivestTurkey» արշաւին, որուն նպատակն է պատժել Թուրքիոյ ուրացման քաղաքականութիւնը:
«Հույսով եմ Ցեղասպանության հարյուրամյակի շեմին հրատարակված այս գիրքը կնպաստի այդ տաղանդավոր գրողների ճանաչմանը, որին նրանք լիովին արժանի են», նշել է դոկտ. Հրանտ Մարգարյանը, ով առավել ծանոթ է Նյու Յորքում իր թատերական ներկայացումներով: «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի փոխանցմամբ «Ջորջթաունի տղաները», «Լռություն» եւ «Հայելիներ» պիեսների բեմադրություններով ծանոթ, այժմ 76-ամյակը բոլորած մտավորականը օտար ընթերցողներին ...
Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական կողմը, ըստ ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանական գերատեսչությունների պաշտոնական հաղորդագրության, 8 անգամ դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, 8-ն էլ անհաջող: Հայկական կողմն ունեցել է մեկ զոհ: Ադրբեջանն իր զոհի, կամ զոհերի մասին լռում է:
Ադրբեջանի կողմից վերջին օրերին իրականացված մի շարք դիվերսիոն գործողությունների հետեւանքով մենք ունեցանք երկու զոհ: Կարեւոր չէ, թե ովքեր: Ցանկացած անունով ցանկացած հայ զինվոր մերն է, հետեւաբար յուրքանչյուր անունով յուրաքանչյուր զոհված, էլի մերն է: Նրանց մահը մենք սգում ենք` անկախ նրանց անուններից:
"System Of A Down"-ը ապրիլի 13-ին Քյոլնի Lanxess Arena-ում հանդես կգա բացառիկ համերգով, իրազեկում են Քյոլնի տեղական լրատվամիջոցներըՙ ամերիկահայկական ռոք խմբի երկրպագուներին ծանուցելով, թե «Հոգիների արթնության արշավը» նվիրված է լինելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Ներկայումս Միջին Արեւելքի հայությունը դարձյալ ապրում է ապագայի մտահոգությամբ, ուստիեւ այնտեղ ի հայտ եկող յուրաքանչյուր դրական երեւույթ արժանի է առավելագույն ուշադրության:
Կուզենայի տեղեկություններ հայտնել «Կյանքի խոսք» աղանդի վերաբերյալ: Այդ աղանդի ներկայությունը բավական զգալի է նաեւ Ադրբեջանում: Աղանդավորները 2014 թ. հունվարի 20-ին նշեցին Բաքվում հայկական ջարդերի հետ կապված «վշտալի» տարելիցը: «Կյանքի խոսքի» պաստորները պարբերաբար այցելում են Հ. Ալիեւի գերեզման, մեր հանրապետության դեմ կռված զինվորներիՙ շահիդների ծառուղի: Համացանցում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում նրանց ...