Երեկ կառավարության ընդունելությունների տանը գումարված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստում միաձայնությամբ ընդունվեց Համահայկական հռչակագիր, որն ունի պատմական նշանակություն ոչ միայն իր բովանդակությամբ, այլեւ իր ընդունման կերպով ու տարողությամբ: Թերեւս հայ ժողովրդի պատմության մեջ ազգային առաջին փաստաթուղթն է այն, որն ընդունվեց համահայկականՙ Հայոց պետության, հայ ...
Երեկ Կոմիտասի անվան զբոսայգու տարածքում բացվեց հայ երաժշտության մեծ երախտավոր Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտը: Բացմանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամները: 2013 թվականի մայիսի 30-ին, Հայաստանի նախագահի առաջարկով, «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իր նիստում որոշեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտ ստեղծել: ...
Անցյալ շաբաթՙ հունվարի 21-ին, եվրոպական մռայլ իրականությունը քաղաքական գորշ ձեւակերպմամբ մթնեցրեց Գերմանիայի կառավարության հրապարակած հայտարարությունը, ըստ որի Հայոց կոտորածները չի կարող ցեղասպանություն որակել, քանի որ «Գերմանիան ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիային միացել է 1955-ին»: Այս ձեւակերպումն իհարկե տարակուսելի է դարձնում, թե նույն տրամաբանությամբ 1948-ից առաջ տեղի ունեցած Հոլոքոսթի հանդեպ էլ ուրեմն նույնը ...
Նոր տարին սկսվեց Հայաստանում եւ Հայաստանի շուրջ զուգահեռ գործընթացներով, որոնք փոխեցին քաղաքական եւ հասարակական շրջանակների դեկտեմբերյան պլանավորումները, ասել է թե` նրանցից շատերը պլանները պարզապես խառնեցին: Իսկապես որ` պլանավորում է մարդը, բայց դե գիտեք` ո՞վ է տնօրինում... Օրինակ` ԲՀԿ-ն փորձում էր քաղաքական դաշտում գերադասության դիրք վերցնել իր ծրագրած համաժողովով, բայց Գյումրիի ...
Հունվարի 28- ն է: Ստրասբուրգի ՄԻԵԴ-ում ժամը 9 անց 15 սկսվող «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատավարությանը 7 րոպե է մնացել: Միայն ֆոտոլրագրողներն են աշխույժ լուսանկարում այս կամ այն ճանաչված անձին, մեկ էլ թուրք հեռուստալրագրողներըՙ հպարտ մի երեւույթով, որ իրենց իրավաբանների, դիվանագետների, քաղաքական ընտրանին կուռ շարքով ներկա է: Մտածեցի պահը հարմար է ...
Ըստ «Ակօս» թերթի (Ստամբուլ), լրագրող Մուրատ Բարդակչին վերջերս հայտարարել է, որ թուրքական պատմության ընկերությունից (TTK) մի պաշտոնյա հայերի տեղահանության հետ կապված պաշտոնական դիվանագիտական ճեպագրերը օսմանյան արխիվներից տեղափոխել է մի այլ կառույցի արխիվը: Դա արվել է, Բարդակչիի համոզմամբ, անձնական նախաձեռնությամբ եւ ներկայիս TTK-ի ղեկավարությունը տեղեկություն չունի, թե որտեղ կարող է լինեն ...
Մտել ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարին: Արտակարգ լարված միջազգային հարաբերությունները, Սառը պատերազմի վերսկսման իրական վտանգը, տնտեսական ու տարածաշրջանային զանազան ցնցումները սկսվող տարվան լավ շունչ չեն հաղորդել: Այնուամենայնիվ, այս տարվա գլխավոր խորհուրդը մեզ համար հենց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Դեռ դժվար է ասել, թե ինչ ավարտուն տեսք կունենա պետական ...
Ապրիլին, երբ թուրք կառավարության հրավերով աշխարհի առաջնորդները, ներառյալ արքայազն Չարլզը եւ Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի վարչապետները, հավաքվեն Գալիպոլիում ոգեկոչելու Առաջին համաշխարհային պատերազմի ճակատամարտը, մեկուկես միլիոն կոտորված քրիստոնյա հայերի ուրվականները քայլելու են նրանց հետ:
Նորերս «Ազգում» համոզմունք էի հայտնել, որ Իսրայելը երբեք չի ճանաչի մեր ցեղասպանությունը: Հիմնավորել էի միտքս գերազանցապես այն պարագայով, որ հրեաները միայն իրենց ցեղասպանությունն են ճանաչումՙ Հոլոքոսթը, դրա դիմաց Եվրոպայից ու համայն մարդկությունից պահանջելով քաղաքական-նյութական-բարոյական հատուցումներ:
Եթե անցյալ ունես, հիշողություն չունենալ չես կարող: Ցեղասպանության զոհերին ոգեկոչելու, հիշատակի հիշողությունը մշակույթ է, որ տարածման, ընդլայնման, ավելին ընդգրկելու կարիք ունի: Այդ հարցում Գերմանիան արել է բավականին քայլեր, հիշատակման կարեւոր եւ ուսանելի քայլեր` Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նացիստական ռեժիմի հանցագործությունների առնչությամբ:
Ավելի քան 20-ամյա զինադադարի պայմանավորվածության պայմաններում ղարաբաղյան հակամարտությունը երբեմն կոչում են սառեցված, թեեւ այդպիսին կոչելու հիմքեր չկան. հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ժամանակ առ ժամանակ ակտիվանում են դիվերսիաներն ու սադրանքները, փորձեր են արվում փոխելու սահմանային գծերի մոտավոր ուրվագծերը, դրա հետեւանքով էլ զոհվում են զինվորներ, խաղաղ բնակիչներ` որոշ դեպքերում հայկական, ...
Արեւմտյան մամուլի գիտակ մեկնաբաններ ու դիտորդներ վերջերս նկատել են ազերի կառավարության եւ նրա բռնապետական առաջնորդ Իլհամ Ալիեւի հասցեին ուղղված քննադատությունների սաստկացումը: Կարելի է ենթադրել, որ Մ. Նահանգներ-Ադրբեջան հարաբերություններն իրոք վատթարացել են: Բայց դա ընդամենը սառցաբեկորի վերին, երեւացող մասն է: Ներքին, ուժեղ հոսանքներն ու տրամադրությունները, ներառյալ տարածաշրջանային վերադասավորություններն ու աշխարհաքաղաքական տեկտոնիկ ...
Ի՞նչ է նշանակում որեւէ մեկին ինչ-որ հարցով դատի տալ այն երկրում, որի քաղաքացին չենք: Անշուշտ նշանակում է, որ մենք կա՛մ վստահում ենք տվյալ երկրի դատարանին, կա՛մ հույս ունենք, որ այդ դատարանը կիրականացնի արդարադատությունը, ինչը մեզ համար նշանակում է մեր պահանջի ամբողջական բավարարում: Բայց բացի այս ամենից եւ տվյալ պարագայում ամենագլխավորը` ...
«Russia Times» պարբերականի հաղորդմամբ Ստամբուլի N1 քրեական գործերի դատարանը ընդունել է Ստամբուլի գլխավոր դատախազի գրասենյակից ստացված պահանջագիրը եւ Ֆեթհուլլահ Գյուլենին ձերբակալելու կարգադրություն հրապարակել, մեղադրելով նրան «ահաբեկչական» խումբ ստեղծելու եւ ղեկավարելու մեջ: Հիշեցնենք, որ դեկտեմբերին մամուլի մի շարք պաշտոնյաներ, ներառյալ խմբագիրներ, ձերբակալվել էին, որպես Գյուլենին պաշտպանող կասկածյալներ: Նախագահ Էրդողանը Գյուլենին մեղադրել ...
Մասնակցելով հունվարի 26-ին կայացած պաշտպանության նախարարին կից կոլեգիայի եւ բանակի կազմավորման 23-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր նիստին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել` մի շատ կարեւոր շեշտադրմամբ: Նախագահ Սարգսյանը մասնավորաբար ասել է. «Թող ոչ ոք չմտածի, որ մենք ձեռքներս ծալած սպասելու ենք, թե երբ է արհավիրքը մտնելու մեր տուն: Մեզ ...
Կառավարությունը արտահանումը խրախուսելու նոր քայլ է կատարել նախորդ նիստում հավանություն արժանացնելով շահութահարկի մասով արտոնությունը: Համաձայն դրա, նախատեսվում է բացառապես արտահանմամբ զբաղվող, տարեկան 50 մլրդ դրամի (ավելի քան 100 մլն դոլարի) ապրանք արտահանող եւ արտահանումից այդքան էլ գումար ռեզիդենտ բանկային հաշիվներ ունեցող տնտեսվարողների շահութահարկը նվազեցնել 10 անգամ` ներկայիս 20 տոկոսի փոխարեն ...
Այս օրերին Երեւանի տոնավաճառների առեւտրականների մի մասը կրկին բողոքի ցույցեր էր անցկացնում կառավարության շենքի մոտ: Պատճառը դարձյալ նույնն էր, ինչ մի քանի ամիս առաջ` շրջանառության հարկի մասին օրենքում կատարված փոփոխությունները: Հիշեցնենք. համաձայն դրանց, առեւտրային գործունեությամբ զբաղվողների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 անգամ իջեցվում էր` 3,5 տոկոսից դառնալով 1 տոկոս, փոխարենը ...
Իրանի Կենտրոնական բանկը հայտարարել է ուրիշ երկրների հետ գործարքների կնքման դեպքում հաշվարկներ կատարելիս ամերիկյան դոլարի կիրառությունից հրաժարվելու մասին: Այդ մասին հաղորդում է «Թասնիմ» գործակալությունը:
«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետՙ Ընկերություն) հայտարարում է Ընկերության աշխատակիցներին բնապահպանական, աշխատանքի անվտանգության, սոցիալական եւ առողջապահական հարցերի շուրջ ուսուցման ծառայությունների (այսուհետՙ Ծառայություններ) գնման մրցույթ: Ծառայությունների նպատակը նշված ոլորտներում միջազգային չափանիշների եւ Ընկերության ներքին կանոնակարգերի վերաբերյալ Ընկերության աշխատակիցների ուսուցումը եւ համապատասխան գիտելիքների, կարողությունների ու հմտությունների տիրապետելու տեսանկյունից աշխատակիցների ստուգումն են: