RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2015-01-16 > #002, 2015-01-23 > #003, 2015-01-30 > #004, 2015-02-06 > #005, 2015-02-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 30-01-2015



Տեղադրվել է` 2015-01-29 23:28:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1802, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԲԱՑՎԵՑ ԿՈՄԻՏԱՍԻ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԸ

Երեկ Կոմիտասի անվան զբոսայգու տարածքում բացվեց հայ երաժշտության մեծ երախտավոր Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտը: Բացմանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամները: 2013 թվականի մայիսի 30-ին, Հայաստանի նախագահի առաջարկով, «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իր նիստում որոշեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտ ստեղծել: Դրա համար տրամադրվեց Կոմիտասի զբոսայգու տարածքում գտնվող մշակույթի տունը: Այն վերակառուցվեց, սարքավորվեց, հագեցվեց ժամանակակակից տեխնոլոգիաներով, մի շարք հավաքածուներից համալրվեց ցուցադրությությամբ ու արժեքավոր գիտական նյութով: Թանգարանն ունի հաներգասրահ, մշտական ցուցադրություն եւ ժամանակավոր նոր ցուցադրությունների հնարավորություն: Թանգարանի ութ սրահների մշտական ցուցադրությունն ամբողջացնում է Կոմիտասի կյանքն ու գործունեությունն` իր բոլոր փուլերում: Թանգարանում գործելու են գիտահետազոտական կենտրոն, երաժշտական ստուդիա, գրադարան, հրատարակչություն: Թանգարան-ինստիտուտը Կոմիտասի ստեղծած արժեքները լայնորեն հասանաելի կդարձնի մեր հասարակությանն, ու, ինչու չէ, կնպաստի դրանց տարածմանն աշխարհում: Ճարտարապետն է Արթուր Մեսչյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 30-01-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ