RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2015-01-16 > #002, 2015-01-23 > #003, 2015-01-30 > #004, 2015-02-06 > #005, 2015-02-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 30-01-2015



Տեղադրվել է` 2015-01-29 23:28:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1212, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՍՏԱՄԲՈՒԼ. ԳՅՈՒԼԵՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ

Հ. Ծ.

«Russia Times» պարբերականի հաղորդմամբ Ստամբուլի N1 քրեական գործերի դատարանը ընդունել է Ստամբուլի գլխավոր դատախազի գրասենյակից ստացված պահանջագիրը եւ Ֆեթհուլլահ Գյուլենին ձերբակալելու կարգադրություն հրապարակել, մեղադրելով նրան «ահաբեկչական» խումբ ստեղծելու եւ ղեկավարելու մեջ: Հիշեցնենք, որ դեկտեմբերին մամուլի մի շարք պաշտոնյաներ, ներառյալ խմբագիրներ, ձերբակալվել էին, որպես Գյուլենին պաշտպանող կասկածյալներ: Նախագահ Էրդողանը Գյուլենին մեղադրել է դավադրաբար պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ երդվել է «ջախջախել չարակամ ուժերին», որոնք կապ ունեն Գյուլենի ղեկավարած «Հիզմետ» կրոնա-հասարակական շարժման հետ: Իսկ վարչապետ Դավութօղլուն նշել է, որ Անկարան կարող է Ինտերպոլին խնդրել Գյուլենին արտահանձնման իրավունք հրապարակել: «Նրան կվերաբերվենք ինչպես որեւէ այլ թուրք քաղաքացու», ասել է նա ասուլիսի ժամանակ, ըստ «Դեյլի Սաբահ» թերթի:

Նախքան Մ. Նահանգներ տեղափոխվելը 1999-ին Գյուլենը Էրդողանի մտերիմ դաշնակիցներից էր: Խզումը առաջացավ, երբ Գյուլենի ազդեցությունն ու հեղինակությունը սկսեց մեծանալ աշխարհով մեկ նրա հիմնադրած իսլամական-կրոնական կրթական կենտրոնների եւ բարգործական կազմակերպությունների շնորհիվ:

Գյուլենին Ստամբուլում դատել եւ մեղավոր էին ճանաչել 2000 թվին, իսկ 2008-ին արդարացրել բոլոր մեղադրանքներից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 30-01-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ