ԹՈՒՐՔԻԱ: ԹԱՔՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ Հ. Ծ. Ըստ «Ակօս» թերթի (Ստամբուլ), լրագրող Մուրատ Բարդակչին վերջերս հայտարարել է, որ թուրքական պատմության ընկերությունից (TTK) մի պաշտոնյա հայերի տեղահանության հետ կապված պաշտոնական դիվանագիտական ճեպագրերը օսմանյան արխիվներից տեղափոխել է մի այլ կառույցի արխիվը: Դա արվել է, Բարդակչիի համոզմամբ, անձնական նախաձեռնությամբ եւ ներկայիս TTK-ի ղեկավարությունը տեղեկություն չունի, թե որտեղ կարող է լինեն այդ փաստաթղթերը: Մուրատ Բարդակչին հեղինակել է «Թալաթ փաշայի լքված փաստաթղթերը» («Talat Pasanin Evraki Metrukesi») եւ «Իթթիհատականների սնդուկը» («Ittihatcinin sandigi») գրքերը, որոնցում շոշափվում է հայկական հարցը: Նրա կարծիքով տեղահանության ժամանակ լքված կացարանների եւ ունեցվածքի ցուցակները նույնպես գտնվում են այդ ճեպագրերի թղթապանակներում: Դրանք կարեւոր են, որովհետեւ այնտեղ գրանցված են թվեր (քանի՞ հոգի), մարդկանց եւ շրջանների անուններ, որտեղից կատարվել են տեղահանությունները: Նաեւ կառույցների եւ մարդկանց անուններ, որոնց փոխանցվել են հայերի ունեցվածքը: Այդ փաստաթղթերը Սատմբուլում կայացած զինվորական տրիպունալի ժամանակ պահանջվել են, բայց այդպես էլ չեն ներկայացվել: Պատմաբան Թաներ Աքչամը մեծապես կարեւորել է Բարդակչիի հայտնագործությունը: |