RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#003, 2015-01-30 > #004, 2015-02-06 > #005, 2015-02-13 > #006, 2015-02-20 > #007, 2015-02-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 13-02-2015



Տեղադրվել է` 2015-02-13 16:37:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 1424, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 4

«ԱԼ ՂԱԻԴԱՅԻ» ՀԱՇԻՎՆԵՐ HSBC-ՈՒՄ

Պ. Ք.

Ֆրանսիական «Մոնդ» օրաթերթի վերջին հրապարակումներից մեկը պատմում է HSBC բանկի հետ կապված հերթական սկանդալի մասին: Թերթը մասնավորապես գրում է. «Երբ Բոսնիայի հատուկ ստորաբաժանումների մարտիկները 2002 թ. Սարաեւոյում գրոհով գրավեցին առեղծվածային մի հիմնադրամի գրասենյակը, նրանք այնտեղ, զենքերից ու պայթուցիկներից բացի, հայտնաբերեցին մի կարծր խտասկավառակՙ հրահանգավորիչ բովանդակությամբ: Այն պարունակում էր մասնավորապես «Ուսամայի պատմությունը» խորագրված արաբերեն նյութեր: Դրանց տեքստերը մասամբ սքանավորված էին, մի քանիսը պարունակում էին Ուսամա բեն Լադենի ձեռքով գրված հատվածներ»:

Այնուհետեւ «Մոնդը» տեղեկացնում է, որ խտասկավառակի վրա նշված քսան անունների ցանկն ապշահար է արել քննիչներին եւ գաղտնի ծառայություններին: «Ալ Ղաիդայի» նախկին անդամներից մեկն ավելի ուշ հաստատել է, որ հայտնաբերված անունները միջազգային ահաբեկչական ցանցի գլխավոր ֆինանսավորողների անուններն են: Ուսամա բեն Լադենը երկու տասնյակ անձանց այդ խումբը հորջորջում է «Ոսկե շղթա» անունով:

Պարզվում է, որ ցանկում հիշատակված անձանց մի մասը (Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ) եղել է նաեւ HSBC բանկի ժնեւյան մասնաճյուղի հաճախորդ: Դա հաստատվում է «Մոնդի» հայթայթած փաստաթղթերով: Ամերիկյան Սենատի 2012 թ. զեկույցներից մեկի համաձայն, HSBC բանկը երկար ժամանակ «Սաուդյան Արաբիայում եղել է ամենաակտիվ միջազգային բանկերից մեկը»: ԱՄՆ-ում այդ դրամատան ղեկավարները պարբերաբար ստիպված են լինում արդարացում գտնել զանազան օրինախախտումների համար: Բանկին նախատում են սեփական հաճախորդներին բավարար չափով չվերահսկելու եւ փողերի լվացման, ինչպես նաեւ ենթադրյալ ահաբեկիչների հանդեպ վերաբերմունքի հարցում գերհանդուրժողականություն դրսեւորելու համար: HSBC-ն խոստացել է «ուղղվել», սակայն փաստերը հակառակն են վկայում, նշում է «Մոնդը», հավելելով, որ ահաբեկչության գաղտնի խորհրդականների հետ գործ ունենալու վտանգը չի վերացել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 13-02-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ