RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24 > #016, 2015-05-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 17-04-2015



Տեղադրվել է` 2015-04-23 19:55:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1365, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԲԱՌԵՐԻ ԱԿՐՈԲԱՏԻԿԱ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՏԵՔՍՏՈՒՄ

Անահիտ Հովսեփյան, Գերմանիա

"Բունդեսթագը դատապարտում է հայերի հանդեպ ցեղասպանությունը" հստակ ասելու փոխարեն

Ապրիլի 21 - Գերմանական առցանց "Շփիգելի" քաղաքական մեկնաբան Զեվերին Վայլանդը Բեռլինից քննադատում է Բունդեսթագի կոալիցիոն խմբակցությունների ներկայացրած բանաձեւի տարբերակը, որն, ինչպես հաղորդել էինք նախկինում, այսօրՙ ապրիլի 21-ի հետկեսօրին է խմբակցությունների քննարկման նյութը լինելու։ Փաստաթուղթը հստակ, ուղիղ ձեւակերպումներից խուսափում է, նախադասությունը կարող էր շատ պարզ ու որոշակի ասելՙ "Բունդեսթագը դատապարտում է հայերի հանդեպ ցեղասպանությունը", նկատում է հեղինակը , բայց սրա փոխարենՙ բանաձեւի ձեւակերպումները բառերի ակրոբատիկա են հիշեցնում։ 2 խմբակցությունների ղեկավարների, կանցլերի գրասենյակի, արտգործնախարարության առաջարկած դիվանագիտական ձեւակերպումները նպատակ են հետապնդում բոլոր կողմերին ինչ-որ ձեւով "իրավունք տալ"։ Երեկ "Ազգում" ներկայացրել էինք այդ տեքստի այն հատվածը, որ քննության առարկա է դարձնում "Շփիգելի" քաղաքական մեկնաբանը. 1915-ի օսմանյան կայսրության տարածքում իրականացված կոտորածը "հետագա զանգվածային սպանությունների համար նախատիպ է"։ "Նրանց ճակատագիրը դարձել է զանգվածային բնաջնջման պատմության, էթնիկ մաքրազտումների, տեղահանությունների ու ցեղասպանությունների համար օրինակ, որոնցով 20 - րդ դարն այսքան սարսափելի ձեւով գծագրվում է"։

Քաղաքական մեկնաբանը նկատում էՙ խորամանկության այս բարձրագույն դպրոցը մի նպատակի է ծառայում. այն էՙ Գերմանիան չի ուզում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային կորցնել, քանի որ Բոսֆորի ափին գտնվող երկիրը դեռ պետք է գալուՙ անկայուն տարածաշրջանում որպես կայունության խարիսխ։ Բեռլինն իր այս դիրքորոշման մեջ մենակ չէ, Հայոց հարցի վերաբերյալ ԱՄՆ էլ նույն կերպ է գործել, մինչեւ այսօր. Բարաք Օբաման, որպես սենատոր խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց նախագահ դառնալուց հետո իր խոստումը չի կատարել։

"Շփիգելի" քաղաքական մեկնաբանը նաեւ ընդգծում է, թե ՔԴ-ՔՍ միությունն ու սոցիալ դեմոկրատական կուսակցությունը չեն կարող իրենց հնարավոր նպատակին հասնել, այն էՙ ոչ Հայոց ցեղասպանությունը հստակ անվանել, ոչ էլ Անկարայի հետ հակամարտությունից խուսափել։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 17-04-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ