Ցեղասպանության 100-ամյա տարելիցը մեզ ու մեր երկրին տվեց առնվազն երեք կարեւոր բան. առաջինՙ ազգային նույն զգացողությունը միասնաբար ապրելու, երկրորդՙ միայն պետականությամբ մեր խնդիրները հետապնդելու արդյունավետության, ու երրորդՙ արդարության ձգտումով մարդկության ողջ արդարասեր հատվածին պատկանելու, մենակ չլինելու գիտակցություն: Չեմ պատրաստվում այս ձեռքբերումների մասին խոսել ներկա սյունակում: Դրանց մասին խոսվելու է դեռ ...
Թուրքիան չի ուզում հայերի կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչել եւ գրոհում է բոլոր նրանց վրա, որ տարբեր հայացք ունեն: ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը ավստրիական «Շտանդարտին» մտահոգություն է հայտնել Թուրքիայիՙ այս դիրքորոշմամբ պայմանավորված ԵՄ մուտքի հարցում երկարաժամկետ հետեւանքների առնչությամբ: «Սրանով հակաեվրոպական եւ հակաարեւմտյան սերմեր են ցանվում, որ այսօրվա հայացքով դժվար ...
Սպասո՞ւմ էինք Ցեղասպանության 100-րդ տարելիցի` այս կարգի նշանակալից ռեզոնանսի ողջ աշխարհում, թե ոչ, բայց անկասկած է, որ աշխարհն անտարբեր չմնաց այդ տարեթվի հանդեպ, եւ իր վերաբերմունքն այս կամ այն կերպ արտահայտեց: Միգուցե իսկապես չէինք սպասում այդ աստիճանի մեծ անդրադարձի, քանի որ սովոր էինք դժվարությամբ, բազմամյա ջանքերով ստանալ ինչ-որ բան: Միգուցե ...
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան` պահանջելով թուրքական կառավարությունից հետ տալ Ցեղասպանության ժամանակ խլված Սիսի կաթողիկոսարանը եւ եկեղեցապատկան մյուս հողերը: Հայցի նախապատրաստման եւ ներկայացման գործում աջակից Լա Հեյի ատյանում ՄԱԿ-ի նախկին դատախազ Փայամ Ախավան հայտարարել է, որ սույն դատական նիստը ցույց կտա, թե որքա՞ն է հարգում Անկարան ...
Առավոտը բացվեց սովորականի պես, իսկ կեսօրին մեր շենքը կամաց-կամաց սկսեց արթնանալ: Վերելակը ծուլորեն վերուվար արեց. հարեւանուհիները մեկմեկու տուն էին շտապումՙ սուրճի:
«Հայաստան ծառատունկ ծրագիրը» մոլորակի օրվա առթիվ ապրիլի 18-ին կազմակերպեց Երեւանի մանկական երկաթուղու մի որոշակի տարածքի մաքրման աշխատանքները: Հաճույքով միացա նախաձեռնությանը, մանկուց սիրում եմ մեր մանկական երկաթուղին եւ Հրազդանի ձորը, որտեղ տաք եղանակին միշտ մարզվում եմ եւ զբոսնում, եւ ամեն անգամ սիրտս ցավում է նրա անմաքրության համար: Բայց անկախ դրանիցՙ Երեւանը ...
«Մերիդիան» Էքսպո կենտրոնում ապրիլի 26-28-ը տեղի ունեցած «Արտադրված է Հայաստանում» (Made in Armenia) եռօրյա ցուցահանդեսը տարբերվեց մինչ այժմ Հայաստանում կազմակերպված բոլոր ցուցահանդեսներից մի շարք առումներով:
Հայաստանին մատակարարվող գազի գինը ռուսական «Գազպրոմը» կնվազեցնի 1000 խմ-ի դիմաց մինչեւ 165 դոլարի` ներկայիս 189 դոլարի դիմաց: Այս մասին «Ռոսիա 24» հեռուսաընկերության եթերում օրերս հայտարարեց ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը:
2015թ. գարնանը ջրօգտագործողներին ոռոգման ջուր մատակարարելու հարցը քննարկելով, կառավարությունը երեկ որոշեց գետերի ավազանների սելավների հետեւանքնով վարարող ջրերը գյուղացիներին մատակարարել անվճար: Խոսքը 80 հազար հա հողատարածություններին ոռոգման ջուրը անահտույց մատակարարելու մասին է: Ինչպես նշեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որոշվել է մայիս ամսվա ընթացքում գետերի վարարման հետեւանքով հեղեղումը կանխելու նպատակով «Սեւան-Հրազդանյան-ջրառ» եւ «Ախուրյան-Արաքս-ջրառ» ...
Ապրիլի 25-ին, երբ գերմանահայությունը Բեռլինում կանցլերի գրասենյակի առջեւ համախմբված «Ճանաչումՙ հիմա՛» էր վանկարկում, գերմանահայ գործիչ Ժիրայր Քոչարյանը մոտեցել էր Հալլե- Վիթթենբերգի Մարտին- Լյութեր համալսարանի «Հայկական ուսմանց Մեսրոպ» կենտրոնի ղեկավար Արմենուհի Դրոստ- Աբգարյանին ու ասել, թե վերջինս եւ ես նրա թշնամիներն ենք: Հաստատ համոզված լինելով, թե մանավանդ ապրիլի 25-ին, հայը հային ...
Էական հարցերը շրջանցելու ճապկումներու խաղին մէջ պէտք չէ ներքաշուիլ, միամտութեան զոհ չըլլալ, «բան մը փոխուած» տեսնելու սովորական միամտութեամբ: Թուրքիան եւ թուրքերը քաղաքական ճապկումներու բազմադարեան փորձ ունին, շաբաթավերջի զբաղումներու քաղաքագէտ չեն:
Հայու գողգոթայէն տարի մը ետք, Մայիս 6, 1916-ին, Հայկական կոտորածներու արիւնը դեռ չչորցած իր ձեռքերուն, Ճեմալ Փաշա, որ «Սաֆֆահ» (ջարդարար) կոչուած է արաբներու կողմէ, Դամասկոսի եւ Պէյրութի հրապարակներուն մէջ կախաղան բարձրացուց արաբ իսլամ եւ քրիստոնեայ ազգայնական, մտաւորական ղեկավարներ:
Փարիզում Թուրքիայի դեսպան Հաքքի Աքըլը ամեն օր առավոտյան հանգիստ գնում է աշխատանքի, օրվա վերջում, սկզբում, հնարավոր է նաեւ ընթացքում` մի քանի անգամ կապվում Թուրքիայի ԱԳ նախարարություն, զեկուցում գործերի դրությունը, հնարավոր է նաեւ պաշտոնական հանդիպումներ է ունենում, մի խոսքով` հանգիստ եւ նորմալ աշխատում է, չնայած վերջին միջադեպից հետո, ասում են, նռան ...
Կառավարությունը ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության հետ կնքած երկու վարկային համաձայնագիր է բերել Ազգային ժողով, որոնք այս շաբաթ բուռն քննարկվում էին քաղաքական ուժերի կողմից եւ վերաբերում էին Հայաստանի ատոմակայանի գործարկման ժամկետը, ատոմակայանի 2-րդ էներգոբլոկի արդիականացմամբ, եւս տասն տարով երկարաձգելու համար 270 մլն եւ 30 մլն դոլար վարկեր վերցնելուն: Ատոմակայանի գործարկման ժամկետն ...
Մոսկվայաբնակ մեր կրտսեր հայրենակից Անրի Աղաբաբյանը, ում վերջերս, որպես շնորհաշատ երաժշտի, անդրադարձել է ռուսաստանյան «Հրաշքների դաշտ» հայտնի հաղորդաշարը, դարձավ 14 տարեկան: Ջերմորեն շնորհավորում ենք նրան, մաղթում առողջություն, ուսման մեջ մեծ առաջադիմություն եւ նորանոր հաջողություններՙ ինչպես արվեստի ու երաժշտության, այնպես էլ կյանքի բոլոր ասպարեզներում:
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ ապրիլի 24-ին արքայազն Չարլզը գերադասեց Թուրքիան` Հայաստանից, ոչ թե որովհետեւ ցանկանում էր «մզզացնել» Երեւանին, այլ որովհետեւ այդպես է պահանջում Թագավորության շահը: Տրամաբանում ենք, որ ուրեմն նույն օրը երեկոյան,երբ մի քանի րոպեով անջատվել են Փարիզի Էյֆելյան աշտարակի լույսերը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, դա կատարվել է ...
Հայոց ցեղասպանության ոգեկոչման ապրիլքսանչորսյան միջոցառումները հիմնականում ուղղված էին ցեղասպանության 100-ամյա տարելիցի 4 հիմնականՙ հիշողություն, երախտագիտություն, կանխարգելում եւ վերածնունդ խորհուրդները մատնանշելուն եւ ի ցույց դնելուն: Հայաստանում եւ Սփյուռքում, աշխարհի տարբեր անկյուններում կազմակերպված լայնամասշտաբ միջոցառումները գրավեցին մարդկանց, միջազգային հանրության ուշադրությունը, եւս մեկ անգամ կարեւորվեց միջազգային բոլոր տիպի հարաբերություններում ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված գործընթացը, ...
Այդ օրը գումարված նիստը հայաստանյան լրատվամիջոցներում խառնաշփոթ ստեղծեց։ Մինչ նիստն իհարկե ոմանք Անգելա Մերկելին արդեն երախտիքի խոսքեր էին հղում, իսկ դրանից հետո վերլուծում Գերմանիայիՙ Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Նիստի օրը մեկ ուրիշ վրիպակ էլ նկատվեցՙ ապրիլի 30-ի ընդգծումը, որ ներկայացրել էր առաջին հերթին «Արմենպրեսսը», թե իբր ապրիլի 24-ի նիստը շարունակվելու կամ ...
ՊՐԱՀԱ - Չեխահայությունը բացառիկ կազմակերպվածությամբ նշեց ապրիլի 24-ը։ Հազարավոր հայեր Չեխիայի տարբեր շրջաններից եկել էին մայրաքաղաքՙ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին։ Առավոտյան հայկական խաչքարի եւ Ֆրանց Վերֆելի տան մոտ ծաղիկների զետեղումից հետո, կեսօրից հետո Սուրբ Յիլիի եկեղեցում սկսվեց հոգեհանգստյան պատարագը, որ մատուցեց Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի Հայ առաքելական եկեղեցու ...
Երկար ընդմիջումէ ետք առաջին անգամ ըլլալով, ազգային աւանդական մեր զոյգ քաղաքական կազմակերպութիւնները` Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն ու Ռամկավար Ազատական կուսակցութիւնը կազմակերպեցին քայլարշաւ ու հաւաք Ապրիլ 24ի օրը: Պահանջատէր ու գաղափարապաշտ մեր երիտասարդութիւնը հաւաքուեցաւ Նիւ Եորքի առաջնորդանիստ Ս. Վարդան ու Ս. Լուսաւորիչ մայր եկեղեցիները, ուր տեղի ունեցան պատարագ եւ մասնաւոր արարողութիւն Ցեղասպանութեան ...
«Ես հայ եմ: Սիրում եմ իմ ժողովրդին, հայրենիքը, հպարտանում եմ իմ երկրի հինավուրց պատմությամբ եւ մշակույթով: Ծնվել եմ հայալեզու ընտանիքում եւ մինչեւ դպրոց գնալը խոսել եմ բացառապես հայերեն: Վեց տարեկանից գնացել եմ ռուսերենի խորացված ուսուցմամբ դպրոց: Մեր ուսուցչուհին կարդում էր մեզ ռուս գրողների բանաստեղծություններ, ռուսական հեքիաթներ, եւ ես առաջին իսկ ...
Հայոց ցեղասպանության 100-ամյակի իրադարձությունները հանգամանորեն մեկնաբանվեցին ռուսաստանյան լրատվամիջոցներում: Եղան ընդարձակ հրապարակումներ զուտ պատմագիտական բնույթի, որոնցում ներկայացվում էին մեկ դար առաջ տեղի ունեցած քաղաքական, ռազմական, տնտեսական, կրոնական եւ մյուս եղելությունները: Նկատի էր առնվում այն պարագան, որ հատկապես Ռուսաստանի նոր սերունդը նվազ իրազեկ է այդ ամենին:
Ապրիլի 26-ի կեսօրից անց Վիեննայի Մխիթարյան միաբանության տարածքում, հոգեհանգստյան պատարագից անմիջապես հետո, հանդիսավորությամբ օծվեց Հայաստանից բերված խաչքարըՙ նվիրված ցեղասպանության նահատակներին։ Օրհնության կարգը կատարեցին Մխիթարյան միաբանության հայրերըՙ Հայր Պողոսի գլխավորությամբ եւ մասնակցությամբ Հայ առաքելական եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի պատվիրակ Հայր Տիրանի եւ Ավստրիոյ հոգեւոր հովիվ Տեր Անդրեասի։
Մտքի հոսքը երբեք չի դադարել, հիշողության պայքարի ձեւերը տարբեր են եղել, նպատակը` մեկը. դա էր հենց առաջին պատճառը, որ հարյուր հազարավորներին Ապրիլի 24-ից երեք օր շարունակ տանում էր դեպի Ծիծեռնակաբերդ:
Ղազախստանում նախագահի արտահերթ ընտրություններում հսկայական տարբերությամբ կրկին հաղթեց պետության գործող առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւը: Նրա օգտին քվեարկեց ընտրողների 97,7 տոկոսը: Ընտրողների մասնակցությունը նույնպես ռեկորդային էրՙ քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 95,22 տոկոսը:
Իրանի Bank Melli of Iran (BMI) պետական բանկը ստեղծել է «Միր բիզնես բանկ» մասնաճյուղի միջոցով իրականացվող ռուս-իրանական հաշվարկների համակարգը: Այդ մասին Press TV-ին հայտարարել է BMI-ի արտարժութային գործառնությունների գծով փոխտնօրեն Գոնամ Ռզա Փանահին: Նրա խոսքերով, այսուհետեւ իրանցի արտահանողները կկարողանան ռուսաստանցի հաճախորդների վճարումները ստանալ ռուբլով: Իրանցի արտահանողները նաեւ կկարողանան «Միր բիզնես ...
Մահմեդականների սուրբ Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները հրապարակելով հայտնի դարձած փարիզյան Charlie Hebdo պարբերականի գլխավոր ծաղրանկարիչ Ռենալդ Լուզիեն հայտարարել է, որ իրենք խոսք են տալիս այլեւս երբեք Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները չհրապարակելու:
«Կայսրություն» եզրը կեղտոտ բառ է: Հաշվի առնելով շատ կայսրությունների վարքագիծը, նման բնութագրումը բնական է, խելամիտ ու տրամաբանական: Բայց կայսրությունը նաեւ սոսկ նկարագրությունն է մի վիճակի, դրության, որը շատ անգամ ծրագրավորված չի լինում, եւ հազվադեպ է, որ մտադրված է լինում: Դա մի իրավիճակ է, որը ծնունդ է առնում ուժի հսկայական անհավասարությունից: ...
Ամերիկյան իրականություններն ու ցանկությունները Վրաստանում իրագործելու մեծագույն ջատագով, ապա նաեւ կատարող, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկ անգամ չէ, որ ապացուցել է քաղաքականության մեջ սկզբունքների չհետեւելու իր հանրային գործելակերպը: Ինչպես շատ այլ հարցերում, Վրաստանում հայերին առնչվող հարցերում ու խնդիրներում էլ քանիցս Սաակաշվիլին նախընտրել է քարոզչական ու հրապարակային ելույթներով սահմանափակել դրանց ...
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որպես այգու բարեփոխման աշխատանքների մաս, ծառատունկ են իրականացրել կենդանաբանական այգուՙ կանաչապատումից զուրկ հատվածում: Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում տնկվել է թխկի, շագանակենի, սոսի, արոսենի տեսակների շուրջ 60 ծառ: Ծառատունկը կատարվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի 30 աշխատակիցների ուժերով:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է հոսթինգ ծառայությունների «WEBHOST lightե` նոր, մատչելի սակագնային պլանը, որն ընդամենը 2000 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է սկավառակի վրա 300 ՄԲ ծավալով ինֆորմացիայի պահման, 25 էլեկտրոնային փոստի, 2 ենթադոմենի եւ մի շարք այլ հնարավորություններ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ս.թ. մայիսի 6-ից «STARTPHONE» հետվճարային սակագնային պլանի ամսավճարը կկազմի 6500 դրամ, իսկ «MTS Smart Start» սմարտֆոն ձեռք բերելիսՙ 4500 դրամ:
«Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթՙ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի կառավարչի (այսուհետ` ռեկտոր) թափուր պաշտոնի համար:
Մայիսի 6 - Ավելի վաղ գրել էինք, թե Լյուքսեմբուգը ցանկություն ունի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, չորեքշաբթիՙ մայիսի 6-ին լյուքսեմբուրգյան «Թագեբլաթը» ծանուցում է, թե երկրի խորհրդարանը միաձայն ճանաչել է դարասկզբի Հայոց ոճիրը։ Քրիստոնյա սոցիալիստական ժողովրդական կուսակցության պատգամավոր Լաուրենթ Մոզարի ներկայացրած բանաձեւըՙ ցեղասպանություն բառեզրի հստակ սահմանմամբ խորհրդարանի հավանությանն է ...