Խոսքը մայրաքաղաքի օդի աղտոտվածության մասին չէ, ոչ էլ ներվային տարբեր հիվանդությունների պատճառ աղմուկի- դրանք էկոլոգիական այն խնդիրներն են, որոնք, թեեւ խիստ անբավարար, այնուամենայնիվ մեր նվիրյալ մի շարք հասարակական կազմակերպությունների եւ անհատների տեւական, բայց անհույս պայքարի առարկան են: Այսօրվա մտորումներիս առանցքը տրանսպորտային միջոցների, ճանապարհների ու երթեւեկության խնդիրն է, որը իսկական չարիք ...
Ամբողջ աշխարհը մի բան է ասում, Թուրքիան ( ու Ադրբեջանը )ՙ ուրիշ, գերմանացի տաքսիստի այս բացատրությունը նորից հիշեցի, կարդալով մայիսի 14-ին ստորեւ ներկայացվող լուրը: AZERTAC-ի գերմաներեն տարածած լրատվությունը ներկայացնում է, որ «մայիսի 14-ին Անկարայում կոնֆերանս է գումարվելՙ «Հայոց կեղծ հարցը եւ ճշմարտությունը» վերնագրով, որին մասնակցել են հանրահայտ պատմաբաններ, քաղաքագետներ, հանրային ...
Մայիսի 8-ին Մոսկվայում Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը հանդիսավոր ճաշ էր կազմակերպել նույն օրը ՌԴ մայրաքաղաքում գտնվող ՄԱԿ-ի Կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈւՆԵՍԿՕ-ի) գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի պատվին: Միջոցառման ընթացքում Արա Աբրահամյանը տիկին Բոկովային է հանձնել «Հայոց Անին վտանգված ...
Շաբաթ չկա, որ արտաքին ոլորտներից դեպի Հայաստան նոր ազդակներ չնշմարվեն: Թեեւ` դրանք սովորաբար բանավոր խոսքի ու նրա ազդեցության ոլորտներից առայժմ չեն նյութականանում, Հայաստանի ներքին կյանքի որակական բարելավում չի արձանագրվում, եթե չասենք հակառակը: Բայց, ակնհայտորեն, Հայաստանը գոնե բանավոր մակարդակում անտեսված չէ մեծ խաղացողների կողմից եւ այս կամ այն կերպ անընդհատ հայտնվում ...
Եթե իսլանդերենից բառացիորեն թարգմանենք «կրթություն» բառը, ապա կստացվի` «լավ մարդ դառնալ»: Այս մասին մայիսի 14-15-ը Երեւանում ընթացող Բոլոնիայի նախագահական գագաթաժողովում հայտարարեց Իսլանդիայի ԿԳ նախարարը:
«Ազգի» ընթերցողներն արդեն իրազեկ են, որ ապրիլի 24-ին Բունդեսթագում նիստ գումարվեց, որտեղ լսվեցին տարբեր կուսակցությունների, տարբեր խմբակցություններ ներկայացնող պատգամավորների կարծիքներ: Քննարկման էին դրված երկու տարբեր ձեւակերպումներով 3 առաջարկ- հայցադիմումներ: Այն էՙ« Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի», ինչպես ձեւակերպել էին Ձախերը իրենց հայցադիմումի տարբերակ առաջարկում, եւ որը նույն ցեղասպանություն բառեզրի պնդմամբ ...
Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության դեսպան է նշանակվել Ջուդիթ Ֆարնուորթը, ով այդ պաշտոնում գործող դեսպան Քեթրին Լիչին կփոխարինի այս տարվա սեպտեմբերից:
Մայիսի 9-ին Մոսկվայում կայացած Հաղթանակի շքերթին մասնակցել են նաեւ ԱՊՀ որոշ երկրներից Մոսկվա գնացած ռազմական ներկայացուցիչները: Մասնավորաբար Կարմիր հրապարակով անցել է նաեւ ՀՀ ԶՈՒ-ի դասակը` Հայաստանի դրոշը վեր պարզած:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն կառավարության երեկվա նիստում անդրադարձավ պետության կողմից գյուղատնտեսության վարկավորման սուբսիդավորմանը: Ըստ գյուղատնտեսության նախարարության եւ Կենտրոնական բանկի համատեղ ծրագրի, մի քանի այլ բանկեր գյուղատնտեսությամբ զբաղվողներին 14 տոկոսով վարկեր էին տրամադրում, որի 6 տոկոսը սուբսիդավորում էր, այսինքն վճարում էր ՀՀ կառավարությունը: Հետեւաբար, գյուղացին վարկը ստանում էր ցածր` 8 տոկոսով: Նկատի ...
Կառավարության երեկվա որոշմամբ, Հայաստանի տարածքում արգելված թմրանյութերի եւ հոգեմետ նյութերի ցանկ ներառվեց համաշխարհային թմրաբիզնեսի նոր սերնդի դիզայներական «Սփայս» անվամբ թմրամիջոցները:
Հայաստանում սպառման ծավալների նվազում է նկատվում, ինչն իր արտացոլումն է գտել նաեւ վիճակագրական ցուցանիշների մեջ: Համաձայն դրանց, այս տարվա առաջին երեք ամիսներին մանրածախ առեւտրի շրջանառության ծավալները նվազել են 6,3 տոկոսով: Պատկերացնելու համար, թե խոսքն ի՞նչ գումարի մասին է, ներկայացնենք առեւտրի ծավալների գումարային ցուցանիշը: Հունվար-մարտ ամիսներին առեւտրի շրջանառությունը կազմել է 442 ...
«Հայ սեղանավորներ» վերնագրով սփյուռքահայ հայտնի ֆինանսագետ, Լիբանանի Կենտրոնական բանկի նախկին փոխկառավարիչ Մկրտիչ Պուլտուքյանի գիրքն անդրադառնում Է մինչ օրս քիչ ուսումնասիրված թեմայի` Օսմանյան կայսրությունում հայ հայտնի առեւտրականներին, չելեպիներին, ամիրաներին, նրանց գործունեությանը, թուրքական պետության մեջ ունեցած դերին:
Գողության, փողերի լվացման եւ կորպորատիվ անհավատարմության մեղադրանքներով Նյու Ջերսիում ձերբակալվել է Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերության (AMAA) նախկին աշխատակից 42-ամյա Տիգրան Մելքոնյանը, տեղեկացնում է Նոա Կոհենը NJ.com կայքում, որտեղից լուրը արտատպել է «Արմինյն Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Նա ընկերության նվիրատվություններից յուրացրել է վերջին ութ տարիների ընթացքում 800 հազար դոլար: Գումարի մի մասով ...
Արտաշատի քաղաքապետի առաջիկա ընտրություններում քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է Արգամ Աբրահամյանը: Ոչ թե հենց այնպես, կամ ինչ-որ տեղից, այլ Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջադրմամբ: Սա, ինչպես նաեւ այն, որ Արգամ Աբրահամյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է, մի տեսակ անկարեւոր են դարձնում, թե էլ ովքե՞ր են մասնակցելու Արտաշատի քաղաքապետի ընտրություններին. հաղթողը պարզ է:
Քանի որ Եկամտահարկի եւ Շահութահարկի մասին գործող օրենքներում առաջարկվող փոփոխությունների հետ կապված մի քանի հարցեր ունեի, եւ հաշվի առնելով, որ նման օրենսդրական փոփոխություններ նախաձեռնել է հայրենի կառավարությունը, որոշեցի դիմել կառավարություն` փորձելով ստանալ ինձ հետաքրքրող հարցերի պատասխանները:
Այս տարվա ապրիլի 24-ին, ես` պիջակիս ձախ կողմում փակցնելով մետրոյի Բարեկամություն կանգառի ստորգետնյա անցումից 450 դրամով գնածս անմոռուկը, բարձրացա Ծիծեռնակաբերդ: Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող համալիրում ծանոթացա մի խումբ իսպանացիների հետ (ոչ բարձրաստիճան), ովքեր այդ օրերին եկել էին Երեւան եւ, բնակաբար, այցելել էին Ծիծեռնակաբերդ: Քանի որ մեզ ծանոթացրեց իմ ընկերը, որը ...
Արեւելյան գործընկերության ծրագիրը միայն 6 երկիր է ներառում, որոնցից 3-ն հաստատապես գնում են Եվրոմիության հետ առավել մերձեցման, մինչդեռ մնացյալի պարագան հստակ ու միանշանակ չէ: Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան գնում են ասոցիացման ճանապարհով, Հայաստանի պարագայում անհասկանալին ավելի շատ է, քան որոշակին, իսկ Ադրբեջանի ու Բելառուսի դեպքում ոչ մի առաջընթաց չունենալը ոչ ...
Մայիս 7, 2015, հինգշաբթի օր կէսօրին, Ուաշինկթընի «Ինթերքոնթինենթալ» հիւրանոցին մէջ, Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեան ունեցաւ մասնաւոր հանդիպում մը Միացեալ Նահանգներու զանազան կազմակերպութիւններու ներկայացուցիչներու, ինչպէս նաեւ` ամերիկահայ տասնեակ մը գործարարներու հետ: Հանդիպման ներկայ գտնուեցան նաեւ արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալբանդեան, սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեան եւ Մ. Նահանգներու մէջ ՀՀ դեսպան ...
Վերլուծաբաններ, լրագրողներ, քաղաքական գործիչներ եւ փորձագետներ դեռեւս շարունակում են յուրացնել, դասակարգել ու մեկնաբանել Հայաստանում եւ համայն աշխարհում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հիշատակությունների ազդեցությունը: Անմիջական տպավորությունները խոսում են այն մասին, որ Թուրքիան իր ժխտողական քաղաքականությամբ է՛լ ավելի մեկուսացրեց իրեն աշխարհից, քանի որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկրների թիվն ավելացավ եւ համաշխարհային ...
Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհի ներկայությամբ մայիսի 8-ին Մագդեբուրգի տաճարում պաշտոնապես մեկնարկել են հայ մշակույթի օրերը, իրազեկում է «Միթթելդոյչե ցայթունգը»ՙ մանրամասնելով, թե առաջիկայում դրա շրջանակներում գերմանացիներն առիթ կունենան ծանոթանալ հայ մշակույթին, մասնակցելու ցուցահանդեսների, ֆիլմ-դիտումների, դասախոսությունների, համերգների, ընդհանուր առմամբ 20 տարբեր միջոցառում է նախատեսված անցկացնել Հալլեում, որոնց միջոցով կոգեկոչվի Հայոց ...
Չեմ Էոզդեմիրի ապրիլի 24-ին Բունդեսթագում ունեցած ելույթին բավական մանրամասն անդրադարձել ենք առցանց «Ազգում»: Դաշինք 90- կանաչներ կուսակցության 2008-ից նախագահ, 49-ամյա Էոզդեմիրը ամենազգայուն ելույթն ունեցավ այդ օրըՙ դաշնային կառավարությանը քննադատելիս: Նրա ֆորտիսիմոն բնականաբար մի կողմից ծափերով ընդմիջվեց, մյուս կողմիցՙ ինչպես վկայեցին գոնե գերմանացի գործընկերներս, Անգելա Մերկելի ու արտգործնախարար Շթայնմայերի դեմքը ոչ ...
Երեւան, 2015 թ. ապրիլի 16: Ալեխառն մորուքով, սեւ ակնոցով մարդը խոսում է կարճ, ճշգրիտ նախադասություններով: Ձայներանգը հանդարտ է, բայց վճռական: Բեյրութի Ամերիկյան համալսարանի նախկին ուսանողը ASALA-ի հայտնի դեմքերից է եւ անցումային սերնդի ներկայացուցիչ: Այդ սերունդը 1975-ին քսան տարեկան էր եւ հավատում էր, որ զինված պայքարն անհրաժեշտ է որպես միջոց, եւ ...
Վերջերս Մոսկվայում Լրագրողների կենտրոնական տանը տեղի ունեցավ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ազգագրության եւ մարդաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, պատմական գիտությունների դոկտոր Ալլա Երվանդի Տեր-Սարգսյանցի «Լեռնային Ղարաբաղի հայերը. պատմություն, մշակույթ, ավանդույթներ» հերթական ուշագրավ աշխատության շնորհանդեսը:
Վերջերս Թուրքիոյ մէջ թուրք հեղինակի կողմէ լոյս տեսած «Հայ յեղափոխական Փարամազ, Ապտուլ Համիտէն մինչեւ Իթթիհատ վէ Թերաքքի, հայ սոցիալիստները եւ ցեղասպանութիւնը» գիրքը յաւելեալ անգամ կը վկայէ, թէ բան մը սկսած է փոխուիլ Թուրքիոյ մէջ: Սկսած է փոխուիլ այնպիսի բան մը, որուն մասին եթէ տասը տարի առաջ խօսուէրՙ անհաւատալի հէքիաթ պիտի ...
«Times of Israel» բլոգից արտատպված Ուիլյամ Ուայների «Ոչ մի կեղծ քարոզչություն չի կարող ստվեր գցել հրեաների եւ հայերի հարյուրամյա հարաբերությունների վրա» հոդվածը «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում կոչ էՙ ուղղված հրեական զանգվածային լրատվամիջոցներին զգուշանալու ադրբեջանա-թուրքական հակաքարոզչությունից: Ուայները Հայաստանում «Մենորա» հրեական մշակութային կենտրոնի նախագահն է, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ եւ Իսրայելի կոմպոզիտորների լիգայի ...
Ապրիլի 26-ին Քյոլնի հայ համայնքի կազմակերպած Հայոց ցեղասպանության զոհերի 100-ամյակի հուշատոնին, որ անցկացվում էր սուրբ Ագնես եկեղեցում, գերմանական կողմից ելույթ ունեցան Քյոլնի քաղաքապետ Հանս Վերներ Բարթշը, Բունդեսթագի պատգամավորներ Գիզելա Մանդերլան (ՔԴՄ) եւ Դիիթմար Նիիթանը (ՍԴԿ): Տիկին Մանդերլային դիմեցինք պարզելու, թե Բունդեսթագում քննարկում անցած Կոալիցիայի, Ձախերի, Կանաչների 3 հայցադիմումներն ինչ ընթացակարգ ...
Անժամանակ կյանքից հեռացավ մեր վաստակաշատ գործընկերՙ լրագրող, գրող եւ հետազոտող Սերգեյ Գալոյանը: Չգիտեմՙ նա ունե՞ր Գրողների միության անդամատոմս, թե՞ ոչ: Այնքան էլ կարեւոր չէ: Քանզի նա իրո՛ք գրող էրՙ երեւակայության իր թռիչքով, կյանքի հակասությունները տեսնել-դիտարկելու, դրանք գեղարվեստորեն սրելու իր ընդունակությամբ, նաեւՙ իր ընտրած-կերտած կերպարներին հարազատի պես մերձենալու, անկախ մեղքերից նրանց ...
Հայտնի մտավորականի ծննդյան 80-ամյակի առթիվ Հայաստանի գրողների միության վարչության կազմակերպմամբ հանդիպումը տեղի կունենա մայիսի 20-ին, չորեքշաբթի օրը, ժամը 15:00-ին, Գրողների տան դահլիճում:
Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչությունը խորապես վշտակցում է Երվանդ Ազատյանինՙ իր սիրելի քրոջՙ Անի Ազատյան-Շոուի (Ֆլորիդա, ԱՄՆ) մահվան կապակցությամբ:
Կրթության մեջ գործնական մեթոդների կիրառման նպատակով «Այբ» դպրոցում կայացավ «Ճարտարագիտական կրթություն. դպրոցից մինչեւ արտադրություն» թեմայով գիտագործնական սեմինար:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերթական նորարարական քայլն է կատարելՙ հնարավորություն ընձեռելով իր բաժանորդներին բջջային հեռախոսից զանգահարելու 911 եւ 112 արագ արձագանքման անվճար հեռախոսահամարներին: Այժմ Լոռու, Արարատի, Շիրակի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում գտնվող բաժանորդները, նշված հեռախոսահամարներին բջջային հեռախոսից զանգահարելիս, կմիանան համապատասխան մարզիՙ արտակարգ իրավիճակների կառավարման գրասենյակին: Համակարգը գործարկվել է` վերոնշյալ մարզերում հաջողությամբ փորձարկվելուց հետո: ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ը դադարեցրել է անվճար Wi-Fi ինտերնետի տրամադրումը Երեւանի մետրոպոլիտենումՙ մինչեւ երրորդ անձանց կողմից իր ենթակառուցվածքին չարտոնված միջամտության հետ կապված խնդրի լուծումը: