ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ԱՆ. Հ. Ամբողջ աշխարհը մի բան է ասում, Թուրքիան ( ու Ադրբեջանը )ՙ ուրիշ, գերմանացի տաքսիստի այս բացատրությունը նորից հիշեցի, կարդալով մայիսի 14-ին ստորեւ ներկայացվող լուրը: AZERTAC-ի գերմաներեն տարածած լրատվությունը ներկայացնում է, որ «մայիսի 14-ին Անկարայում կոնֆերանս է գումարվելՙ «Հայոց կեղծ հարցը եւ ճշմարտությունը» վերնագրով, որին մասնակցել են հանրահայտ պատմաբաններ, քաղաքագետներ, հանրային կյանքի ճանաչված անհատներ, երիտասարդ հետազոտողներՙ Թուրքիայից ու Ադրբեջանից», որոնց անունները սակայն լրատվությունը չի ներկայացնում:«Նոր Թուրքիա» ռազմավարական ուսումնասիրությունների ղեկավար, նախկին նախարար Գյուզելը բացման ելույթում նշել է, թե հայերիՙ Թուրքիային ուղղված մեղադրանքներն անհիմն են, իսկ բանախոսները մանրամասնել են տարբեր տարիներին «Արեւելյան Անատոլիայում եւ Ադրբեջանում հայերի կատարած ցեղասպանությունների մասին»: |