Հարյուրամյա տարելիցի մեր համապետական ու համազգային ծրագրերի իրականացումը, շատ պարագաներում փայլուն արդյունքներով, մեզ իրավունք չի տալիս մոռացության մատնելու բացթողումներն ու, որոշ դեպքերում, ձախողությունները: Անշուշտ կգա ժամանակը, ինչպես գրել էի նախորդ սյունակումս, ի մի բերելու, ամփոփելու եւ գնահատելու կատարված ու կատարվելիք գործը- հարյուրամյա տարելիցը դեռ չի ավարտվել: Սակայն այժմվանից կարելի է ...
Մայիսի 16-ին Թուրքիայում կայանալիք Թուրքիա-Ռուսաստան ռազմավարական համագործակցության խորհդրի 5-րդ նիստին մասնակցելու նպատակով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պետք է մեկներ Թուրքիա: Սակայն «թուրքական կողմի խնդրանքով» Լավրովի այցը...ոչ թե հետաձգվել, այլ չեղյալ է հայտարարվել:
Առաջին համաշխարհայինից հրաշքով փրկված, հայրենի Բասենից հոր ու քրոջ հետ նախՙ Կարս, հետոՙ Գյումրի, իսկ 1941-ինՙ երկրորդ համաշխարհայինին, ավելի շուտՙ Մեծ հայրենականին քաղաքական բարձրաստիճան պաշտոնյայի հանդերձը կամավոր զինվորական շինելով փոխարինած, այնուհետ անհայտ զինվոր դարձած Գեւորգ Վարդանյան պապիս լուսանկարը սրտումս, նրա լուսանկար չունեցող մորՙ գեղեցկուհի լինելու, թուրքին կնության չհանձնվելու ի գին ...
Արդեն հայտնի են 2015-ի առաջին երեք ամիսների ցուցանիշները, որոնք հնարավորություն են տալիս բնութագրելու, թե ինչպիսի՞ն է մեր երկրի տնտեսության վիճակը եւ հեռանկարները բավականին բարդ տարվա առաջին քառորդում:
«Խոպանչիների վրա հարկ են դնում»` սա առաջին արձագանքն էր «Եկամտահարկի մասին» ու «Շահութահարկի մասին» օրենքներում կառավարության առաջարկած փոփոխությունների: Ինչպես վայել է մեր լրատվամիջոցների գերակշիռ մեծամասնությանը, առանց երկար-բարակ մտածելու միանգամից «ցնցող» վերնագիր եւ նույնքան էլ ցնցող ապատեղեկատվությունը պատրաստ է: Չնայած նույն օրվա ընթացքում պարզվեց, որ «խոպանչիների վրա հարկ դնելու» հետ այս ...
Սկսենք նրանից, որ անցած օրերին, երբ Հայաստանը ընդունում եւ ճանապարհում էր Ֆրանսիայի, Ռուսաստանի, Սերբիայի,Կիպրոսի նախագահներին, այլ երկրների բարձրաստիճան եւ ոչ այնքան բարձրաստիճան պատվիրակություններին, Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ` Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը եւ Ժակ Ֆորը առանձին-առանձին ձեւաչափով հանդիպումներ ունեցան նախ ՀՀ ԱԳ նախարարի, ապա Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ:
Անցած օրերին Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքները մեղմելու, նեպալցիներին աջակցելու նպատակով Հայաստանը ասիական այդ երկիր հումանիտար օգնություն չուղարկեց: Կային որոշ պատճառներ. օրինակ այն, որ Նեպալի հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ, իսկ սա բարդացնում է միջպետական շփումը, իսկ որեւէ բան փոխանցելը դարձնում գրեթե անհնարին: Բացի սրանից, Նեպալը մեզ համար բավականին ...
Երբ որեւէ մեկի հայրը ինչ-որ գիտությունների դոկտոր է, դեռ չի նշանակում, որ որդին պետք է նույն, կամ այլ գիտությունների գոնե թեկնածու դառնա: Շատ հաճախ լինում է ճիշտ հակառակը, ասենք պատմական գիտությունների դոկտորի որդին, մեղմ ասած, չի սիրում պատմագիտության, սրանից հետեւաբար` բոլոր գիտությունները, եւ աչքի ընկնելու այլ բնագավառներ ու ձեւեր է ...
Լեռնային Ղարաբաղում ընտրություններ ընդհանրապես անցկացնելու առնչությամբ որեւէ մեկը բացասական վերաբերմունք չի կարող արտահայտել, եթե գործում եւ մտածում է բանականության սահմաններում: Չճանաչված, թե՞ ճանաչված` բնավ էլ էական չէ, քանի որ որեւէ տարածքում մարդկանց ժողովրդավարական կառավարման համար ընտրություններն ամենաուղղակի ճանապարհն են` հավասարություն ու նման գեղեցիկ հասկացություններ կիրառելի դարձնելու համար:
Եվրոմիության հետ Հայաստանի հարաբերությունների ակտիվացման ու նոր շրջանակների սահմանման ուղղությամբ աշխատանքների մասին փաստել ու վերահաստատել են ինչպես հայ դիվանագետներն ու պաշտոնյաները, այնպես էլՙ եվրոպական: Այսինքն այն, որ պատրաստվում է Հայաստան-Եվրոմիություն նոր փաստաթուղթ` նոր ձեւակերպումներով եւ ԵՏՄ անդամակցությունը հաշվի առնելով, այլեւս նորություն չէ:
Հայ-վրացական պետական մակարդակի հարաբերություններով երբեք հիացած չլինելով հանդերձ` հստակ կարելի է ընդունել, որ յուրաքանչյուրն իր շահն ու հետաքրքրությունները ունի, ուստի երբեմն էլ ձեւական դեմարշեր են պետք: Բայց երբ այդ ձեւականի չափն ու սահմանն անցնում են, ցցուն է դառնում, որ խոսքը ոչ թե ցուցադրության, այլ բովանդակության մասին է:
Մենք, իսկապես որ, հանճարեղ ազգ ենք: Հիմա էլ որոշել ենք հարկել արտագնա աշխատանքի մեկնողների որոշակի խմբի: Բայց շատ հնարամիտ է, չէ՞, առանց հումորի, պետք է արժանին մատուցել հնարողին` ոչինչ չես ներդնում, ուղղակի հարկ ես հավաքում այն մարդկանցից, ովքեր քո պետությունում աշխատանք չկարողանալով գտնել` ուրիշ պետությունում են աշխատում ու այնտեղ հարկ ...
«Լիտերատուրնայա գազետա» պարբերականում, «Երկիր Նաիրի» վերտառությամբ ներդիրի չորս սյունակ նվիրված է մեծ Հաղթանակի տոնակատարության 70-ամյակին: «Երկիրը մեկն է բոլորիս համար» հոդվածում ես փորձել եմ բացահայտել պատերազմում հերոսության արժեքի եւ չափի դժվարին թեման: Օգտագործել եմ դեռեւս խորհրդային տարիներին գրած իմ «Թեւեր» գրքի նյութերը: Վավերագրական այդ պատմվածքը նվիրված է Խ. Միության կրկնակի ...
Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումների օրերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երեւանում իր ելույթի ընթացքում խուսափեց ուղիղ ձեւով «ցեղասպանություն» բառը օգտագործելուց: Բայց անգամ դա վրդովմունք առաջացրեց Անկարայում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվային հորդորեց նախ մեկնաբանել «Ուկրաինայի եւ Ղրիմի դեպքերը» եւ հետո միայն դատել անցյալի մասին: Սա նշանակո՞ւմ է արդյոք, ...
Ալան Ուայթհորնը քաղաքագիտության պաշտոնաթող պրոֆեսոր է Քինգստոնում (Օնտարիո) գործող «Կանադայի արքայական զինվորական քոլեջում»: Բանաստեղծ է եւ գիտնական: Հեղինակ «Վերադարձ դեպի Հայաստան», «Արդար բանաստեղծություններ» եւ այլ գրքերի: Եղեռնից փրկված հայ որբուհու թոռն է:
«Դաշնակիցները Գալիպոլիում: Պարտություն 1915-ին, անպատվությունՙ 2015-ին» վերնագրով հոդվածում («Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում) ամերիկահայ անկախ լրագրող Դավիթ Բոյաջյանը գրում է, որ ապրիլի 25-ին լրացավ Գալիպոլիում դաշնակից զորքերի (Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Նոր Զելանդիա եւ Ֆրանսիա) չարաբաստիկ ափհանման հարյուրամյակը: Այն պարտությամբ էր ավարտվել դաշնակիցների համար, որոնք ընդհանուր առմամբ 44 հազար ...
«Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները շրջադարձային երեւույթ էին հայ եւ ընդհանրապես համաշխարհայի պատմության մեջ. այն ե՛ւ մասշտաբով, ե՛ւ հնչեղությամբ նախադեպը չուներ,- մայիսի 5-ին հայկական պետական մանկավարժական համալսարանում կազմակերպված հանդիպման ընթացքում ասաց քաղաքագետ, ՀՊՄՀ պատվավոր դոկտոր, Ժողովրդավարության եւ համագործակցության ինստիտուտի նյու-յորքյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Միհրանյանը: Նա նկատեց, որ եթե մինչ այս ...
Պատմական ճակատագրի բերումով հայ ժողովրդի նոր եւ նորագույն պատմության գրեթե ողջ ընթացքում եւ վարչատարածքային բոլոր կարգավիճակներում (սկզբում որպես Հայկական մարզ, Երեւանի գավառ, ապա` Երեւանի նահանգ, Հայաստանի Առաջին եւ հատկապես` Երկրորդ, ապա` Երրորդ Հանրապետություն) Պատմական Հայաստանին ընդամենը 1/10 հողատարածքի վրա իր գոյությունը պահպանած Արեւելյան Հայաստանի մաս կազմող հատվածը եղել եւ շարունակում ...
Հայ պատմագիտության տարբեր սերունդների ներկայացուցիչներ են անդրադարձել Հայկական հարցի ուսումնասիրությանը: Հատկապես հարուստ գրականություն է ստեղծվել հայ ազատագրական շարժումների մասին: Սակայն, ինչպես իրավացիորեն նշում է «Հայկական հարց» աշխատության հեղինակ Հովհ. Զատիկյանը, Հայկական հարցի առթիվ անդրադարձները նշված աշխատություններում տեղայնացվում են կամ համադրվում հետաքրքրություններ ներկայացնող ժամանակաշրջանին: Հ. Զատիկյանը չհամաձայնվելով նման տեսակետների հետ, երբ ...
Ռամկավար Ազատական կուսակցութեան համապարփակ պատմութիւնը` առաւելագոյն մանրամասնութեամբ գրի առնել կարենալու համար նախապայման է, որ այդ հսկայական աշխատասիրութեան նուիրեալը առաջին հերթին գիտակցած ըլլայ մեր կազմակերպութեան բարդ բնոյթին. կ՛ակնարկենք այն իրողութեան, որ մեր կուսակցութիւնն ու զայն բաղկացուցած կազմակերպութիւնները ամբողջական ուսումնասիրութեան ենթարկելու պահանջը յստակօրէն պարզուած ըլլայ այդպիսի համակ նուիրումով ներկայացող անձին:
Ապրիլ 30 պաշտօնական հոգեճաշ տրուեցաւ ազգային մեծ բարերար Նազար Նազարեանի ծնողաց ու հարազատներու յիշատակին, Նիւ Ճըրզիի «Անահիտ» հայկական ճաշարանին մէջ: Ներկայ էին Ամերիկայի Հայոց առաջնորդ Խաժակ արք. Պարսամեան, ՄԱԿի մօտ ՀՀ մշտական ներկայացչութեան դեսպան Զօհրապ Մնացականեան, Մեծագոյն Նիւ Եորքի ծանօթ ազգայիններ, բարերարներ ու ՌԱԿի գործիչներ:
Մայիսի 6-11-ը Երեւանում Մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի թատերական գործիչների միությունը անցկացնում է «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա 13-րդ փառատոնը: Փառատոնի շրջանակներում ցուցադրվում են 31 մոնոներկայացում` ԱՄՆ-ից, Քուվեյթից, Մարոկկոյից, Եգիպտոսից, Բուլղարիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Լիտվայից, Իրանից եւ իհարկե Հայաստանից:
«Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր ունեն գիտությունների դոկտորի աստիճան եւ պրոֆեսորի գիտական կոչում ու առնվազն երեք տարվա ղեկավար աշխատանքի փորձ:
Հալեպում բնակելի թաղամասերը շարունակում են հրթիռակոծվել: Հալեպահայերի` կյանքը վտանգելու մշտական վիճակին գումարվում են ողջ Սիրիայում առկա տնտեսական անկայուն վիճակը, հաճախակի հոսանքազրկումն ու խմելու ջրի անջատումները, նյութական ծանրացած պայմանները: Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Շահգելդյանի տեղեեկություններով` 15-20 հազար հայ ծանրագույն պայմաններում գտնվում են ըստ էության շրջափակված քաղաքում: Ընդհանրապես` Իրաքում, Սիրիայում, Լիբանանում բնակվող ...
Ինչպես վաղուց հայտնի էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 9-ին կլինի Մոսկվայում եւ կմասնակցի նույն օրը այդ քաղաքի Կարմիր հրապարակում նշվող Հաղթանակի 70-ամյակին նվիրված շքերթին: Նկատենք, որ նախագահ Սարգսյանը Մոսկվա մեկնեց ԱՄՆ-ից, որտեղ գտնվում էր եւ մի շարք հանդիպումներ ունեցավ վերջին օրերին:
Թուրքիայի կրոնական հարցերով նախարարության օտար լեզուներով եւ բարբառներով հրատարակչությունների վարչությունը հրատարակել է Ղուրանի հայերեն թարգմանությունը: Ստամբուլում լույս տեսնող «Ակօս»-ի փոխանցմամբ` հայերեն Ղուրանը երկու օրինակից է` արեւմտահայերեն եւ արեւելահայերեն, տպվել է 4000 օրինակով:
Սաուդյան Արաբիայի արքա Սալման իբն Աբդուլ Ազիզը աշխատանքից ազատել է արքայական արարողակարգի պետ` Մուհամեդ Թոբայշին` երկրի բնակչության խնդրանքով: Մարոկկոյի թագավոր Մուհամեդ 6-րդի` Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ Թոբայշին, չարաշահելով իր պաշտոնական լիազորությունները, ապտակել է այցը լուսաբանող ֆոտոլրագրողներից մեկին, երբ վերջինս փորձել է մոտիկից լուսանկարել այն պահը, երբ մայրաքաղաք Էր Ռիադի ...
«Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» օրենքի նախագիծը երեկ հավանության արժանացավ կառավարությունում: Համաձայն ներդրումային ծրագրի, «Ալյոտիգ» ՍՊԸ-ն մտադիր է կառուցել տարեկան 12,5 մլն տոննա արտադրողականությամբ ֆաբրիկաՙ վերամշակելու համար այդ լցակույտերը: Ներկայումս մոտ ...
«Տարիներ շարունակ ԾԻԳ-երի միջոցով երկրում միլիարդների հասնող ներդրումներ են իրականացվել, սակայն, որպես կանոն, ավելի շատ խոսվում է կոռուպցիոն սկանդալների, չարաշահումների, քան իրականացված աշխատանքների մասին», այս մասին երեկ կառավարության նիստի սկզբում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով մի քանի օր առաջ կառավարությունում տեղի ունեցած ԾԻԳ-երի 2015թ. առաջին եռամսյակի գործունեության հաշվետվությունների քննարկմանը: Ըստ ...
Արդեն հայտնել էինք, որ Համաշխարհային հայկական կոնգրեսը եւ Ռուսաստանի հայերի միությունըՙ «Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնել էին էլէկտրոնային առցանց ստորագրահավաք «Հայոց Անին վտանգված է. Ահազանգ» Միջնորդագրի ներքո , որում կոչ էր արվում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, միջազգային հանրության ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ հասնել նրան, որ ...
Գերմանական dpa գործակալությունը հաղորդում է, թե Ռայնլանդ- Փֆալցի երկրամասային խորհրդարանիՙ Լանդթագի խմբակցությունները մայիսի 12-ին միասնական բանաձեւով հիշատակել են 100 տարի առաջ օսմանյան կայսրությունում հայերի դեմ գործված ոճիրըՙ ցեղասպանություն բառի կիրառմամբ։ Լուրն արտատպել են տեղական «Մայնց ցայթունգը», «Վելթը», «Ֆոկուսը»։ Խմբակցությունների խոսնակը նշել է, թե «իրենց ընդհանուր նպատակը պետք է լինի հաշտեցմանը, ...