Գերմանիայում կարծիք ձեւավորող հեղինակավոր «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը» ապրիլի 25-ին առաջին էջի ամենավերին ձախ անկյունում «Լռության րոպե ցեղասպանության զոհերի հիշատակին» հոդվածով, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լուսանկարով է կարեւորել օրվա լրատվությունը։ Երեւանն այլեւս ուրիշ խորհրդանիշ է։ Գերմանական բոլոր մեծ ու փոքր թերթերը, ռադիոն, հեռուստատեսությունը լրատվական հեղեղի մեջ, երեկ եւ այսօր հատկապես, առանձնահատուկ տեղ են ...
Ինչպես միշտ, այս անգամ նույնպես «+Կինո» ամսագրի հերթական համարը աչքի է ընկնում նյութերի բազմազանությամբ, գեղեցիկ ձեւավորմամբ եւ իլյուստրացիայի հարստությամբ:
Ծագումով լատիներեն այս բառը օգտագործվում է թափ հավաքելու, հետագա սլացքի համար անհրաժեշտ ուժերի կուտակման պահ իբրեւ, այն չկորցնելու մտահոգությամբ նաեւ: Այսօր, 2015 թվականի Ապրիլի 24, ճիշտ այդ պահն է մեր ժողովրդի համար: Մեկ դար տեւած տառապանքներից, մաքառումից, նորանոր զոհերից, կորուստներից, փորձերից ու փորձանքներից, սխրագործություններից ու նվաճումներից հետո սեփական ուժերն ու ...
Այնքան շատ իրադարձություններ էին կատարվում այս օրերին Հայաստանում եւ նրա շուրջը, որ դրանք իմաստավորելը շատ դժվար է, անգամ տեղի ունեցողի պարզ թվարկումն է դժվար` շատ մեծ ծավալի ու որակյալ բովանդակության պատճառով: Միգուցե այն էլ կա, որ բուն իրադարձությունների մասնակիցը լինելով` դեռ չենք ըմբռնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ տեղի ունեցած ...
90-ականների անկախ Հայաստանի մեր օրաթերթային լրագրությունն իհարկե արագ էր, բայց այսքան ճեպընթաց չէր, որքան այսօր կայքէջերի լրագրությունն է փորձում լինել ու շատ դեպքերումՙ ձախողում է իրականությունը ճիշտ արձանագրելու իր մասնագիտական պարտքը: Իմ կոնկրետ օրինակը Բունդեսթագի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով ընդունելիք բանաձեւի մասին այս օրերին հայկական այն հրապարակումներն են, ...
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս տարի նույնպես, ապրիլ 24-ի իր ելույթում, 1915 թվականին հայերի հետ տեղի ունեցածը չի անվանելու «ցեղասպանություն»: Սպիտակ տան ներկայացուցիչները արդեն տեղեկացրել են այդ մասին, միաժամանակ նշելով, որ ԱՄՆ-ն ճանաչում է 1915-ին Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի սպանվելու պատմական փաստը: Նրանց պարզաբանումներում այս տարի ավելացել է մի ...
Տարիներ առաջ, երբ Քրտական աշխատաւորական կուսակցութեան (PKK) ղեկավարըՙ Ա. Օճալան, դեռ չէր ձերբակալուած եւ այն ատեն Սուրիոյ հակակշռին տակ գտնուռղ Լիբանանի Պեքաայի շրջանին մէջ իր բանակը կը մարզէր, ամերիկեան հանրածանօթ National Geographic Magazine-ի թղթակիցին հետ ունեցած հարցազրոյցի ընթացքին, առանց որ իրեն այդ մասին յատուկ հարցում մը ուղղուի, ի միջի այլոց ...
Ապրիլի 21-ին գերմանական «Բայրիշե ռունդֆունկը» մեկ ժամանոց ուղիղ եթերը տրամադրել էր Հայոց ցեղասպանության թեման, ավելի ստույգՙ դրա վերաբերյալ Բունդեսթագում ընդունելիք բանաձեւի մասին իրազեկմանը: Եթերի հյուրն էին Պոդստամի համալսարանից պատմաբան Փշիխհոլցը , Գերմանահայոց կենտրոնական խորհրդի փոխատենապետ Մադլեն Վարդյանը , Բունդեսթագի սոցիալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության փոխնախագահ ...
Ասում ենք, թե ապրիլի 24-ին հայ ժողովուրդը դառնում է միասնական, հարյուր-հազարներով այցելելով Ծիծեռնակաբերդ` 1915-ի ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու: Գուցե իսկապես դա այդպես է, եւ այդ օրը մենք, միասնաբար, մեր մտքերով եւ սրտերովՙ անմարդկային դաժանությամբ սպանված մեր հայրենակիցների հետ ենք: Ծաղիկներ դնելով եւ հերթական անգամ ցնցվելով Մեծ եղեռնի զոհերի ...
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական կացության վերաբերյալ ամբողջական անդրադարձ կկատարենք առաջիկայում` առավել ամբողջական տեղեկատվության առկայություն դեպքում: Մինչ այդ համառոտ ներկայացնենք Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2015-ի հունվար-մարտ ամիսների սոցիալ-տնտեսական նախնական ցուցանիշները: Համաձայն դրանց, Հայաստանի տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ աճել է 2,5 տոկոսով: Այս տարվա միայն մարտին նախորդ ...
Ճիշտ 50 տարի առաջ Բեյրութի «Ատլաս» հայկական տպարանում լույս տեսավ իսկապես կոթողային (մեր օրերում այս բառն այնքան է սովորական դարձել) մի ժողովածու, որն այդ օրերին, եւ այնուհետեւ էլ, աննախադեպ էր իր լրջությամբ, տարողությամբ, աշխատակից հոդվածագիրների քանակով ու որակով, ասելիքով, գիտական ճշգրտությամբ, լացուկոծից հեռուՙ անելիքի՛ գործնապաշտությամբ: 1114 էջանոց այդ ժողովածուն, ավելի ...
ՊՐԱՀԱ-Չեխիայի միջնակարգ դպրոցների ուսուցիչների մոտ 90 տոկոսը այսուհետ իրենց աշակերտներին կդասավանդեն նաեւ «Հայոց ցեղասպանություն» թեման: Այս մասին «ՕՐԵՐ» եվրոպական ամսագրին հայտնում է չեխ դասախոս, լրագրող եւ հրապարակախոս Մոնիկա Հորսակովան, ում նախաձեռնությամբ Չեխիայի կրթական «Նորագույն պատմություն» (www.moderni-dejiny.cz) կայքէջում ոչ միայն հրապարակվել է Հայոց ցեղասպանության մասին հոդված, այլեւ իր գործընկեր Կլարա Ռեժնիչկովայի ...
Միչիգանում բնակվող էթնիկական խմբավորումների բազմաբնույթ զգացմունքներին հավատարիմ մնալով Դետրոյթի Հանրային հեռուստաընկերությունը (Detroit Public TV) վերջերս նախաձեռնեց մի ամբողջ օրվա ծրագիրը հատկացնել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Ծրագիրը ոչ միայն ակնդիրներին հաղորդակից դարձրեց Ցեղասպանության հարցին, այլեւ հաջող դրամահավաք իրականացրեց: Հայկական եկեղեցու հոգեւորականներից բացի, ինձ էլ էին հրավիրել հարցազրույցի: Հարցազրույցը վարողը մեծ փորձ ...
Լոնդոնում այսօր` ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված քայլերթ է լինելու, Լիբանանում, ինչպես միշտ, փակվելու են բոլոր դպրոցները, Մոսկվայում թուրքական դեսպանատան առջեւ քաղաքային իշխանություններն արգելել են «մասսայական հավաքները», չնայած նախագահ Պուտինը Երեւանում է մասնակցելու, փաստորեն, «մասսայական հավաքների», իսկ Երեւանի օդանավակայանում հերթով վայրէջք կկատարեն զանազան երկրների պատվիրակություններին այստեղ բերող ինքնաթիռներ: ...
Մեր այն ենթադրությունները, թե ապրիլի 24-ին Երեւանում գտնվող ամերիկյան պատվիրակությունը գլխավորելու է (կամ այդ պատվիրակությունում լինելու է) նախկին պետքարտուղար, ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրություններին պատրաստվող Հիլարի Քլինթոնը, չհաստատվեցին: Ապրիլի 22-ին նախագահ Օբաման հրապարակել է Հայաստան մեկնող 6 հոգանոց պատվիրակության կազմը, որտեղ տիկին Քլինթոնը չկա: Պատվիրակությունը ղեկավարելու է ԱՄՆ գլխավոր գանձապետ-ֆինանսների նախարար ...
Երբեմնի եղբայրական, այժմ միայն բարի հարեւան Վրաստանը, ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երեւան է գործուղել հատուկ պատվիրակություն, որը գլխավորում է այդ երկրի խորհրդարանի փոխնախագահ Մանանա Կոբախիձեն, որը համատեղության կարգով` նաեւ Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի համանախագահն է: Միեւնույն ժամանակ վրացիները ներկայացված են լինելու նաեւ Թուրքիայում` նույն օրը նշվող Չանաքքալեի ...
Ցեղասպանության ճանաչումն ամենից առաջ կանխարգելման, նման հանցագործությունների կրկնելիությունը կանխելու խնդիր պետք է լուծի` անմասն չմնալով հանցագործության դատապարտմամբ առաջ քաշվող հատուցման հարցերից: Մնացյալ պարագաներում ճանաչումը կարող է անգամ բարոյական բավարարություն չբերել, քանի որ այն, ինչ փաստ ու եղելություն է տառապած ժողովուրդների համար, այլոց ճանաչմամբ ոչ թեթեւանում, ոչ էլ ամոքվում է:
Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ «Ամարաս» հրատարակչությունը վերահրատարակել է Զ. Բալայանի «Ցավ» վավերագրական վեպը հայ հոգեւորականի որդու ողբերգական ճակատագրի մասին, ում աչքերի առաջ թուրք բարբարոսները սրատել են նրա ողջ տոհմը հենց 1915 թ. ապրիլի 24-ին
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին ռուսական «Արգումենտի նեդելի» պարբերականը հիշեցնում է, որ «ԽՍՀՄ պատմության» դպրոցական դասագրքի սկզբնամասում խոսվում էր Ուրարտուի թագավորության մասին, որի ժառանգորդ հայերը հարյուր տարի առաջ իրենց բնօրրանում կոտորածների ենթարկվելովՙ սփռվեցին աշխարհով մեկ: Բոլշեւիկների օրոք Հայաստանը մանրադրամ դարձավ քեմալական Թուրքիայի հետ Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման փորձերի ժամանակ: Առաջին աշխարհամարտում ...
Ապրիլի 22-ին Երեւանի Իսակովի անվան պողոտայում արդեն մի քանի տարի կառուցվող ռուս ոււղղափառ եկեղեցում հնչեցին առաջին զանգերը: Հիշեցնենք, որ եկեղեցին կառուցվում է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի միջոցներով: 2010-ին տրված եկեղեցու հիմնարկեքին մասնակցել են Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, ով հատուկ ...
Հայաստանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները բազմիցս են տեղեկացնում, որ նախագահն անձամբ ծանոթանում է իրեն հասցեագրված բոլոր նամակներին, լինեն դրանք գրավոր, թե էլեկտրոնային, ՀՀ քաղաքացիներից, Հայաստանի բարեկամներից, թե` պարզապես օտարերկրացիներից:
«Մանես» բարեգործական հիմնադրամը եւ «Թեղուտ» ՓԲ ընկերությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպեցին երիտասարդական ծառատունկ եւ մշակութային միջոցառումներ:
2015թ. ապրիլի 19-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջՙ Ֆրանսիայի Վալանս քաղաքի «Իջեւան» հրապարակում տեղի ունեցավ խաչքարի հանդիսավոր բացում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսություն կարդաց Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական hամալսարանում` «Բիզնես, որն ունի առաքելություն» ծրագրի շրջանակներում: Ռալֆ Յիրիկյանը ուսանողներին ներկայացրեց ընկերության բիզնեսի զարգացման հաջողակ ռազմավարության, բջջային ցանցի տեխնիկական զարգացման, մարքեթինգային ռազմավարության եւ ընկերության կորպորատիվ պատասխանատվության օրակարգին առնչվող թեմաները:
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Երեւանի կենդանաբանական այգու հետ համատեղ ապրիլի 17-ին կազմակերպել է բարեգործական երեկոՙ աջակցելու Հայաստանում ներառական առաջին խաղահրապարակի կառուցմանը: Երեւանի կենդանաբանական այգում կառուցվելիք խաղահրապարակն ազատ հասանելիությամբ կրթական, թերապեւտիկ եւ խաղային ներառական հարթակ կդառնա Հայաստանում գրանցված շուրջ 8000 երեխայի համար:
Երեկՙ ապրիլի 23-ին ժամը 19.15-ին Բեռլինի Մայր տաճարում գերմանացի, հայ, ասորի, հույն եկեղեցու առաջնորդները հոգեհանգստյան էկումենիկ հուզիչ արարողությամբ , «Գեղարդ» երգչախմբի հոգեպարար երգեցողությամբ, երգչուհի Մարիա Կապլանի ասորական ողբով, խունկով, աղոթքով, ելույթներով ոգեկոչեցին ցեղասպանությանը զոհ գնացած հայերի, ասորիների եւ Պոնտոսի հույների հիշատակը։ Ակնհայտ էր մի բան. գերմանացիները սովորաբար ցեղասպանություն բառն իրենց ...
Ապրիլի 24-ին ժամը 9-ին սկսված ու մոտ 2 ժամ տեւած նիստը բացելով Բունդեսթագի նախագահ Լամմերթը, որ հայտնի է հրաշալի ու զուսպ հռետորիկայով, այսօր է՛լ ավելի առանձնացավՙ իրավաբանական բարդ ու երկարաշունչ ձեւակերպման փոխարեն նախապատվություն տալով պարզ ընդարձակ նախադասությամբ իր դիրքորոշումը շարադրելուՙ գերմաներեն հստակ ձեւակերպեցՙ «այն, ինչ օսմանյան կայսրությունում պատահեց, ցեղասպանություն էրՙ ...