ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսություն կարդաց Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական hամալսարանում` «Բիզնես, որն ունի առաքելություն» ծրագրի շրջանակներում: Ռալֆ Յիրիկյանը ուսանողներին ներկայացրեց ընկերության բիզնեսի զարգացման հաջողակ ռազմավարության, բջջային ցանցի տեխնիկական զարգացման, մարքեթինգային ռազմավարության եւ ընկերության կորպորատիվ պատասխանատվության օրակարգին առնչվող թեմաները: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը ՎիվաՍել-ՄՏՍ-ի օրինակով փաստեց, թե որքան կարեւոր է երիտասարդ մասնագետների դերը որեւէ կազմակերպության զարգացման եւ հաջողելու գործում: «Մարդիկ ամեն մի կոմերցիոն կազմակերպության ամենամեծ հարստությունն են: Առանց որակյալ մասնագետների անհնար է բջջային կապի որակյալ ծառայությունների մատուցումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործառնական գործունեության առաջին իսկ օրվանից աշխատանքի է հրավիրել նորավարտ ուսանողների` նրանց հնարավորություն տալով սկսել կարիերան եւ ձեռք բերել անհրաժեշտ փորձը զրոյից` սկսելով աշխատանքը համաշխարհային տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկի` հեռահաղորդակցության ոլորտում»,-նշել է Ռալֆ Յիրիկյանը: |