Շարունակելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից հունվարի 29-ին ընդունված Համահայկական հռչակագրի շուրջ արձագանքներին իմ անդրադարձումները, ներկա հոդվածում, որը շարքի 3-րդն է եւ վերջինը, ուզում եմ անդրադառնալ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած ուղերձի 13-րդ կետին, որն իմ կարծիքով ամենավտանգավոր միտքն է արտահայտում ընդունելի եւ անընդունելի ...
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն աշխատանքից ազատել է իր հայազգի խորհրդական Էթիեն Մահչուպյանին, ըստ պաշտոնական պարզաբանման` «Քանի որ վրա է հասել Էթիեն Մահչուպյանի թոշակային տարիքը»:
Գերմանիայի գիտական հանրությունը նպատակ ունի բաց նամակով դիմել Բունդեսթագինՙ առաջիկա ապրիլի 24-ին 100-ամյակի առիթով հրավիրելիք նիստի բանաձեւում ամրագրելու ցեղասպանություն բառեզրը: «Ճանաչում հիմա. մի՛ հարաբերականացրեք Հայոց ցեղասպանությունը» վերնագրյալ բաց նամակի տակ ապրիլի 16-ին ժամը 16-ին 150 պատմաբան, քաղաքագետ, հասարակագետ, գրականագետ արդեն ամրագրել է իր ստորագրությունը: Բոխումի համալսարանին կից «Սփյուռք եւ ցեղասպանություն» ...
«Ցեղասպանությունը երբեք չպետք է օգտագործվի որպես քաղաքական կապիտալ` դաշնակցին հանդարտեցնելու համար, դա բարոյապես դատապարտելի է եւ Թուրքայում ծառայում է ցեղասպանության եւ այլ խնդիրների դեմ համարձակ արդարության կոչ անող ձայները լռեցնելու համար, սրա դեմ ենք մենք պայքարում», ասել է աշխարհահռչակ երգիչ Սերժ Թանկյանը Spin ամսագրին տված հարցազրույցում: Նա նշել է այն ...
Անցյալ տարվա ապրիլի 13-ին Հայաստանի նոր` թվով 13-րդ վարչապետ դարձավ Հովիկ Աբրահամյանը, ինչը նշանակում է, որ արդեն կարելի է ամփոփել մեկ տարվա ընթացքում նոր կառավարության արած եւ չարած գործերը: Մինչ այդ արձանագրենք` ճիշտ կլիներ, որ 1 տարվա գործունեության արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսով հանդես գար հենց ինքը վարչապետը: Սակայն Հովիկ Աբրահամյանը ...
Յենան Գերմանիայի մեզ հայտնի միակ քաղաքն է, որ Հայոց ցեղասպանության հուշահանդեսներից բացի արդեն երկրորդ տարին անընդմեջ իր սգակցության «համերաշխությունը» եռագույն դրոշի գույների փոփոխությամբ է նաեւ արտահայտում: 2014-ի ապրիլի 24-ին քաղաքապետարանի շենքի վրա ՀՀ դրոշն էր դրվել, իսկ 100-ամյակի առիթով նույն շենքի վրա իջեցվելու է ԳԴՀ պետական խորհրդանիշըՙ ձողն կիսով չափ ...
Հռոմի Ֆրանցիսկոս պապը դեռ չէր սկսել ապրիլի 12-ի` Վատիկանի Սբ.Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցած պատարագը, համաշխարհային մամուլն արդեն, մի փոքր զիջելով հայկականին, սկսեց գնահատականներ տալ ինչպես տեղի ունենալիք, ունեցող եւ ունեցած պատարագին, այնպես էլ այն բծախնդիր ու հզոր ելույթին, որը նախապատրաստել էր Պապն ու այդպես էլ մատուցեց ողջ ...
Պրովիդենսից (Ռոուդ Այլենդ) ստացված Էլեն Գուդլինի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ապրիլի 2-ից մայիսի 2-ը տեղի Բուչեր Բլոկ Միլում տեղակայված «Studio Z-ում» գործելու է Ցեղասպանության հարյուրյամյակին նվիրված բազմաբնույթ մի միջոցառում, որի շրջանակներում հնչելու են բանաստեղծությունների եւ պիեսների ընթերցումներ, ցուցադրվելու են պատմական վավերագրական ֆիլմեր, ցուցադրություններ, ինչպես նաեւ դասախոսություններ եւ արխիվային նյութերի, ժառանգական ...
Չնայած այն հանգամանքին, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երեւան ժամանող արտասահմանցի բարձրաստիճան հյուրերը ապրիլի 24-ին Երեւան են գալու ոչ այնքան հարգելու 100 տարի առաջ ցեղասպանված հայերի հիշատակը, որքան` կարեւորելու այսօր ապրող հայերին եւ Հայաստանը, մենք շարունակում ենք 100 տարի անց էլ մեզ նույնացնել Ցեղասպանության զոհերի հետ: Մինչդեռ Օսմանյան Թուրքիան ...
Քիմիոթերապիան` տարբեր ծագման ինֆեկցիոն հիվանդությունների բուժումն է, մակրոօրգանիզմում համապատասխան հարուցիչների աճը եւ բազմացումը ընտրողաբար ճնշող պրեպարատների (քիմիոթերապեւտիկ պրեպարատների) օգնությամբ: Քիմմաքրումը` այս պարագայում արդեն մեր` տրամաբանական մեկնաբանմամբ, հագուստի, հիմա նաեւ` մեքենայի սալոնի մաքրումն է` քիմիական ինչ-ինչ միջոցներով:
45 տարի առաջ, 1970 թ. հուլիսի 1-ին, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի է ունեցել ուշագրավ մի դատավարություն տեղի հայկական մամուլի դեմ, որի մասին հետագա պատմագիրները, որքան որ մեզ հայտնի է, ոչինչ չեն հիշատակել: Դատական գործը հարուցվել է Թուրքիայի կառավարության դրդմամբՙ ընդդդեմ ՌԱԿ «Զարթօնք» եւ ՀՅԴ «Ազդակ» պաշտոնաթերթերիՙ «Թուրքիայի նախագահին վիրավորելու» ամբաստանությամբ:
Օրերս Բեյրութում լույս է տեսել սփյուռքահայ հայտնի ֆինանսիստ-տնտեսագետ Մկրտիչ Հ. Պուլտուքյանի «Հայ սեղանավորներ Միջին Արեւելքի տարածքին» աշխատությունը հայերեն, արաբերեն ու թուրքերեն լեզուներով: Աշխատությունն ընդգրկում է 1915-1923 թվականների տվյալները հայ սեղանավորների (լումայափոխներ, տարադրամի փոխանակությամբ զբաղվողներ, բանկիրներ, արաբերեն ու թուրքերենՙ սարրաֆներ) մասին: (Սեղանավոր բառը, որը շատ գործածական էր արեւմտահայ իրականության մեջ 19-րդ ...
Իրանի միջուկային ծրագիրը, որն ընթացքի մեջ էր կառուցելու երկրի առաջին ռումբը, պայթյունավտանգ իրադրություն էր ստեղծել Մերձավոր Արեւելքում եւ ամենատարբեր ձեւերով ազդում էր տարածաշրջանի երկրների հարաբերությունների վրա: Իրանի եւ Իսրայելի միջեւ տարաձայնություններով բնորոշվում են ոչ միայն տարածաշրջանային քաղաքականությունները, այլեւ միջազգային հարաբերությունները: Իրանի ճոռոմախոս ղեկավարները անցյալում միայն առիթ են տվել Իսրայելի ծայրահեղականներին ...
Ապրիլի 15-ին, նախքան իր արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուին` Վաշինգտոն գործուղելը (ըստ Hurriyet-ի, որպեսզի կանխի Օբամայի` «ցեղասպանություն» բառի հնարավոր օգտագործումը) Թուրքիայի կառավարությունը բացեց օսմանյան արխիվը:
Ս.թ. ապրիլի 14-ին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ), ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից նշվեց Արմավիրի մարզի Արազափ գյուղի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի ավարտը: Ծրագրի ավարտական միջոցառմանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը որպես հրավիրյալ դասախոս հյուրընկալվեց Երեւանի` Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցում: Ինտերակտիվ դասախոսության ընթացքում դպրոցի 9-ից 12-րդ դասարանի աշակերտները ծանոթացան ՎիվաՍել-ՄՏՍ-ի ստեղծման, անցած դժվարին ուղու, կայացման եւ հաջողության հասնելու պատմությանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի օրինակով Ռալֆ Յիրիկյանը խրախուսեց երեխաներին չհանձնվել նպատակին հասնելու ճանապարհին, անընդհատ սովորել, քրտնաջան աշխատել, լինել ...
Հայաստանի կոնյակի արտադրության հնագույն եւ առաջատար ձեռնարկությունը` Երեւանի կոնյակի գործարանն (ԵԿԳ) այս տարվա ապրիլին վերաթողարկեց հայկական կոնյակագործության լեգենդներից մեկի` Սեդրակ Մարգարյանի հանրահայտ «Հայաստան» կոնյակը: Ապրիլի 14-ին տեղի ունեցած միջոցառմանը հրավիրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացվեցին այս կոնյակի յուրահատուկ համային հատկությունները, Մարգար Սեդրակյանի կյանքը եւ գործունեությունը, Երեւանի կոնյակի գործարանի անցած պատմական ուղին, հարուստ ...
Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներն այս տարի անսպառ են: Եվ ահա եւս մի նախաձեռնություն. օրերս տեղի ունեցավ «Հատուցման գինը» գրքի շնորհանդեսը Գիրքը պատմատնտեսագիտական վերլուծություն է նվիրված Հայոց ցեղասպանության ընթացքում հայ ժողովրդի կրած նյութական կորուստներին: Նշեմ, որ գրքի հեղինակը Հայկ Բեջանյանն է, որը նշեց, որ այն գրելիս օգտվել է բազմաթիվ պատմական ...
Մ. Նահանգների Հայ առաքելական եկեղեցու արեւելյան թեմի Գրիգոր եւ Կլարա Զոհրապ տեղեկատվական կենտրոնում կայացել է փաստաբան, մարդու իրավունքների պաշտպան Աննա Աստվածատրյան-Թուրկոտի բանախոսությունը, որի ընթացքում նա ներկայացրել է իր ընտանիքի ցավագին պատմությունը Բաքվի կոտորածների ժամանակ, տեղեկացնում է վաստակաշատ լրագրող Ֆլորենս Ավագյանը:
Չարտահայտվել այս օրերի երեւանյան մթնոլորտի մասին ուղղակի անհնար է, այնքան հագեցած էր անակնալներով ու իրադարձություններով, որ կողմնորոշվելը դժվար է, հիմնականը սակայն` զգացմունքի կուտակումն էր, անտարբերության պատի խորտակումը: Աննախադեպ էր, ամեն ինչ ուրիշ էր, փոխված էր: Դժվար էր նախապես պատկերացնել արձագանքի մասշտաբները, թողած հետքի կարեւորությունը: Ընկալումների ու մեկնաբանությունների տարբերությունը բնական է, ...
Առաջիկա մայիսի 7-ից 9-ը Վաշինգտոնի «Մարիոթ» հյուրանոցում գործելու է «Նրանք չեն կորչելու: Նիըր Իսթ Ռիլիֆի պատմությունը» խորագրով աննախադեպ մի ցուցահանդես, որն ըստ միջազգային ճանաչման արժանացած լրագրողուհի Ֆլորենս Ավագյանի «դիտարժան պարտադիր միջոցառումներից» մեկն է լինելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի այս տարում: Լուսանկարների շրջիկ ցուցահանդեսը, որն արդեն ցուցադրվել ...
Խորհրդային Միության ժամանակներում Արկտիկան հատվածաբար բաժանված էր դեպի Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս ելք ունեցող երկրների միջեւ: Սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանի նոր կառավարությունը ժողովրդավարացման ալիքի վրա 1997 թ. ստորագրեց Ծովային իրավունքի կոնվենցիան, որի համաձայն պետությունների տարածքային ենթադատությունը տարածվում է միայն ծանծաղուտի վրա, մինչդեռ արտածանծաղուտային գոտին հռչակվում է միջազգային ջրատարածք: Այդպիսով Ռուսաստանը ...
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կամեցողությամբ, երբ ապրիլի 12-ին Վատիկանն արժանին էր մատուցում սուրբ Գրիգոր Նարեկացունՙ միաժամանակ հայկական դուդուկի հետ հայոց տաղի գովքն անում, գերմանական «Վելթ ամ զոննթագը» «36 նշանների զորությունը» վերնագրով հոդվածում բացահայտում էր հայոց ամենամեծ գանձըՙ այբուբենը ու գանձերի շտեմարան Մատենադարանըՙ ճամփորդի կամ զբոսաշրջիկի հայացքովՙ անուղղակի հրավերովՙ քաղաքամայր Երեւան, Մեսրոպ ...
Հայոց ցեղասպանության թանգարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին ներկայացավ նոր, համալրված ցուցադրությամբ եւ թարմ ներքին հարդարմամբ: Նախկին երեք սրահի փոխարեն` 12 սրահում կարելի է գտնել այն բոլորը, ինչ կապ ունեի 20-րդ դարի սկզբին հայերի դեմ կատարված ոճրագործության առանձին դրվագների, քաղաքատնտեսական շարժառիթների եւ աշխարհաքաղաքական համատեքստի վերաբերյալ: Ապրիլի 21-ի առավոտյան նոր ցուցադրությունը ...
Ապրիլի 21 - Այսօր Գերմանիայում արդարության շունչը վերահաստատվում է Աուշվիցի (կամ Օսվենցիմի) հրեա վերապրողների համար, որ արցունքն աչքերին մի ձեւակերպում ունենՙ «արդարության համար երբեք ուշ չէ». նախկին էսէս-ական Օսվենցիմի հաշվապահ Օսկար Գրյոնինգը 93 տարեկանում 300 հազար զոհերի կորստյան մեղքը ճանաչելով Լյունեբուրգի դատարանի առաջ, ասացՙ «ինձ համար ...
"Լյուքսեմբուրգեր վորթը" ապրիլի 21-ին ծանուցում է, թե Լյուքսեմբուրգի քրիստոնյա սոցիալիստական ժողովրդական կուսակցությունը ցանկություն ունի երկրի խորհրդարան ներկայացնել մի նախագիծ, որով Հայոց կոտորածները կբնորոշվեն ցեղասպանություն բառեզրով։ Դրանով Լյուքսեմբուրգը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը, ծանուցում է հիշյալ աղբյուրըՙ հղում անելով այդ կուսակցության պատգամավոր Լաուրենթ Մոզարի (Laurent Mosar)ՙ երեքշաբթի թվիթթերյան գրառմանը։ Մինչեւ հիմա լյուքսեմբուրգյան ...
Ապրիլի 21 - Գերմանական առցանց "Շփիգելի" քաղաքական մեկնաբան Զեվերին Վայլանդը Բեռլինից քննադատում է Բունդեսթագի կոալիցիոն խմբակցությունների ներկայացրած բանաձեւի տարբերակը, որն, ինչպես հաղորդել էինք նախկինում, այսօրՙ ապրիլի 21-ի հետկեսօրին է խմբակցությունների քննարկման նյութը լինելու։ Փաստաթուղթը հստակ, ուղիղ ձեւակերպումներից խուսափում է, նախադասությունը կարող էր շատ պարզ ու որոշակի ասելՙ "Բունդեսթագը դատապարտում է ...
20 ապրիլի - Առցանց "Ֆոկուսը" իրազեկում է, թե Բունդեսթագում իշխանություն ձեւավորած կուսակցությունների խմբակցությունների ներկայացրած բանաձեւի տեքստում կա "ցեղասպանություն" բնորոշումը, ինչպես նաեւ դիմում Թուրքիայինՙ առերեսվելու սեփական պատմությանը, դրանով նպաստելով երկու երկրների հարաբերություններում հաշտեցման հիմնաքար տեղադրելուն։ Այդուհանդերձ, շեշտում են գերմանացի պատգամավորները, "գիտենք Հոլոքոստի եզակիության մասին, Գերմանիան մեղավոր է եւ դրա համար պատասխանատվություն ...
Բունդեսթագի կոալիցիայում հիմա "ցեղասպանություն" բառեզրն են շրջանառում, գրում է ապրիլի 20-ին ավստրիական "Դի փրեսսեն"` նշելով, թե 1915-ի օսմանյան կայսրության տարածքում իրականացված կոտորածը "հետագա զանգվածային սպանությունների համար նախատիպ է"։ Քրիստոնյա դեմոկրատական միության (ՔԴՄ-ՔՍՄ) եւ սոցիալ դեմոկրատներից բաղկացած կոալիցիան համակարծիք է "ցեղասպանություն" բառը բանաձեւում ամրագրելուն։ Բեռլինում ՔԴ-ՔՍ միության խմբակցության փոխնախագահ Ֆրանց Յոզեֆ ...
Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը ապրիլի 20-ին կոչ է անում Դաշնային հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Մամուլին ուղարկված հաղորդագրության մեջ ԳԿԽ դատապարտում է արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի` թուրքերի գործած Հայոց ցեղասպանության ոճիրը նվազեցնելու քաղաքականությունը: Պարոն Շթայնմայերը վերջապես պիտի դադարի Թուրքիայի դատապաշտպանի դերը ստանձնել։ Այս կեցվածքը Թուրքիայում քրիստոնյա համայնքների հանդեպ թուրքական ...
20 ապրիլի - Գերմանական ARD-ի ժամը 9-ի Tagesschau ("Օրվա հայմայնքապատկեր") լրատվական ծրագիրը հաստատեց երեկ մեր հաղորդած տեղեկատվությունը , թե Բունդեսթագում "ցեղասպանություն" բառեզրի կողմնակիցներն ավելանում են, եւ հավանական է, որ այն հաստատվի ապրիլի 24-ին նախատեսված նիստի բանաձեւում: Տեղական տարբեր լրատվամիջոցների մատուցած վերջին լուրերի համաձայն, արտգործնախարար Շթայնմայերն էլ ըմբռնումով է մոտենում այդ բառեզրի ...
Ապրիլի 19 - Բունդեսթագում ապրիլի 24-ի նիստին Հայոց ոճրագործությունը ցեղասպանություն բնորոշելու կողմնակիցների թիվը կոալիցիայում աճում է, ծանուցում է t-online առցանց լրատունՙ ապրիլի 19-ի երեկոյանՙ նշելով նաեւ, թե արտգործնախարար Շթայնմայերը շարունակում է մերժել դրա կիրառումը։ Մեծ կոալիցիան աշխատում է համապատասխան ձեւակերպման վերաբերյալ, "Սաարբրյուքեր ցայթունգին", ասել է Քրիստոնյա դեմոկրատական միության անդամ Բուդեսթագի ...
Worldisraelnews.com-ի հաղորդմամբ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը մերժել է Հայոց ոճիրը Հռոմի պապի բնորոշմամբ "ցեղասպանություն" եզրույթով անվանել։ Ըստ իսրայելյան հիշյալ աղբյուրի, գլխավոր քարտուղարը Ֆրանցիսկոս պապի` "20 - րդ դարի առաջին ցեղասպանություն" աստիճանավորման փոխարեն ասել է, թե "եղածը ոչ թե ցեղասպանություն, այլ գազանություն, վայրագություն, ոճիր է ( բնագրումՙ "atrocity crimes." ...
Երեւանում գումարվել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային երկօրյա գլոբալ համաժողովը, որին մասնակցելու համար ժամանել են աշխարհի շատ հայտնի ցեղասպանագետներ, պատմաբաններ, իրավունքի մասնագետներ, միջազգային կառույցների պաշտոնյաներ, այդ թվում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբորն Յագլանդը, Ցեղասպանությունների միջազգային ընկերակցության նախագահ Դանիել Ֆեյերստեյնը: Համաժողովի մասնակիցների ընդհանուր թիվը 600 է: Այսօր արդեն քննարկվեցին մարդկության դեմ ...
Այսօր 1 րոպե լռությամբ Ավստրիայի խորհրդարանի պատգամավորները հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը եւ ընդունեցին Ազգային Խորհրդի 6 խմբակցություններիՙ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման միացյալ բանաձեւը։ "Ինչպես է Վիեննան ճանաչում եւ դատապարտում Հայոց ցեղասպանությունը" վերնագրյալ հոդվածում "Դի փրեսսեն" ապրիլի 22-ի համարում ծանուցում է, որ այն արձագանքներ կգտնի Թուրքիայում։ Մյուս կողմից, ըստ ...
90-ականների անկախ Հայաստանի մեր օրաթերթային լրագրությունն իհարկե արագ էր, բայց այսքան ճեպընթաց չէր, որքան այսօր կայքէջերի լրագրությունն է փորձում լինել ու շատ դեպքերումՙ ձախողում է իրականությունը ճիշտ արձանագրելու իր մասնագիտական պարտքը։ Իմ կոնկրետ օրինակը Բունդեսթագի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով ընդունելիք բանաձեւի մասին այս օրերին հայկական այն հրապարակումներն են, ...
Ապրիլի 21-ին գերմանական «Բայրիշե ռունդֆունկը» մեկ ժամանոց ուղիղ եթերը տրամադրել էր Հայոց ցեղասպանության թեման, ավելի ստույգՙ դրա վերաբերյալ Բունդեսթագում ընդունելիք բանաձեւի մասին իրազեկմանը։ Եթերի հյուրն էին Պոդստամի համալսարանից պատմաբան Փշիխհոլցը, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի փոխատենապետ Մադլեն Վարդյանը, Բունդեսթագի սոցիալ դեմոկրատական կուսակցության խմբակցության փոխնախագահ Ռոլֆ Մյութցենիհը։ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի փոխնախագահը հստակեցրեց հայության ...