ԱՐԱԲ ԱՐՔԱՅԻ ՊԱՏԻԺԸ Սաուդյան Արաբիայի արքա Սալման իբն Աբդուլ Ազիզը աշխատանքից ազատել է արքայական արարողակարգի պետ` Մուհամեդ Թոբայշին` երկրի բնակչության խնդրանքով: Մարոկկոյի թագավոր Մուհամեդ 6-րդի` Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ Թոբայշին, չարաշահելով իր պաշտոնական լիազորությունները, ապտակել է այցը լուսաբանող ֆոտոլրագրողներից մեկին, երբ վերջինս փորձել է մոտիկից լուսանկարել այն պահը, երբ մայրաքաղաք Էր Ռիադի օդանավակայանում երկու արքաները ողջագուրվել են: Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան համարվում է մարդու իրավունքները սրբորեն չհարգող եւ ազատ խոսքը ազատորեն խոչընդոտող միապետություն: |