RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2015-05-01 > #017, 2015-05-08 > #018, 2015-05-15 > #019, 2015-05-22 > #020, 2015-05-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 15-05-2015



Տեղադրվել է` 2015-05-15 00:08:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1520, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԲՐԻՏԱՆԱՑԻ ՆՈՐ ԴԵՍՊԱՆԸ

Հ. Ա.

Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության դեսպան է նշանակվել Ջուդիթ Ֆարնուորթը, ով այդ պաշտոնում գործող դեսպան Քեթրին Լիչին կփոխարինի այս տարվա սեպտեմբերից:

«Արմենպրես»-ին հայտնի է դարձել նոր դեսպանի արձագանքը` իր Հայաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ: Մասնավորաբար, տիկին Ֆարնուորթը ասել է. «Ես շատ ուրախ եմ ՀՀ-ում Միացյալ թագավորության դեսպան նշանակվելու կապակցությամբ: Մեծ առավելություն է ծառայել մի երկրում, որն ունի այսքան հարուստ պատմություն եւ մշակույթ»: Տիկին դեսպանը նաեւ ընդգծել է, որ աշխատելու է երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման համար:

Նշենք նաեւ, որ Ջուդիթ Ֆարնոութը հետխորհրդային եւ կենտրոնական Եվրոպայի երկրների մասնագետ է: Այս պահին նա Միացյալ թագավորության գործող դեսպանն է Ղրղզստանում: Նախկինում դիվանագիտական պաշտոններ է զբաղեցրել Ուկրաինայում, Չեխիայում, Լատվիայում:

Հույս ունենք, որ հայաստանյան դիվանագիտական ծառայության ավարտին տիկին դեսպանն իր հրաժեշտի ուղերձում կշեշտի, որ Հայաստանը հարուստ երկիր է` ոչ միայն պատմությամբ եւ մշակույթով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 15-05-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ