RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2015-05-01 > #017, 2015-05-08 > #018, 2015-05-15 > #019, 2015-05-22 > #020, 2015-05-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 15-05-2015



Տեղադրվել է` 2015-05-15 00:08:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1574, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵՌ ՄՏՔԵՐ ԵՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

«Ազգի» ընթերցողներն արդեն իրազեկ են, որ ապրիլի 24-ին Բունդեսթագում նիստ գումարվեց, որտեղ լսվեցին տարբեր կուսակցությունների, տարբեր խմբակցություններ ներկայացնող պատգամավորների կարծիքներ: Քննարկման էին դրված երկու տարբեր ձեւակերպումներով 3 առաջարկ- հայցադիմումներ: Այն էՙ« Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի», ինչպես ձեւակերպել էին Ձախերը իրենց հայցադիմումի տարբերակ առաջարկում, եւ որը նույն ցեղասպանություն բառեզրի պնդմամբ իրենց տարբերակում շրջանառում էին նաեւ Կանաչները, եւՙ կառավարող երկուՙՔԴ-ՔՍ միության եւ ՍԴ կուսակցության միացյալ կոալիցիայի ձեւակերպածՙ «100 տարի առաջ հայերի տեղահանման եւ կոտորածների մասին» վերնագրյալ տարբերակը: Նույն օրը քննարկման առարկա դարձած փաստաթղթերն ուղարկվեցին Բունդեսթագի տարբեր հանձնաժողովներիՙ առաջին հերթին արտաքին հարաբերությունների հանձնաժողովինՙ լրամշակման: Թե արդեն լրամշակված առաջարկ-տարբերակները (կամ տարբերակը) ԳԴՀ օրենսդիր մարմնում նորից երբ կդրվեն քննարկման ու քվեարկության, որեւէ հստակ ամսաթիվ այդ օրը չհայտարարվեց, պարզապես հաղորդվեց, թե մինչեւ ամառային ընդմիջում նորություն չի լինի:

Մայիսի 6-ին, շատերի գնահատմամբ ինչ-որ տեղ անակնկալ, Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դռնփակ նիստում ի թիվս օրակարգային այլ հարցերի, քննարկման դրեց «հայկական» բանաձեւի առաջարկները: Մայիսի 8-ին ի պատասխան մեր գրավոր հարցման արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔԴ միությունը ներկայացնող պատգամավոր դոկտոր Նորբերթ Ռյոթթգենի գրասենյակից պատասխանեցին, թե ծավալված քննարկումները հայցադիմումների բովանդակային մասին չեն առնչվել եւ խմբակցությունների պատգամավորների միջեւ մտքերի փոխանակման գործընթացը դեռ շարունակվում է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 15-05-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ