RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#017, 2015-05-08 > #018, 2015-05-15 > #019, 2015-05-22 > #020, 2015-05-29 > #021, 2015-06-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 22-05-2015



Տեղադրվել է` 2015-05-21 23:12:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 1386, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԴՐՈՄԻ ԵՎ ՍԱՐՍԵԼԻ ՀԵՏ

Հ. Ծ.

Փարիզում գտնվող ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին ծաղկեպսակ է դրել անմահն Կոմիտասի հուշարձանինՙ ի հիշատակ Հայոց մեծ եղեռնի զոհերի, տեղեկացնում է Ֆրանսիայից անկախ լրագրող Ժան Էսքիյանը: Հաջորդ օրը, մայիսի 18-ին, ԼՂՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը այցելել է երկրի հարավարեւելյան մասում գտնվող Դրոմի շրջան, որտեղ ստորագրվել է համագործակցության պայմանագիր այդ շրջանի եւ Արցախի, ինչպես նաեւ շրջկենտրոն Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ: Այնտեղ ԼՂՀ նախագահին շնորհվել է Դրոմ նահանգի պատվավոր քաղաքացու կոչում եւ հանձնվել համապատասխան վկայագիր: Մայիսի 20-ին Փարիզի քաղաքապետ Ֆրանսուա Պուպոնին եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փարիզամերձ Սարսել եւ Արցախի Մարտակերտ քաղաքների միջեւ բարեկամության հուշագիր են ստորագրել:

Պատվիրակությանը, որի կազմում եղել են ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը եւ բարձրաստիճան այլ անձինք, մեծ շուքով են ընդունել Ֆրանսիայում: Ընդունելություններին մասնակցել են Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիթեչյանը եւ ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 22-05-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ