Նախորդ շաբաթ իմ այս սյունակում անդրադարձել էի «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանն ու գործելաձեւին (տեսՙ «Ազգ», 29.05.15), առաջարկելով բարեփոխել նրա գործելաձեւը եւ որպես արդյունավետ հանգանակության օրինակելի փորձ հիշել էի 1919 թ.ին Միացյալ Նահանգների ու Կանադայի 61 քաղաքներում եւ բնակավայրերում Զորավար Անդրանիկի գլխավորությամբ անցկացված Փրկության հանգանակությունը: Հավանաբար սիրելի Զորավարի անունն էր պատճառը, ...
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով նշանակվել է ազգամիջան հարաբերությունների հարցերով ՌԴ նախագահին առընթեր պետական ազգային քաղաքականության տեղեկատվական աջակցության հարցերով խորհրդի նորաստեղծ կոմիտեի ղեկավարի պաշտոնում, իրազեկում է ՌՀՄ sarinfo.org ռուսալեզու կայքէջը:
Օրերս Հայ Առաքելական եկեղեցու Իրաքի թեմի առաջնորդարանի եւ Իրաքում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ Բաղդադում կազմակերպվել էր Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային համաժողով:Այն կրում էր «Հայոց ցեղասպանության ճանաչումը` քայլ դեպի միջազգային խաղաղություն» խորագիրը: 500 մասնակից համախմբած այդ գիտաժողովին ներկա էին տարբեր երկրների գիտնականներ, քրիստոնյա ու մահմեդական հոգեւոր առաջնորդներ, քաղաքական ուժերի ղեկավարներ, Իրաքի պետական ...
«Ազգ»ի էջերում բազմիցս անդրադարձել ենք Վաշինգտոնում Սպիտակ տան հարեւանությամբ գտնվող նախկին ազգային բանկի պատմական շենքի ճակատագրին, որը ծրագրված էր դառնալ Ամերիկայում Հայոց ցեղասպանության թանգարան: Դատական երկար քաշքշուկներից հետո «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթից տեղեկանում ենք, որ հարցն ի վերջո հասել է իր անփառունակ վախճանին:
Ֆրանսիական «Le Monde» թերթը հրապարակել է իր հատուկ թղթակցի հոդվածը ներկայիս Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Դիարբեքիր քաղաքի հայերի մասին: Հոդվածագիրը տեղի Սուրբ Կիրակոս հայկական մեծ եկեղեցուն հարակից փոքրիկ թեյարանում զրուցել է 54-ամյա մի կնոջՙ Ռահիմ Քարաքաշի հետ: Վերջինս պատմել է, որ երբ իր հոր մահից հետո ինքը անհրաժեշտ ձեւակերպումներն անելու նպատակով ...
Պուտինն առաջիկա շաբաթ հանդիպելու է Հռոմի պապին, տեղեկացնում է գերմանական dpa գործակալությունըՙ վկայակոչելով Վատիկանի հաստատումըՙ Ֆրանցիսկոս պապն ընդունելու է Ռուսաստանի նախագահին չորեքշաբթիՙ հունիսի 10-ին: Սա ուկրաինական հակամարտությունից հետո նրանց առաջին հանդիպումն է, վերջինը կայացել էր 2013-ի նոյեմբերին, երբ Սիրիայում արյունալի քաղաքացիական պատերազմը դիվանագիտական ուղիներով հանգուցալուծելու ջանք էր գործադրվում: Ուկրաինայի արեւելքում ...
10 տարի առաջ է մեկնարկել գերմանական Նյուրնբերգի թատրոնի գեղարվեստական ղեկավար Քրիստիան Փափկեի հեղինակած «Խոսելով սահմանների մասին» (TALKING ABOUT BORDERS) դրամայի մրցույթը, իսկ 2014-ից այն հիշյալ թատրոնին է խարսխվումՙ որպես մրցույթում շահած պիեսների, ստեղծագործությունների առաջնախաղի հասցե: Մրցույթը Արեւելյան Եվրոպան, նրա հեղինակներին, թատերական աշխարհին լավ ծանոթանալու, ճանաչելու փորձ է:
Արտաշատի քաղաքապետի թեկնածու Արգամ Հովիկի Աբրահամյանը, ով, ի դեպ, միայնակ է մնացել այդ պաշտոնի թեկնածու որպես, քանի որ մյուս երկու թեկնածուները հանել են իրենցը, հավանաբար` ընտրություններին մասնակցելու մեջ իմաստ չտեսնելով, հանդես է եկել հայտարարությամբ: Արգամ Աբրահամյանն ասել է. «Ես խնդրել եմ հորս (վարչապետ Հովիկ Աբրահամյանին), որպեսզի նա չմիջամտի իմ ընտրություններին»:
Աբովյանի քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը, ով հայտարարել է, որ քաղաքապետի ընտրություններին մասնակցող մյուս թեկնածուները իր համար «երեխաներ են» եւ որ ինքը այդ ընտրություններին մասնակցում է, որպեսզի վերադարձնի Աբովյանը` աբովյանցիներին, իր վերջին հարցազրույցներից մեկում ասել է. «Գագիկ Ծառուկյանի հետ մենք ունեցել ենք հարցեր էլ, բարիշել էլ ենք: Ժամանակին իմ ...
Տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւանում էր ԵԱՀԿ գործող նախագահող, Սերբիայի փոխվարչապետ եւ ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո, երկու նախարարները հանդես են եկել համատեղ ասուլիսով, որի ընթացքում էլ Դաչիչը հայտարարել է. «Ադրբեջանն առաջարկում է ընդլայնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմը: Սա նոր ...
Մոսկվայում ձերբակալել են մի տղամարդու, ով մեքենայով մտել է Կրեմլի տարածք: Արդեն ոստիկանական բաժանմունքում տղամարդը հայտարարել է, որ ինքը ոչ մի հանցավոր բան չի արել, այլ ուղղակի իր սեփական մեքենայով գնացել է իր տուն` Կրեմլ: Այս պարզաբանումը ստանալուց հետո Մոսկվայի ոստիկանությունը տղամարդուն տեղափոխել է հոգեբուժարան. պարզվել է, որ նա մերձմոսկովյան ...
Մոտ մեկ ամիս է, ինչ կաթի մթերման գինը վեճերի եւ բողոքական տրամադրությունների հերթական ալիքն է բարձրացրել: Ձմռան ամիսներին կաթնամթերք արտադրող ընկերությունները գյուղացիներից կաթը գնում էին 150-170 դրամով, գարնան վերջին ամսին արդեն այդ գինը սկսեց իջնել, եւ կաթ արտադրողները առավելագույնը 110 դրամ էին առաջարկում 1 լիտր կաթը գնելու համար: Սա էլ ...
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ կառավարության նիստում անդրադարձավ այս գարնանը տեղի ունեցած կարկտահարության դեպքերին եւ դրանց պատճառած վնասներին, նշելով, որ համայնքերում ստեղծված հանձնաժողովներն արձանագրում են վնասի չափերը: Խոսելով գյուղատնտեսական տարվա մասին, գյուղնախարարն ընդհանուր առմամբ դրական գնահատեց այն: Սերգո Կարապետյանի տեղեկացմամբ, մարտ, ապրիլ, մայիս ամիսներին տեղացած անձրեւի ...
Հակակարկտային կայանների տեղադրման վերաբերյալ հաղորդումով, կառավարության նախորդ նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի տված հանձնարարականի համաձայն, երեկվա նիստում հանդես եկավ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը : Նա տեղեկացրեց, որ այժմ Հայաստանում գործում է 412 հակակարկտային կայան, մինչդեռ պահանջարկը ավելի քան 5 հազար է, առաջնային անհրաժեշտությունըՙ 1021: ...
Կառավարությունը երեկ հավանություն տվեց առաջնագծում մարտական հերթապահություն կատարող պայմանագրային զինծառայողների կենսաթոշակը ձեւակերպելիս` այդ ժամանակը կրկնակի չափով հաշվարկելու օրենսդրական փոփոխությանը: Փոփոխությունը հասցեական է, ուղղված զինծառայողների կոնկրետ խմբի եւ կխթանի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերը սպայական, ենթասպայական եւ պայմանագրային շարքային կազմի զինծառայողներով համալրելու գործընթացին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ...
Մի քանի օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծերի փաթեթով լուծում կտրվի կառուցապատման ոլորտում առաջացող խնդիրներին, կապահովվի կառուցապատողների պարտավորությունների կատարումը: Նախնական նշման ինստիտուտի ներդրումը հնարավորություն կտա ապահովել գրանցման ենթակա իրավունքների պաշտպանությունը եւ կանխարգելել հնարավոր չարաշահումներից, կներդրվի կառուցվող անշարժ գույք ձեռք բերելու նոր մեխանիզմ: Օրենսդրական փոփոխությունների փաթեթը կառավարության հավանությանը ներկայացնող կառավարության աշխատակազմի ...
Կառավարության երեկվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ե՞րբ է շահագործման հանձնվելու կառավարական նոր մասնաշենքը: Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը պատասխանեց, սահմանված ժամկետը եկող տարվա գարունն է, բայց մասնաշենքը շահագործման կհանձնվի այս տարվա նոյեմբերին, երբ համալրված կլինի գույքով:
Առաջին անգամ այդ մասին խոսեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Հետո, իհարկե, խոսեց նաեւ ՀՀ ԱԳՆ-ն, բայց այստեղ կարեւոր է այդ «հետո» -ն: Երկու պետական կառույցներից էլ չմոռացան շնորհակալություն հայտնել` «վեհ գործում ներդրած ավանդի համար», ինչին էլ հաջորդեց շնորհակալությունների մի ամբողջ շքերթ` արդեն սոցիալական կայքերում... Բրազիլիան Պարագվայը չէ, Պերուն ...
Հաշվի առնելով, որ ամառը զվարճանալու լավագույն ժամանակն է, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Հայաստան» կինոթատրոնի «բազայի» վրա կինոյի եւ զվարճանքի կենտրոնի բացումը ամենեւին էլ պատահաբար հենց ամռան առաջին օրը տեղի չունեցավ: Շրջանի բնակիչներն այսուհետ կինո նայելու կամ բոուլինգ խաղալու համար պարտադրված չեն քաղաքի կենտրոն ժամանել: Հնարավոր է, որ հենց այս փաստից էլ ...
Չնայած բրիտանացի գիտնականներին ոչ ոք ըստ էության չի տեսել, բայց նրանք շարունակում են հանդես գալ գիտական հայտարարություններով: Ըստ վերջինի` պարզվում է, որ ընդամենը 15 տարի անց Երկիր մոլորակի բնակչության մեծ մասը... անհետանալու է: Գիտնականները չեն ասել, թե ո՞ւր, փոխարենն ասել ենՙ ինչո՞ւ: Խնդիրը, որը կարող է 15 տարի անց բերել ...
Լրացավ Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Ղարիբջանյանի ծննդյան 95-ամյակը: Գուցե 95 տարին այն հոբելյանների շարքին չի դասվում, որոնք նշվում են հանրային մեծ ուշադրությամբ ու տոնականությամբ, սակայն առիթ ու միջոց էՙ մեկ անգամ եւս ուշադրություն սեւեռել մի գիտնականի, որն ապրեց խորհրդային իշխանության տարիներին, իր գիտական հետաքրքրությունների դաշտ ...
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մոտիկից հետեւում են տարածաշրջանի բոլոր շահագրգիռ կողմերը, քանի որ դրանց արդյունքը այս կամ այն ձեւով ազդելու է իրենց վրա: Թուրքիան տարածաշրջանային գերտերություն է, բավականին ամբարտավան Ռեջեփ Թայիպ Էրդողանի նախագահության ներքո: Նա իր վերաբերմունքն ունի տարածաշրջանում ծագած ամեն մի հակամարտության վերաբերյալ եւ անշուշտ ազդում է դրանց ...
Ավստրիայում արդարադատության կոնֆուզ տեղի ունեցավ, որն իբրեւ սեւ, չմաքրվող բիծ երկար կմնա Ֆեմիդայի առանձին ներկայացուցիչների վրա: Վիեննայում Անդրեաս Բեմ դատավորի կողմից կալանքից ազատվեցին մի ամբողջ շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող ոմն Ալնուր Մուսաեւ եւ Վադիմ Կոշլյակ: Այդ որոշումն անսպասելի էր եւ նրա մոտիվներն առաջացնում են ոչ այնքան հարցեր, որքան ...
Սլովակիան Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի եւ Եվրոմիության հետ Ռուսաստանին առաջարկել է համատեղ նախագիծՙ «Թուրքական հոսքին» միացնել «Արեւելյան օղակ» սլովակյան գազատար համակարգը: Այդ մասին Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ բանակցելուց հետո:
ԱՄՆ-ի Ռուզվելտ համալսարանի միջազգային ուսումնասիրությունների եւ հասարակագիտության բաժնի ուսանող, Չիկագոյում գործող անկախ աշխարհաքաղաքական իրադարձությունների մեկնաբան Սթիվն Չովանեսն իր մայիսի 23-ի հոդվածում վերջերս «Տեղեկատվության ազատության օրենքի» պահանջներով հրատարակված պաշտպանության հետախուզական գործակալության (ՊՀԳ) 2012 (օգոստոս) թվակիր 7 էջանոց փաստաթղթի հիման վրա մեկ անգամ եւս հաստատում է շրջանառվող այն լուրերը, թե «Իսլամական պետություն» ...
«Վաշինգտոն փոստ» պարբերականը ձեռք է բերել ԱՄՆ-ի կոնգրեսի էթիկայի հանձնախմբի գաղտնի մի զեկուցագիրը, համաձայն որի «SOCAR»-ը, Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը, գաղտնորեն ֆինանսավորել է բոլոր ծախսերը պարփակող ուղեւորությունը դեպի Բաքու կոնգրեսի 10 պատգամավորների եւ նրանց ընկերացող 32 անձանց, որպեսզի նրանք մասնակցեն 2013-ին կայացած կասպիցծովյան խորհդաժողովին: Նախագահ Օբամայի գլխավոր խորհրդականներից երեքը ելույթներ ...
Անկարայից «Տելեգրաֆ» թերթի թղթակիցը տեղեկացնում է, որ Սիրիայի եւ քրդական հարցի վերաբերյալ ամերիկա-թուրքական լարված իրադարձությունների մթնոլորտում Թուրքիան ամերիկյան կոնգրեսում ի նպաստ իրեն քարոզչություն ծավալելու պաշտոնին նշանակել է կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Պորտեր Գոսին: Տնօրենի պաշտոնից 2006-ին հրաժարված 76-ամյա Գոսը անժամկետ ծառայելու է Թուրքիայինՙ ներկայացնելով նրա շահերը ինչպես առեւտրի, էներգիայի ...
Բելգիական քաղաքական կուսակցություններից մեկի Մարդասիրական ժողովրդավարական կենտրոնի (Humanist Democratic Center) էթիկայի հանձնախումբը մայիսի 29-ին կուսակցության շարքերից հեռացրել է խորհրդարանի թուրք պատգամավոր տիկին Մահինուր Օզդեմիրին Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար, տեղեկացնում է Ֆրանսիայից անկախ լրագրող Ժան Էսքիյանը :
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ինքը 2012 թվականին բեռնարգելքը խախտելով զենք է մատակարարել սիրիացի խռովարարներին: Օլանդն այդ խոստովանությունն արել է լրագրող Քսավիե Պանոնին տված հարցազրույցում, որի «Ֆրանսիական դիվանագիտության կուլիսներում» գիրքը վաճառքի կհանվի մայիսի վերջերին:
Հասարակության հանդեպ ստանձնած պարտավորություններին հավատարիմՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) շրջանակներում իրականացված սոցիալական ներդրումներիՙ 2014թ.-ի բյուջեն: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության առաջին իսկ օրվանից ԿՍՊ-ն դարձել է ընկերության ռազմավարության առանցքային ուղղություն: ԿՍՊ-ն ինտեգրված է ՎիվաՍել-ՄՏՍ-իՙ թե՛ կարճաժամկետ, եւ թե՛ երկարաժամկետ ծրագրերի սահմանման եւ իրականացման գործընթացում:
Հայոց ցեղասպանության տարիներից պահպանված եւ մեզ հասած յուրաքանչյուր վկայություն, նամակ, լուսանկար, բացիկ անչափ կարեւոր է այդ ժամանակաշրջանի իրադարձությունների ուսումնասիրության հարցում: Տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն համալրվել է բազմաթիվ արժեքավոր նմուշներով, որոնք ձեռք են բերվել անհատների ֆինանսական աջակցության եւ նվիրատվությունների շնորհիվ:
Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «ՄՏՍ կոնեկտ 256» ինտերնետային սակագնային պլանին 12 ամսով բաժանորդագրվելիս եւս կարելի է «Skype» ծառայությունից օգտվել հատուկ պայմաններով.
Իր փեսայիՙ Սաուդյան Արաբիայում ավտովթարի զոհ դարձած Եղիա Եահեայանի ողբերգական մահվան կապակցությամբ լիբանանահայ հայտնի մտավորական, ազգային, կրթական եւ մշակութային գործիչ, «Կամար» հանդեսի խմբագիր Ժիրայր Դանիելյանին իրենց ցավակցություններն են հայտնում Աստղիկ Գեւորգյանը, Սամվել Մուրադյանը, Երվանդ Տեր-Խաչատրյանը, Հենրիկ Բախչինյանը, Երվանդ Երկանյանը եւ Հակոբ Ավետիքյանը:
Հունիսի 4-ի հետմիջօրեին արդեն Մյունխենում 34 000 մարդ է հավաքվելՙ Մեծ յոթնյակի G-7-իհունիսի 7-8-ին բավարական Էլմաու դղյակում հայտարարված գագաթնաժողովի անցկացման դեմ բողոքիխաղաղ հանրահավաքին։ Ոստիկանությունը չի բացառում, որկարող են նաեւ բախումներ լինել։ Ցուցարարները 7-նյակը ներկայացնող տնտեսական լուրջ կշիռ ունեցող երկրներիՙ Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Իտալիայի ղեկավարներից պահանջում են ...