Նախանցյալ շաբաթ Բեյրութում Հայկազյան համալսարանի կազմակերպած եռօրյա գիտաժողովի ընդհանուր թեման եղել է «Սուրիոյ հայերը»: (Տե՛ս մեր թերթի ներկա համարի 2-րդ էջում Հ. Միքայելյանի հակիրճ թղթակցությունը): Բազմաթիվ զեկուցումներին ու ելույթներին հաջորդել է ներկա պահի համար ամենակարեւորըՙ «Սուրիոյ տագնապն ու սուրիահայութիւնը» թեմայի շուրջ կայացած «կլոր սեղանը», որի գլխավոր մասնակիցները եղել են սիրիահայ ...
Հունաստանի ճգնաժամի վերաբերյալ արդեն որերորդ գագաթաժողովն է գումարվում, իսկ առաջընթաց այդպես էլ չի նկատվում, հաղորդում են գերմանական լրատվամիջոցներըՙ հիշատակելով նաեւ հունիսի 10-ի գիշերը Բրյուսելում Մերկելի, Օլանդի եւ Ցիպրասի միջեւ կայացած հանդիպումը: Գերմանական հեռուստատեսության առաջին ալիքիՙ ARD- ի եթերից ԳԴՀ կանցլերը նախազգուշացրեցՙ «Այժմ յուրաքանչյուր օր հաշվված է»: Կանցլերը Հունաստանի կառավարության առջեւ ...
Արդեն հայտնի է, որ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան կթանկանա մոտ 7 դրամով` ներկայիս գրեթե 42 դրամի փոխարեն դառնալով գրեթե 49 դրամ: Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (ՀԷՑ) ներկայացրել էր մոտ 17 դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտ, որի ուռճացված եւ տնտեսապես չհիմնավորված լինելու մանրամասներին անդրադարձել ենք «Հոսանքի կրկնակի թանկացում երկու տարո՞ւմ» («ԱԶԳ», ...
Հունիսի 4-6-ը Վան քաղաքում տեղի են ունեցել ատամնաբժշկագիտական եւ դեղագործական գիտաժողովներ, կազմակերպությամբ «Մեսոպատամիա» բժշկագիտական եւ «Վան-Հաքքարի» բժշկական ակադեմիայի: Գիտաժողովին մասնակցել են 13 տարբեր երկրներից ժամանած շուրջ 700 մասնագետներ, լսվել 105 գիտական զեկույց, «Ազգ»ին տեղեկացնում է Փարիզից բժիշկ Սարգիս Ադամը , որը եղել է գիտաժողովներին մասնակցող հայազգի բժիշկներից ...
Զանազան երկիրներէ հրաւիրուած 75 մասնակիցներով, 25-26-27 մայիսին, 30 զեկոյցներով հանդէս եկան 26 զեկուցաբերներ, մէկ եւ միակ նիւթ ունենալով «Սուրիոյ հայերը»:
Հայաստանի գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լեւոն Անանյանը 2 տարի առաջ բարձրաձայնեց, որ Հովհաննես Թումանյանի Թբիլիսիի բնակարանի ճակատագիրն անորոշ է ու առավել հավանական, որ այն անդառնալիորեն կկորցնենք: Վրաց կառավարությունը բանաստեղծի բնակարանը, որի մեծ մասը քաղաքային գրադարանի էր վերածվել, օտարել ու պարտքի դիմաց հանձնել էր վրացի մի գործարարի: Նա էլ որոշել էր ...
ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ երեկ, հունիսի 11-ին, ժամը 01:30-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զոհվել է ժամկետային զինծառայող` 1995-ին ծնված Էդգար Գենադիի Մելքոնյանը:
Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը հոսանքի սակագնի` արդեն հաստատ բարձրացման վերաբերյալ հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Ներկայացնում ենք դրանք` ըստ ժամանակացույցի: Նախ, առաջինն ինչ ասաց էներգետիկայի նախարարը հոսանքի գնի հնարավոր բարձրացման մասին` «Դե մի կերպ կմուծեն էլի (սպառողները` հոսանքի վճարումները)»: Հետո նախարար Զախարյանը, ԱԺ-ի ՀՀԿ խմբակցության հրավիրած փակ քննարկումից դուրս ...
Բաքվում այսօր բացվեցին Եվրոպական առաջին խաղերը: Հիշեցնենք, որ Հայաստանի պատվիրակությունը եւս մասնակցում է այդ խաղերին եւ այս օրերին գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաքում, եւ ինչպես փոխանցում է մեր հավաքականի մամուլի խոսնակ Կարեն Գիլոյանը` հենց Բաքվից, ամեն ինչ լավ է, մարզիկների տրամադրությունը` մարտական եւ թիմը պատրաստ է պայքարի:
Նախաձեռնողական ոգին բնավ չի լքում մեր նշանավոր հրապարակախոսին: Այս անգամ նա հանդես է եկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1988 նոյ. 22-ին ընդունած օրենքում ուղղումներ մտցնելու առաջարկությամբ: Թուրքիայի կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանական քաղաքականությունը ոչ սկսվել եւ ոչ էլ ավարտվել է 1915 թ.ին, դա շարունակական մի քաղաքականություն է, ...
Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի առթիվ Քեմբրիջում (Միացյալ թագավորություն) «Ջեյնըս» («Յանուս») հրատարակչատունը (Janus Publishing Company) լույս է ընծայել անգլերեն լեզվով Սերժ Մոմճյանի «Կոմիտաս: Արվեստագետն ու նահատակը» (Komitas, The Artist and The Martyr) հատորը, տեղեկացնում է այդ առթիվ խմբագրությանը հասցեագրված մամլո հաղորդագրությունը:
Ըստ «Today՛s Zaman» թուրքական թերթի «Նյու Յորք Թայմսի» լրագրող Սթիվն Քինզերը մայիսի 26-ին պետք է ներկա գտնվեր Թուրքիայի հարավային նահանգ Այնթապում (Գազի Անթեպ) իր պատվին կազմակերպված հանդիսությանը, որի ընթացքում «պատվավոր քաղաքացի» պետք է հռչակվեր նա: Քինզերը 1996-ից 2000 թվականը ամերիկյան վերոնշյալ թերթի ստամբուլյան գրասենյակի տնօրենն էր եւ այդ պատվին էր ...
Վանի Բահչեսարայ շրջանում 85-ամյա Աբդուլահ Սեւինչը զույգ երեխաների հայր է դարձել: Ոչ միայն ակտիվ տղամարդ, այլ նաեւ ակտիվ այգեգործ Սեւինչի առաջին կինը մահացել է 15 տարի առաջ, որից Աբդուլահ պապիկը տասը երեխա ունի:
Հայաստանում մինչեւ 70 մլն դրամ շրջանառություն ունեցող ընկերություններում տեսչական ստուգումները կասեցվեցին 2009-ին` պայմանավորված ֆինանսատնտեսական ճգնաժամով: Մինչ այժմ այդ որոշումը գործում է: Սակայն խնդիրը արմատական լուծում է պահանջում, որը պետք է բավարարի թե բիզնեսին, թե սպառողներին եւ պետությանը: Ներկայումս իրականացվող տեսչական բարեփոխումները հենց այդ նպատակն են հետապնդում: Հայաստանի կառավարությունը Համաշխարհային բանկի, ...
Անցնող շաբաթ ԱԺ-ում քննարկվեց «Հանրաքվեի մասին» օրինագիծը, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում` հոսանքի սակագնի հարցը: Միանգամից ասենք, որ այս երկու քննարկումներին եւ դրանց արդյունքներին այստեղ չենք անդրադառնալու, իսկ անդրադառնալու ենք այն հարցին, թե ինչպես են անցել այդ քննարկումները:
Ինչպե՞ս եք պայքարում ձեր տների մոծակների կամ այլ խայթող միջատների դեմ: Ես, օրինակ, պատուհաններին ցանց եմ տեղադրել, ինչի արդյունքում դրանք հեշտությամբ չեն ներթափանցում տուն, բայց համարձակ եւ համառ ներթափանցողներին ուղղակի սատկեցնում եմ, չնայած որ անգամ միջատին սպանելը քրիստոնեային հարիր արարք չէ: Անկեղծ ասած, մոծակներին սատկեցնելիս ես քրիստոնեության մասին չեմ մտածում, ...
Որպես քաղաքական ուժ ՀԱԿ-ը ոչ միայն ավարտ է ունենալու, այլ` շատ վատ ավարտ: Համենայն դեպս ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը կարծիք է հայտնել, որ «Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք համագործակցում կամ համագործակցել են ՀՅԴաշնակցության հետ, վատ ավարտ են ունեցել, կամ ունենալու են»: Հիշեցնենք, բոլորովին վերջերս ...
«Դոյչլանդ» ռադիոյի հունիսի 6-ի մշակութային անդրադարձում վերջերս հրատարակված երկու գիրք ներկայացվեց: Առաջինըՙ ավստրիացի հեղինակ Հերբերտ Մաուրերի 132 էջանոց «Եվ Աստված հայերեն է խոսում. մարդկանց եւ լեզվի միջեւ» (Քլեվեր հրատարակչություն, Վիեննա, 2015, գինըՙ 16, 90 եվրո) հատորն է: Մաուրերի խոստովանությամբ «հայկական իրականությունը պոետիկ ...
Հոդվածագիրըՙ դոկտ. Մուհամմադ Ռիֆաթ ալ-Իմամը, Ալեքսանդրիա-Դամանհորի (Եգիպտոս)՛ համալսարանի պատմության բաժանմունքի պրոֆեսոր է, Կահիրեի հայկական «Արեգ» (նախկինՙ «Արեւ») արաբալեզու ամսագրի գլխավոր խմբագիրը հիմնադրման օրից: Նա Եգիպտոսում հայկական հարցերով զբաղվող արաբ մտավորականների առաջատար դեմքերից է, իր սկզբունքների վրա հաստատուն կանգնած մտավորական, որ ուշի-ուշով հետեւում է հայկական պատմագիտության նորագույն ուսումնասիրություններին եւ, միաժամանակ, իր ...
Երեւանում սրամտում են, որ Գագիկ Ծառուկյանին ջախջախելուց հետո Հայաստանի ղեկավարությունը... անտեր է մնացել: Եվ որպես կատարյալ անտերության արդյունք երկրի ղեկավարները էլ ավելի են ժպտերես դարձել: Հատկապես միջազգային հանդիպումների ժամանակ: Ասես բարեկեցիկ Շվեյցարիա են կառավարում եւ չկա ամայացուցիչ արտագաղթ:
Իտալիայում եւ Վատիկանում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անցած չորեքշաբթի օրը Վատիկանի իր նստավայրում ընդունեց Ֆրանցիսկոս Պապը: Պուտինը կաթոլիկների հովվապետի մոտ ձեռնունայն չէր գնացել եւ Պապին է նվիրել Քրիստոս Ամենափրկիչ տաճարի պատկերով պաննո եւ Ուղղափառ հանրագիտարանի...մի քանի հատորը միայն: Պապն իր հերթին Պուտինին նվիրել է մեդալիոն` խաղաղության հրեշտակի պատկերով:
Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները հունիսի 10-ին որոշեցին հետ կանչել դրանից երկու օր առաջ Շփման խմբին իրենց ուղարկած Ուկրաինայի սահմանադրության լրացումները եւ ուղղումները, որոնցում խոսվում է Ղրիմի եւ Սեւաստոպոլի մասին: Այդ մասին հաղորդում է Դոնեցկի լրատվական գործակալությունը:
Գերմանական լրատվամիջոցները ծանուցում են, թե IATAՙ Ավիափոխադրողների համաշխարհային միությունը ավիաընկերություններին հորդորել է օդանավ տարվող ձեռքի ուղեբեռի չափսերը նվազեցնելՙ թույլատրելի 55- 45-25 սանտիմետրանոց ճամպրուկի փոխարեն այժմ նախատեսվում է 55-35-20 սանտիմետրանոցն արտոնել: «Հանդելսբլաթի» փոխանցմամբՙ թեպետ հայտնի ավիաընկերություններն ուզում են շրջանառության մեջ դնել վերոնշյալ առաջարկը, բայց «Washington Post»-ի պնդմամբ, հինգշաբթի օրը գերմանական «Լուֆթանզան», ...
Ալյասկայի եւ Հավայան կղզիների բնիկ ժողովուրդները ՄԱԿ-ին դիմել են իրենց ինքնորոշման իրավունքն ապահովելու խնդրանքով: Ժնեւում ՄԱԿ-ի նստաշրջանում օրերս հրապարակված այդ հայտարարության մասին հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
Անգլերենից թարգմանաբար ստորեւ ներկայացվող հոդվածի հեղինակՙ Ջերալդ Քնաուսը (Gerald Knaus) հիմնադիր տնօրենն ու նախագահն է «Կայունության եվրոպական նախաձեռնության» («European Stability Initiative») եւ հիմնադիր անդամներից է Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի: Նա նաեւ Հարվարդի Քենեդիի անվան կառավարման կրթօջախի «Մարդու իրավունքների քաղաքականության Կարր կենտրոնի», աշխատակից է «Carr Center for Human Rights Policy»): Համահեղինակ ...
Իրանցիներից, իրաքցիներից եւ աֆղաններից կազմված 15 հազարանոց իրանական մի կորպուս Սիրիա է ուղարկվել այդ երկրի վարչակարգին օգնելու նպատակով: Թեհրանյան վստահելի աղբյուրների վկայակոչելովՙ DEBKA կայքը եւ Բեյրութի «Դեյլի սթար» թերթը հաղորդում են, որ իրանական օժանդակ կորպուսը Սիրիա է ուղարկվել օդանավերով: Զորքերը վայրէջք են կատարել Դամասկոսի եւ Լաթաքիայի շրջաններում:
Հայերեն եւ ռուսերեն լույս է տեսել Վահան Հովհաննիսյանի «Մայրամուտ, որ հարկավոր է կասեցնել» գիրքը: Անցած տարի, երբ քաղաքական գործիչը դեռ մեր կողքին էր, այս գրքում ամփոփված նրա քաղաքական վերլուծությունները հրապարակվեցին yerkir.am կայքում: Հենց կայքի աշխատակազմի նախաձեռնությամբ էլ վերլուծությունները գիրք են դարձել, որն օրեր առաջ ներկայացվեց հանրությանը:
«Երեխաների զարգացման միջազգային կենտրոնում» ուսումնական տարվա տեւողությունը 11 ամիս է: Այստեղ սովորող երեխաների մոտ ախտորոշված է աուտիզմ: Նրանք ստանում են կրթաբուժական համալիր աջակցություն. խոսքային, արվեստի, երաժշտության, զբաղվածության, ավազի թերապիա եւ այլն: Առավելագույն արդյունքի հասնելու համար մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են: Նրանց համար ամենամեծ նվաճումը տարեվերջին արձանագրվող արդյունքն էՙ հաղորդակցվելու պատրաստ երեխաների ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ դուստր ընկերությունըՙ ՄոբիԴրամ-ը, ավարտել են համատեղ նախագծերից մեկիՙ վճարային տերմինալների միջոցով ինքնասպասարկման ծառայությունների մատուցման ծրագրի առաջին փուլը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում տեղադրվել է վճարային 50 տերմինալ: Դրանցից 23-ը սպասարկելու են մայրաքաղաքի, իսկ 27-ըՙ մարզերի բնակիչներինՙ ընդգրկելով Հայաստանի ամբողջ տարածքը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի նորամուծության շնորհիվ, սմարթֆոնից օգտվող բաժանորդներն ընկերության կողմից ուղարկվող տեղեկատվական կարճ հաղորդագրությունները կարող են ստանալ հայատառ: Նմանապեսՙ նախկինում գրադարձության (տրանսլիտերացիա) միջոցով ռուսերեն կարճ հաղորդագրություն ստացող բաժանորդներն այսուհետ կարճ հաղորդագրությունները կստանան կյուրեղատառ (ռուսատառ):
Երեւանի` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ պատանի երաժիշտ-կատարողների` «Նոր անուններ» միջազգային 5-րդ փառատոնի հանդիսավոր բացումը: Միջոցառման ընթացքում պատանի երաժիշտները հանդես եկան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետՙ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:
«Ազգ»ի ողջ խմբագրակազմը, հին, հնագույն ու նոր աշխատակիցները խորապես վշտակցում են թերթի հիմնադիր կազմի անդամ, հայտնի լրագրող, Պրահայում լույս տեսնող «Օրեր» ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանինՙ իր սիրելի մայրիկիՙ
Անցյալ ապրիլին ամերիկյան դատարանի նիստերի լեփ լեցուն դահլիճում բոլորի հայացքն ուղղված էր սեւահեր մի տղամարդու, մականունըՙ Hollywood-Mike, որ հայտնի է նաեւ Capone անվամբ: Տարիներ ի վեր կալիֆորնիական ձեռնարկություններին ահաբեկած, ավազակային հարձակման, դրամականՙ հարկային ճնշման ենթարկած մարդը նաեւ բանկային խարդախությունների, անձնաթղթերի մեքենայությունների կողոպուտի մեղադրանքով ավելի քան 30 տարվա բանտարկության դատապարտվեց: Հոլիվուդ ...