RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 12-06-2015



Տեղադրվել է` 2015-06-12 20:58:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1669, Տպվել է` 33, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԼՈՊԱԶ ՇԱՆՈՐԴԻՔ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Բաքվում այսօր բացվեցին Եվրոպական առաջին խաղերը: Հիշեցնենք, որ Հայաստանի պատվիրակությունը եւս մասնակցում է այդ խաղերին եւ այս օրերին գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաքում, եւ ինչպես փոխանցում է մեր հավաքականի մամուլի խոսնակ Կարեն Գիլոյանը` հենց Բաքվից, ամեն ինչ լավ է, մարզիկների տրամադրությունը` մարտական եւ թիմը պատրաստ է պայքարի:

Փոխարենը Ավստրիայի թիմն ամբողջությամբ պատրաստ չէ պայքարին, քանի որ Բաքու ժամանման առաջին իսկ օրը, երբ Ավստրիայի պատվիրակության կազմի մարզուհիները քայլելիս են եղել Բաքվի Օլիմպիական գյուղի միջով, ընկել են ավտոբուսի տակ եւ հիմա հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում են: Միեւնույն ժամանակ, ռուս եւ ուկրաինացի մարզիկները ինչ-որ բան (հավանաբար` Ղրիմը) չեն կիսել եւ ակտիվ վիճաբանություն են սարքել:

Հայտնի` «Հարսնացուն հյուսիսից ֆիլմում» մի արտահայտություն կա` «Լոպազ շանորդիք»: Հիշեցինք այդ արտահայտությունը, քանի որ ցանկանում ենք հարց տալ Բաքվի խաղերի կազմակերպիչներին. բա որ չէիք կարողանալու հավուր պատշաճի` սկզբի համար դիմավորել բոլոր հյուրերին, էլ ինչի՞ էիք խաղերը հանձն առնում...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 12-06-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ