RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 12-06-2015



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2015-06-12 20:58:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1319, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆԵԼԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ. «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ»ՙ (ԵԶՄԿ) ԱՈՒՏԻԶՄՈՎ ԱԽՏՈՐՈՇՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻՑ 13-Ը ՆԵՐԱՌԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՅՑԵԼՈՒՄ ԵՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑ

«Երեխաների զարգացման միջազգային կենտրոնում» ուսումնական տարվա տեւողությունը 11 ամիս է: Այստեղ սովորող երեխաների մոտ ախտորոշված է աուտիզմ: Նրանք ստանում են կրթաբուժական համալիր աջակցություն. խոսքային, արվեստի, երաժշտության, զբաղվածության, ավազի թերապիա եւ այլն: Առավելագույն արդյունքի հասնելու համար մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են: Նրանց համար ամենամեծ նվաճումը տարեվերջին արձանագրվող արդյունքն էՙ հաղորդակցվելու պատրաստ երեխաների թվի աճը:

Անհատական, ինտենսիվ պարապմունքների իրականացմանն արդեն յոթ տարի աջակցում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Կենտրոնի հետ ընկերության համագործակցության արդյունքը տեսանելի է. 35 սաներից 13-ը, ներառական ծրագրի շրջանակներում, այցելում են հանրակրթական դպրոց: Ավելին, ուսումնական տարվա ավարտից հետո նրանցից շատերը պատրաստ են ամառային հանգիստն անցկացնել ընտանիքների հետ. առաջընթացը նկատելի է եւ՛ գիտելիքների ձեռքբերման եւ՛ ինքնասպասարկման ու հասարակությանն ինտեգրվելու առումով:

2014-2015 ուս. տարվա կարեւորագույն ձեռքբերումներից են այս երեխաների վարքում նկատվող փոփոխությունն ու մտավոր ունակությունների աճը: Նրանք կարողանում են հաղթահարել զարգացման ինքնատիպությունից ի հայտ եկած խնդիրները. հաղորդակցվում են, ունեն շփման հմտություններ, յուրացնում են հասարակությանն ինտեգրվելու անհրաժեշտ նորմերը եւ պատրաստ են ընկերական ջերմ կապերի ստեղծմանն ու գիտելիքների ձեռքբերմանը:

Կենտրոն հաճախող երեխաներիՙ հանրակրթական դպրոցում ներառման գործընթացն սկսվել է յոթ տարի առաջՙ որպես փորձնական ծրագիր: Սկզբնական շրջանում ծրագիրն իրականացվել է մեկ երեխայի հետ: Ձեռք բերված հաջողությունների եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորության շնորհիվՙ շահառուների թիվը տարեցտարի ավելացել է եւ արդեն 2015թ.-ինՙ ներառական ծրագրով հանրակրթական դպրոց հաճախողների թիվը հասել է 13-ի:

Հաջողված համագործակցությունը շարունակական է լինելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 12-06-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ