Լուրջ փորձագետների կարծիքով, ներկա պահին Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի գլխավոր հարցը ԵՏՄ-ում Ադրբեջանի հավանական ընդգրկման խնդիրն է: Փորձագետներից ոմանց համար այդ հավանականությունը, առանց չափազանցության, կոշմարային վիճակ է ստեղծելու Հայաստանի համար, մինչդեռ ուրիշների կարծիքով, դա կլինի եւս մի հանգրվան, որից մեր երկիրը կարող է դուրս գալ նվազագույն կորուստներով: Այլ խոսքով, բոլոր ...
Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը հունիսի 18-ին Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում կառավարության անունից ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: «Ես կարծում եմ, որ 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները պետք է որակվեն որպես ցեղասպանություն, եւ դա նաեւ Բելգիայի կառավարության դիրքորոշումն է»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով բելգիական De Morgen լրատվամիջոցը, ...
Հայաստանի` այսպես կոչված քաղաքական կյանքը Գագիկ Ծառուկյանի կապիտուլյացիայից հետո չնայած կիսամեռ է թվում, բայց ավելի շուտ այն սառույցի տակ քլթքլթացող ջուր է հիշեցնում: Համենայնդեպս` ուշադիր դիտողներն արդեն Սեյրան Օհանյանի եւ նրա տիկնոջ շուրջ կոմպրոմատային բնույթի բացահայտումների, առաջիկայում կազմվելիք կոալիցիայի, օգոստոսի վերջին առաջարկվելիք սահմանադրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ աշնանը սկսվելիք սահմանադրական փոփոխությունների ...
Հունիսի 16-ին ժամը 16-ին Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը, նախկինում տեղի ունեցած դատավարություններից հետո, 2012-ից դատարանը ղեկավարող Դին Շփիլմանի (Dean Spielmann) նախագահությամբ իր 13 րոպեանոց նիստում հրապարակեց «Չիրագովը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի», ինչպես նաեւ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» երկու գործերով վերջնական վճիռները: Այս գործերն ավելի քան 10 տարի գտնվում ...
Միջազգային եւ հատկապես ամերիկյան գործարար շրջանակներում իր անակնկալ որոշումներով շատ անգամ մարդկանց զարմացնող, երբեմն նաեւ զայրացնող, լեգենդ դարձած հայազգի մագնատ, բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանը 98 տարեկանում վախճանվել է երկուշաբթի օրը Բեվերլի Հիլզի իր տանը: Նրան համարում էին հաջողակ գործարար: Հեռատեսությամբ եւ գործարքներ կնքելու ճիշտ պահը ընտրելու ունակությամբ օժտված ...
Սուրիոյ վիճակը երթալով աւելի կը բարդանայ. բարդութեան հետ տեսադաշտը աւելի կը պղտորի, իսկ այս երկուքին զուգահեռ եղածը ընկալել, ըմբռնելն ու վերլուծելը գրեթէ անհնար կը դառնայ:
Արտահերթ նիստերի գումարմամբ Ազգային ժողովն այս տարի երեւի ռեկորդակիր է, ու չես հասցնում աչքդ ճպել` մեկը մյուսից ավելի կարեւոր այնպիսի օրենքներ են քննարկվում խորհրդարանում արտահերթ ընթացակարգով, որ խիստ կասկածում ենք պատգամավորների կողմից դրանց մեծ մասի` խորությամբ ընկալումն ու լուրջ ընդդիմախոսությունը: Միգուցե այստեղ խորհրդարանականների մեղքն էլ կա, որոնք հանկարծ բոլորն էլ ...
Երեւանի Վազգեն Սարգսյան փողոց 3 հասցեում կառուցվող կառավարական շենքային համալիրի կահավորման նպատակով կառավարությունը հատկացրել է 985 մլն դրամ: Ինչպես հայտնեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, կառավարական նոր համալիրը պատրաստ կլինի սեպտեմբերին, իսկ նախարարությունները կարող են այնտեղ տեղափոխվել հոկտեմբերի վերջից:
Հայաստանի գյուղական բնակչությունը ամբողջ ազգաբնակչության մոտավորապես մեկ երրորդն է: Մոտ 1 մլն 103 հազար մարդ, պաշտոնական վիճակագրության համաձայն, ապրում են Հայաստանի գյուղերում, որոնցից ավելի քան 400 հազարն ընդգրկված է գյուղատնտեսությունում: Ավելորդ է խոսել, թե որքան կարեւոր է գյուղական բնակչության կենսամակարդակի ու գյուղատնտեսության` որպես տնտեսության իրական հատվածի կացությունն ամբողջ երկրի համար: ...
Աշխատանք գտնելը Հայաստանում ամենադժվար գործերից է: Հատկապես եթե երիտասարդ ես եւ չունես աշխատանքային ստաժ: Շատ դժվար է նաեւ, եթե երիտասարդ չես արդեն, բայց ունես աշխատանքային ստաժ: Թե ո՞ր դեպքում է ավելի դժվար, դժվար է ասել: Մյուս կողմից էլ, Հայաստանում դժվար է աշխատող գտնել: Հատկապես, եթե ցանկանում ես, որ աշխատողը լինի ...
Գերմանական Կառլսռուհե քաղաքի հիմնադրման 300-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների շարքում հունիսի 19-21 սիմպոզիում է անցկացվելու «Գլոբալ. Տրիբունալը. 20-րդ դարի հանցագործության դատավարություն» (GLOBALE: Das Tribunal-Ein Prozess gegen die Verfehlungen des 20. Jahrhunderts) վերնագրով: Սիմպոզիումին հրավիրված են ճանաչված գիտնականներ եւ արվեստագետներ, որոնց գերմաներեն եւ անգլերեն լեզվով ընթերցելիք դասախոսությունների թեման է 20-րդ դարի վայրագության ...
Հունիսի 15-ին Գյումրիի Մայր Հայաստան հուշարձանի մոտ հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի: Դիակի զննումից պարզ է դարձել, որ սպանվածը (սա էլ է պարզ դարձել զննումից հետո) ՌԴ 19-ամյա քաղաքացի Իվան Նովիկովն է, որը ոչ թե իր ամառային հանգիստն էր եկել վայելելու Հայաստանում, այլ ծառայում էր Գյումրիի ռուսական` 102-րդ ռազմաբազայում: Այս ...
Երբեւէ մտածե՞լ եք, թե ո՞րն է մեր գործը: Բացի, իհարկե նրանից, որի դիմաց վարձրատրվում ենք: Ի դեպ, մեր վարձատրության չափը որոշելն արդյոք մեր գո՞րծն է, թե՞ նրա, ում գործը մեծ հաշվով մենք անում ենք: Եթե աշխատավարձը մերն է, ուրեմն այն, ինչը մենք անում ենք դրա դիմաց, եւս մերն է: Բայց ...
Չգիտեմ` դուք ինչպես, բայց ես ամենեւին էլ չեմ բարդույթավորվում, ավելին` շատ ուրախ եմ, որ հենց Բաքուն ընդունեց Եվրոպական առաջին խաղերը: Ընդ որում` շատ կցանկանայի, որ դրանց ավարտից հետո Բաքուն հյուրընկալեր նաեւ Օլիմպիական խաղերը, հետո էլ, ենթադրենք, ֆուտբոլի աշխարհի առաջնությունը (ավելի վաղ կազմակերպելով Եվրոպայի առաջնությունը) եւ ընդհանրապես խոշոր սպորտային միջոցառումները Ադրբեջանից ...
Ադրբեջան-Ռուսաստան, ինչպես նաեւ Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններին ուշադրությամբ, երբեմն էլ նախանձով հետեւելուց զատ հայկական կողմը վերջին շրջանում կարծես ուրիշ զբաղվածություն չունի: Եվ սա դիտարկում չէ, այլ հետեւություն, քանի որ Բաքվում Եվրոպական խաղերի անցկացման նպատակով հավաքված երեք երկրների նախագահներին կարծես լիովին բավարարում էր առկա ձեւաչափըՙ Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա դրսեւորմամբ: Ավելին, ձեւաչափը աշխարհաքաղաքական նոր խաղերի սցենարների ...
Օրեցօր աճում է քրեորեն պատժելի վարքագիծ որդեգրածՎրաստանի քաղաքացիների թիվը Գերմանիայում: Հաճախ նրանց հովանավորում են կազմակերպված հանցախմբեր: Ռայնլանդ Փֆալցի երկրամասային քրեական վարչության տվյալներով, ավազակախմբերը սկզբում հոգ են տանում, որ նրանք, որպես զբոսաշրջիկ կամ հաճախ նաեւ ապօրեն նախ Գերմանիա գան, հետո ապաստանի հայց ներկայացնեն, մինչ նրանց գործը քննության կառնենՙ իրենք զբաղվեն հանցավոր ...
Այս տարվա հուլիսի 6-ին լրանում է Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի ծննդյան 75-ամյակը: Այս հոդվածը մեր փորձն է անդրադառնալու ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի գծով մեր դաշնակից Ղազախստանի առաջնորդի հոբելյանին:
Կառավարության երեկվա նիստում քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ներկայացրել է որոշման նախագիծ, ըստ որի նախատեսվում է կառավարության պահուստային ֆոնդից 985մլն դրամ հատկացնել` Վազգեն Սարգսյան փողոցում կառավարության վերակառուցված 3-րդ մասնաշենքը կահավորելու համար:
Վաղը լրանում է Ջոն Կիրակոսյանի մահվան երեսուն տարին: Պետք է խոստովանել, որ այդ անունը թնդում էր հատկապես անցյալ դարի յոթանասունական եւ ութսունական թվականներին: Իսկ ահա նրա ֆանտաստիկ ճանաչվածությունը այն բանից չէր, որ նա երկար տարիներ զբաղեցնում էր կուսակցական եւ, ինչպես այն ժամանակ էին ասում, խորհրդային (գործադիր) բարձր պաշտոններ: Բավական է ...
«Միջին արեւելք» եզրը մեր օրերում չափազանց առաձգական բնույթ է ստացել: Այն ծագել է 19-րդ դարում: Մեծ Բրիտանիայի «Ֆորին օֆիսը», այսինքն արտգործնախարարությունը, տվյալ տարածաշրջանը բաժանեց Մերձավոր Արեւելքի (Near East), որը Միացյալ Թագավորության ամենամոտիկ շրջանն էրՙ ներառյալ Հյուսիսային Աֆրիկան, Հեռավոր Արեւելքի (Far East), որը Բրիտանական Հնդկաստանից դեպի արեւելք էր գտնվում, եւ Միջին ...
Լոնդոնի «Hurst» հրատարակչությունը լույս է ընծայել հայտնի քաղաքագետ, լրագրող, ֆրանսիական «Մոնդ դիպլոմատիկ» ամսաթերթի հին աշխատակից Վիգեն Չթրյանի «Բաց վերք. հայերը, թուրքերը եւ Ցեղասպանության հարյուրամյակը» աշխատությունը (383 էջ, անգլերեն): Հեղինակը Հայոց ցեղասպանության թողած բաց վերքին անդրադառնում է միաժամանակ քաղաքագետ լրագրողի եւ պատմաբանի տեսանկյուններից: Բեյրութում ծնված եւ Ժնեւում ...
Ֆրանսիական «Դեկուվերտ» հրատարակչությունում լույս է տեսել թուրք ազատախոհ մտավորական Ահմեդ Ինսելի «Էրդողանի նոր Թուրքիան» աշխատությունը: «Ֆրանս-Արմենի» ամսագիրը հիշեցնում է, որ Ինսելը ավելի վաղ Միշել Մարիանի հետ մեկտեղ գրել էր «Երկխոսություն հայկական տաբուի շուրջ» գիրքը: Վերոհիշյալ աշխատության թեման ժամանակակից Թուրքիայի պատմությունն է: Ահմեդ Ինսելը հայերից ներողություն խնդրելու ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Անձնական», «Խոսում է քաղաքը» եւ «STARTPHONE» հետվճարային բաժանորդներն այժմ կարող են օգտվել «BIT անսահմանափակ» ծառայությունից, որը թույլ է տալիս ֆիքսված գումարի դիմաց ստանալ օրական 50 ՄԲ գերարագ փաթեթ, իսկ գերարագ փաթեթը սպառելուց հետոՙ անսահմանափակ օգտվել ինտերնետի բազմաթիվ հնարավորություններից: