RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 19-06-2015



Տեղադրվել է` 2015-09-17 23:15:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1142, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ԲԵԼԳԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ՃԱՆԱՉԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը հունիսի 18-ին Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում կառավարության անունից ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: «Ես կարծում եմ, որ 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները պետք է որակվեն որպես ցեղասպանություն, եւ դա նաեւ Բելգիայի կառավարության դիրքորոշումն է»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով բելգիական De Morgen լրատվամիջոցը, Բելգիայի վարչապետն այս մասին հայտարարել է պատասխանելով Ֆլամանդական ժողովրդական շարժման պատվավոր նախագահ, պատգամավոր, Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի նախագծի հեղինակ Փիթեր դե Ռուվերի հարցին: Բելգիացի պատգամավորը խնդրել է ներկայացնել Բելգիայի կառավարության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի շուրջ: Ֆլամանադական ազատների եւ դեմոկրատների կուսակցության անդամ Պատրիկ Դեվալն իր հերթին կարեւորել է Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը: «Այսօր մենք ակնհայտորեն դեռ դժվարանում ենք սահմանել այդ փաստը: Դա ցեղասպանություն էր, եւ կարեւոր է, որ մենք այդ մասին աներկբայորեն նշենք նաեւ որպես պետություն»,- նշել է նա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 19-06-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ