ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՌԴ ԱԶԳԱՄԻՋՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐ Ան. Հ. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով նշանակվել է ազգամիջան հարաբերությունների հարցերով ՌԴ նախագահին առընթեր պետական ազգային քաղաքականության տեղեկատվական աջակցության հարցերով խորհրդի նորաստեղծ կոմիտեի ղեկավարի պաշտոնում, իրազեկում է ՌՀՄ sarinfo.org ռուսալեզու կայքէջը: Նորաստեղծ կոմիտեի գործունեությունը պետք է նպաստի ազգամիջյան հարաբերությունների ոլորտում պետական ազգային քաղաքականության իրականացման արդյունավետության բարձրացմանը: Նախագահ Պուտինի մեկ այլ հանձնարարականով Աբրահամյանը նշանակվել է նաեւ Ռուսաստանի օրվան, Ազգային միասնության օրվան եւ Ղրիմն ու Սեւաստոպոլը Ռուսաստանին վերամիավորելու օրվան նվիրված միջոցառումները համակարգող աշխատանքային խմբի անդամ, որի ղեկավարումըվստահվել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Վոլոդինին: |