«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 05-06-2015
| | Տեղադրվել է` 2015-06-04 23:10:31 (GMT +04:00) | Ընթերցված է` 1389, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 12
| ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ԿՀԱՇՎԱՐԿՎԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԱՓՈՎ Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Կառավարությունը երեկ հավանություն տվեց առաջնագծում մարտական հերթապահություն կատարող պայմանագրային զինծառայողների կենսաթոշակը ձեւակերպելիս` այդ ժամանակը կրկնակի չափով հաշվարկելու օրենսդրական փոփոխությանը: Փոփոխությունը հասցեական է, ուղղված զինծառայողների կոնկրետ խմբի եւ կխթանի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերը սպայական, ենթասպայական եւ պայմանագրային շարքային կազմի զինծառայողներով համալրելու գործընթացին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ մշտապես հերթապահություն իրականացնող զինծառայողների խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են: | | | |
|
| |