«ՈՏՔԻ, ՀԱՅԱՍՏԱՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԷԼ ՉԻ ՆՍՏԻ Հ. Ա. «Ոտքի, Հայաստան» քաղաքացիական կամ կիսաքաղաքական նախաձեռնությունը հայտարարել է, որ դադարեցնում է Հանրապետության հրապարակում 80 օր տեւած իր նստացույցը` ընդդեմ նախ հոսանքի սակագնի բարձրացման, ապա` այս իշխանությունների: Նախաձեռնությունից նաեւ հայտնել են, որ նստացույցի պաստառները փոխադրվելու են «Նոր Հայաստան» նոր նախաձեռնության գրասենյակ, որին եւ միացել է «Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունը: Ժյուլ Վեռնը մի գիրք ունի` «Աշխարհի շուրջը` 80 օրում»: Սա հիշեցինք, որովհետեւ ցանկանում էինք պարզել, թե ինչ կարելի է անել 80 օրում, եթե չխառնենք շարժումը գործողության հետ: |