RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 16-10-2015



Տեղադրվել է` 2015-10-21 21:07:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1512, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԸ 4 ՏԱՐՈՎ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ ՍՏԱՑԱՆ

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին եւ Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանին 4 տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում շնորհվեց: Այսօր կայացած նիստում նման որոշում կայացրեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովը:

Յուրաքանչյուր բուհի համար տեղի ունեցավ առանձին քննարկում, որտեղ հավատարմագրման գործընթացն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավարը ներկայացրեց բուհի ուժեղ եւ թույլ կողմերը, փորձագիտական խմբի տված խորհրդատվությունները եւ գնահատականը բուհի`փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների ծրագրին:

Հավատարմագրման կարգի համաձայն, 4 տարով հավատարմագրում ստացած բուհերը երկու տարին մեկ պարբերականությամբ պետք է ինստիտուցիոնալ ներքին գնահատում իրականացնեն եւ արդյունքները ներկայացնեն ՈԱԱԿ:

Ինստիտուցիոնալ հավատարմագրումը պետության կողմից ուսումնական հաստատության կրթական եւ որակի ապահովման գործընթացների, մասնագիտությունների կրթական ծրագրերի պետական կրթական չափորոշիչներին եւ ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշներին համապատասխանության ճանաչումն է: Այն պարբերաբար իրականացվող պարտադիր գործընթաց է մասնագիտական ուսումնական բոլոր հաստատությունների համար:

Ավելի վաղ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը ինստիտուցիոնալ հավատարմագրման մասին որոշում էր կայացրել եւս 13 բուհերի վերաբերյալ`մեկին շնորհելով հավատարմագրում 6 տարի ժամկետով, ութին`4 տարի ժամկետով, երկուսին` պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով, երկուսի հավատարմագրումն էլ մերժել էր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 16-10-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ