Որոշված էՙ դեկտեմբերի 6-ին ժողովուրդը գնում է քվեարկության, հանրաքվեի: Գնում էՙ «այո» կամ «ոչ» ասելու փոփոխված կամ բարեփոխված Սահմանադրությանը: Գնում էՙ առանց իմանալու, գոնե այս պահի դրությամբ, թե ինչի՞ն է կողմ կամ դեմ քվեարկելու: Կհասցնե՞ն «Այո»ի կողմնակիցները մինչեւ դեկտեմբերի 4-ը, այսինքն մինչեւ քարոզչության համար սահմանված ժամկետի ավարտը, քաղաքացիներին հասկանալի, մարդկայի՛ն ...
«Ոտքի, Հայաստան» քաղաքացիական կամ կիսաքաղաքական նախաձեռնությունը հայտարարել է, որ դադարեցնում է Հանրապետության հրապարակում 80 օր տեւած իր նստացույցը` ընդդեմ նախ հոսանքի սակագնի բարձրացման, ապա` այս իշխանությունների:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը հոկտեմբերի 15- ին հրապարակեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» 2015-ի հունվարի 28-ին Ստրասբուրգում կայացած դատալսմանը հաջորդած վճիռը, որով հաստատեց ստորին պալատիՙ 2013 թվականի դեկտեմբերի17-ին հրապարակած վճիռը, այն էՙ շվեյցարական դատարանը իրավացի չի եղել Հայոց ցեղասպանությունը ժխտող Դողու Փերինչեքին քրեական պատասխանատվության ենթարկելով: Ասել է, թե դատարանը խախտել ...
Բեռնի «Շվեյցարիա-Հայաստան ընկերակցությունից» ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերին պալատը վերահաստատել է դատարանի նախկին (դեկտեմբեր 17, 2013 թ.) որոշումը «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործում եւ փաստորեն արդարացրել Փերինչեքին:
Լրացավ Ռուսաստանի հայերի միության 15-ամյակը: Այդ առթիվ տեղի ունեցող ամփոփիչ հանդիպում-հաշվետվությունների եզրափակիչ փուլն է Հայաստանում, երեկ էլ Հայֆիլհարմոնիայի «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ հանդիսավոր միջոցառում եւ համերգ` նվիրված ՌՀՄ հիմնադրման հոբելյանին: Իսկ երկու օր առաջ Գիտությունների ազգային ակադեմիայում ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը հանդես եկավ ՌՀՄ աշխատանքն անփոփող ասուլիսով, որը լրագրողների քաղաքական ...
Այս տարի 15-ամյա հոբելյանն է տոնում «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպությունը, ում գործունեությունը հիմնադրման առաջին իսկ օրերից նպատակաուղղված է եղել Ռուսաստանում բնակվող մոտ 3 միլիոն հայերի համախմբմանը, տարածաշրջանում ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակ զարգացմանը, փոխադարձ հարգանքի, բարիդրացիության եւ հանդուրժողականության սկզբունքների խթանմանը, խաղաղության հաստատմանն ու բարեկամության ամրապնդմանը: Արդյունքումՙ այսօր ՌԴ-ում ստեղծված են ...
Պրահա-ՕՐԵՐ - Հոկտեմբերի 11-ին Պրահայի Սուրբ Հոգի կաթոլիկ եկեղեցին փոխանցվեց Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքինՙ անժամկետ օգտագործման համար: Պատմական այս իրադարձությանը ներկա էր Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, կարդինալ Դոմինիկ Դուկան, ում շնորհիվ էլ իրականություն դարձավ չեխահայերի ցանկությունը: Վերջին տարիների ընթացքում Հայ առաքելական եկեղեցու Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ ...
Շուկայի մէջ հանդիպեցայ հալեպահայ հին ծանօթի մը. սովորական բարեւէն ու որպիսութիւնը հարցնելէն ետք, բնականաբար պիտի հետաքրքրուէի իր զբաղումով: «Կ՛երթամ կոր»,- ըսաւ: «Ո՞ւր»,- հարցուցի: «Հալէ՛պ»,- ըսաւ: «Խե՞ր,- ըսի,- ինչո՞ւ կ՛երթաս»: «Վերջացաւ,- ըսաւ,- վերջացաւ. ռուսերը կը մաքրեն կոր, վաղը պատերազմը կը կենայ, երթանք ալ տուներնիս, տեղերնիս գտնենք, ազատինք այս գաղթականի վիճակէն»:
Ժամանակներն իրենց կամքը թելադրում են, ստիպելով սփյուռքում հայկական ժառանգությունների պահպանմանը ծառայող հաստատություններին դիմագրավել առավել դժվարին ու ծանր մարտահրավերներ: Կրթական հաստատությունները, դրանց մեջ, ամենախոցելին են:
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին եւ Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանին 4 տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում շնորհվեց: Այսօր կայացած նիստում նման որոշում կայացրեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովը:
Երբ խոսվում է Հայաստանի եւ Իրանի անկեղծ ու բարեկամական հարաբերությունների մասին, ակնհայտ է, որ խոսքը ավանդական բաժակաճառերի մասին չէ եւ ոչ էլ դիվանագիտական էթիկայի: Դրանք տարբեր կրոններ դավանող եւ քաղաքական համակարգեր ունեցող պետությունների միջեւ հարաբերությունների օրինակելի տարբերակ են աշխարհի այլ երկրների համար: Ասվածի հերթական վկայություններից էր Իսլամական Հանրապետության նախագահի առաջին ...
Հայաստանում գնաճի մակարդակը ամենացածրն է նախկին ԽՍՀՄ երկրների համեմատությամբ: Այդ երկրների ազգային վիճակագրական ծառայությունների, Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների համաձայն, որոնք հրապարակվել են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կայքում, 2015-ի օգոստոսին հուլիսի համեմատ Հայաստանում գնաճը կազմել է 0,1 տոկոս, այն դեպքում, երբ Ռուսաստանում այն կազմել է 0,4 տոկոս, ...
Հայկական դրամի վարքագիծն այս տարի կարծես թե աչքի է ընկնում կայունությամբ, ինչի վկայությունն է այն, որ տարվա ութ ամիսներին միջին փոխարժեքը գրեթե չի փոխվել, կազմելով միջինը 477 դրամ 1 դոլարի դիմաց, հունվարի` 476,7 դրամ 1 դոլարի դիմաց միջին փոխարժեքի համեմատ:
Անցած ուրբաթ օրը, երբ մեր թերթի նախորդ համարն արդեն լույս էր տեսել, հայտնի դարձավ, որ Նոբելյան հանձնաժողովի որոշմամբ այս տարվա Նոբելյան խաղաղության մրցանակը ստացել է Թունիսի «Ազգային երկխոսության քառյակը», որը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դաշինք է: Հենց Նոբելյան հանձնաժողովից էլ (այլ կերպ ասած` այս դաշինքի` Նոբելյան մրցանակ ստանալուց հետո միայն) տեղեկանում ...
Սահմանադրական բարեփոխումների հետ կապված երկու լավ բան արդեն իսկ տեղի է ունեցել: Նախՙ մեր որոշ պատգամավորներ սկսել են կարդալ: Ճիշտ է, որպես իրենց առաջին գիրք, շատ բարդ բան են վերցրել` սահմանադրության փոփոխությունների նախագիծը, ինչն անչափ բարդ է հասկանալ-ըմբռնել, եթե դու չես կարդացել, ենթադրենք Դյումայի` «Կոմս Մոնթե Քրիստո»-ն, բայց սա խոսակցության ...
Ինչպես գիտենք, անկախանալով մենք իրագործել ենք մեր պապերի երազանքը, ընդ որում` ոչ թե սովորական, այլ` դարավոր: Գիտենք նաեւ, որ մեր հայրենիքը, ներառյալ` երկիրը, մենք ժառանգել ենք մեր պապերից: Չնայած այս կապակցությամբ երկրորդ վարկածն էլ կա, ըստ որի մենք մեր հայրենիք-երկիրը ոչ թե ժառանգել ենք մեր պապերից, այլ պարտքով ենք վերցրել ...
Լուսավոր, կամարակապ շենքի ներսում անասելի եռուզեռ-երթեւեկ է, օծանելիքի զգլխիչ բույրեր, բարձրակրունկների կտկտոց, դեկոլտեների շքերթ, թանկարժեք կոստյումների մրցավազք: Մի երիտասարդ կոչումների ու մեդալների տուփերով բեռնված, քափուքրտինքի մեջՙ աստճաններով իջնում է: Շենքի կամարները զարդարված են փուչիկներով ու դրոշակներով, իսկ դրսում զիլ հնչում է երգ-երաժշտությունը: Բազմությունը հավաքվել է, հանդիսություն է սկսվելու:
Վարորդներին քաջ հայտնի այս շղթան փոխանակ ժողովրդանպաստ գործունեության տարրերը ավելացնելուն, ավելի խճճված կացություն է ստեղծում անձնական օգտագործման մեքենաների տերերի համար:
Արաբական արդի պատմագիտությունը Հայոց ցեղասպանության հիմնահարցերի խորքային ուսումնասիրության , ընգրկված խնդիրների բազմաշերտ ծալքերի բացահայտման, եզակի նյութերի եւ փաստաթղթերի գիտական շրջանառության մեջ դնելու եւ մեկնաբանությունների ու գնահատականների վստահության բարձր աստիճանի առումով, յուրօրինակ տեղ է գրավում ցեղասպանագիտության համակարգում, իսկ որոշ դեպքերումՙ ուղղակի անմրցելի է:
Ադրբեջանական Գյանջայում մեկնարկել է Աթաթուրք միջազգային 8- րդ կոնֆերանը, որ «նոր լույս է սփռում պատմության առանձին էջերին»: Ինչպես ծանուցում է ադրբեջանական azertac լրատվական պետական գործակալությունը հոկտեմբերի 13-ին, օսմանական արխիվներում «գտնվել են փաստաթղթեր, որ վկայում են Գյանջայի մահմեդականների դեմ հայերի գործած հանցագործությունների մասին »: Կոնֆերանսի մասնակից Թուրքիայի Հանրապետության նախարարների կաբինետին առընթեր ...
206 701 մարդ Երկիր մոլորակի վրա այս նյութը գրելու ժամանակ ասացին իրենց խոսքը համաշխարհային առաջնորդներին, պահանջելով նրանցից աշխարհ առանց միջուկային զենքի: Այդպիսի միջնորդագրի տակ կարելի է ստորագրել «Ատոմ» միջազգային ծրագրի կայքում, որի հեղինակն է հանդիսանում Ղազախստանի Հանրապետությունը (theatomproject.org): ԱՏՈՄ նախագծի անվանումը կազմված է անգլերեն չորս բառերի առաջին տառերով Abolish Testing ...
Հոկտեմբերի 12-ին Երեւանում մի շարք քաղաքական, քաղաքացիական, կամ ավելի ճիշտ` կիսաքաղաքական ուժերի աջակցությամբ եւ մասնակցությամբ հիմնադրվեց «Նոր Հայաստան» անունը կրող ճակատը: Այն արդեն ունի իր երկու փոքր, կամ մեկ մեծ նպատակ-նպատակները. արտահերթ նախագահական ընտրությունների կայացում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների կայացում:
Աշխարհում ամերիկյան ծովուժի գերիշխանությունը մինչեւ վերջերս անվիճելի էր: Երբ օրերս Կասպից ծովում գտնվող ռուսական ռազմանավից թեւավոր հրթիռներ արձակվեցին «Իսլամական պետության» վրա եւ թիրախներ խոցեցին, ԱՄՆ ծովուժի բացարձակ տիրապետությունը հայտնվեց հարցականի տակ: Ռուսաստանի նորագույն պատմության մեջ դա առաջին դեպքն էր, երբ ռազմանավից թեւավոր հրթիռ էր արձակվում այդքան հեռու: ԱՄՆ-ում CNN-ը անանուն ...
ՌԴ օդուժը շարունակում է Սիրիայի տարածքում ռմբակոծել ահաբեկիչների օբյեկտները, ըստ որում հարվածներ հասցվում են ոչ միայն «Իսլամական պետությանը», այլեւ Բաշար Ասադին դիմակայող մյուս խմբավորումներին: Սիրիական բանակը անցել է նաեւ հարձակողական գործողությունների, թշնամուն հետ մղելով դեպի Թուրքիայի եւ Հորդանանի սահմանները:
«Ռոսկոսմոսի» հաղորդման համաձայն, հոկտեմբերի 16-ին, Մոսկվայի ժամանակով 23-ն անց 40 րոպեին «Բայկոնուր» տիեզերակայանից «Պրոտոնում» մղիչ հրթիռի միջոցով կարձակվի թուրքական Turksat-4B տիեզերական սարքը: Դա ճապոնական «Միցուբիշի էլեկտրիկ» կորպորացիայի (MELCO) ստեղծած երկրորդ հեռահաղորդակցական տիեզերական սարքն է արբանյակային կապի թուրքական օպերատոր Turksat Satellite Communication, Cable TV and Operation A.S.-ի համար: Նոր արբանյակը հեռարձակման ...
Ճիշտ 14 տարի առաջ Աֆղանստանում սկսվեց «Անսանձելի ազատություն» հակաահաբեկչական գործողությունը: Օդային եւ հրթիռային հարվածներ հասցվեցին Քաբուլում, Ղանդահարում եւ Ջելալաբադում թալիբների հրամանատարական կետերին, ահաբեկիչների պատրաստման ճամբարներին, օդանավակայաններին եւ հակաօդային պաշտպանության միջոցներին: Դրան պետք է հաջորդեր ցամաքային գործողություն:
Պենտագոնը բարեփոխում է սիրիացի ապստամբների պատրաստման ծրագիրը: Մի քանի վարժաճամբարների փոխարեն ապագայում հավանաբար կմնա ընդամենը մեկ ուսումնական կենտրոն Թուրքիայում, որտեղ ընդդիմության առաջնորդները կյուրացնեն օպերատիվ մանյովրների ծրագիր: Փորձագետները կարծում են, որ ամերիկացիները պարզապես պահարկում են ծրագիրը, քանի որ նրանք դեռ չունեն մերձավորարեւելյան հետագա ռազմավարություն:
Չնայած դեռ մի տարուց մի փոքր ավելի ժամանակ է բաժանում մեզ Ամերիկայում հառաջիկա նախագահական ընտրությունից, ընտրարշավն, այդուհանդերձ, արդեն լայն թափով առաջ է գնում:
Համաշխարհային փոստային միությունը, որի անդամն է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, յուրաքանչյուր տարի հայտարարում է նամակագրության միջազգային մրցույթ, որի միջոցով լրացուցիչ քայլ է արվում խթանել աշխարհում նամակագրության դերը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը կրկին Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի միջազգային 10-րդ ամենամյա օլիմպիադայի գլխավոր գործընկերն է: Օլիմպիադայի եզրափակիչ փուլը կայացել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում: Օլիմպիադայի կազմակերպիչն է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը: