RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 16-10-2015



Տեղադրվել է` 2015-10-21 21:07:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1405, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ՓԵՐԻՆՉԵՔԸ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ...

Բեռնի «Շվեյցարիա-Հայաստան ընկերակցությունից» ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերին պալատը վերահաստատել է դատարանի նախկին (դեկտեմբեր 17, 2013 թ.) որոշումը «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործում եւ փաստորեն արդարացրել Փերինչեքին:

«Շվեյցարիա-Հայաստան ընկերակցությունը» խորապես ցնցված է այս դատավճռով, որն արձակվում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հիշատակությունների տարում: Ներկա դատավճիռը մարտահրավեր է նետում Շվեյցարիայի դատարանի որոշմանը, որը դատապարտել էր Փերինչեքին Ցեղասպանության փաստը ժխտելու համար, եւ հարված հասցնում Վատիկանում Հռոմի պապի հնչեցրած ցեղասպանության ճանաչման համընդհանուր հոգեւոր մթնոլորտին: Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է եւ չի կարող հարցականի տակ դրվել», ասված է հաղորդագրության մեջ, որը նաեւ նշում է, որ Թուրքիան էր, որ սկզբից որոշեց Փերինչեքին օգտագործել փորձարկելու իր ժխտողական քաղաքականությունը այլ երկրներում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 16-10-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ