90-ական թվականներին, շատերը կհիշեն, Երեւանում իսկական բում ապրեց կաբելային հեռուստատեսությունը, իհարկեՙ թաղային: Հատկապես պատշաճեցված հոսանքի հովհարային անջատումներինՙ բաժանորդային սկզբունքով աշխատող այդ հաղորդումները ինչ-որ չափով գոհացնում էին մարդկանց ժամանցային կարիքներըՙ հայկական ծանոթ ֆիլմերից պատառիկներ, ռուսական «բոյեվիգ» կինոնկարներ, հումորային «սքեչներ», հնդկական հին ֆիլմեր, անգամ մուլտֆիլմեր երեխաների համար: Ինչպես շատ թաղամասերում, այնպես էլ ...
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը սենսացիոն հայտարարություն է արել, ասելով, թե «Բաքուն բանակցություններ է վարում միջազգային կազմակերպություններին հայկական օկուպացումից ազատագրված տարածքների վերականգնման գործում ներգրավելու նպատակով»: Նրա խոսքերովՙ «ՄԱԿ-ի բանաձեւերում չկան խնդրանքներ, դրանցով պահանջվում է ազատել օկուպացված տարածքները: Բայց մինչ մյուս հակամարտություններին վերաբերող ՄԱԿ-ի բանաձեւերը անմիջապես կատարվում են, տվյալ դեպքում դա տեղի ...
Չնայած Հայաստանում նոր ընտրակարգ է որդեգրվել` 100 տոկոս համամասնականը, սակայն Ընտրական օրենսգրքով սահմանվում է, որ կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները պետք է ունենան ե՛ւ համապետական, ե՛ւ տարածքային ընտրական ցուցակներ: Տարածքային ընտրական ցուցակում կարող է ընդգրկվել տարածքի յուրաքանչյուր 15 000 ընտրողի հաշվարկով` մեկ թեկնածու, բայց ոչ պակաս, քան 5 թեկնածու: Ընտրատարածքային ցուցակներով ...
Հրանտ Դինքի սպանության տասնամյակի առթիվ Գերմանիայի «Գերմանա-հայկական ընկերությունը» եւ Բեռլինի «Հայնրիխ-Բյոլ հիմնադրամը» հունվարի 26-ին Բեռլինում կազմակերպել էին կոնֆերանս: Բանախոսների մեծ մասը հրավիրված էր Թուրքիայից` խոսելու վերջինիս իրավական պետություն լինել-չլինելու հարցի շուրջը, որովհետեւ այն մեծապես կախված է Դինքի սպանության դատավարության հետ: Բանախոսների թվում էին Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, Դինքի ...
Յիսուն տարի առաջ էր կարծեմ, երբ Հալէպ այցելող եգիպտահայ ակումբի մը անդամներուն մէջ սեւամորթ մը տեսայ, որուն համար հայ է ըսին: Հիմա կը դժուարանամ նկարագրել շշմած վիճակս, երբ լսեցի նաեւ անոր մաքուր հայերէն խօսիլը: Մտքիս ծայրէն իսկ չէ անցած, որ կրնայ սեւամորթ հայ ալ ըլլալ աշխարհի վրայ: Յետոյ, կամաց-կամաց համոզուեցայ, ...
Դ. Թրամփը Սպիտակ տանն է ընդամենը երկու շաբաթ: Այս ժամանակահատվածում նրա գրչի տակ Ն. Նահանգների պատմությունը խմբագրվում է բառացիորեն ժամերի ընթացքում: Նոր հրամանագրեր են ստորագրվում, որոնք չեղարկում են գործող օրենքները, առանցքային պաշտոններում կատարվում են սկանդալային հեռացումներ ու նշանակումներ: Արտաքին քաղաքականության մեջ թիրախային են արդեն Մեքսիկան եւ Իրանը: Այսպիսի տեմպերի շարունակման ...
Եթե չասենք միաձայն, համենայնդեպս, բնակչության ճնշող մեծամասնությունը վստահում է հայկական բանակին եւ հպարտանում նրանով: Պատահական չէ, որ հայկական բանակի 25-ամյակը նման էր համազգային տոնիՙ շնորհավորանքների ու անկեղծ բարեմաղթանքների պակասՙ ուղղված երկրի պաշտպաններին, չեղավ: Ուրախալի է, իհարկե, համընդհանուր հոգատարությունը բանակի նկատմամբ, նրան զորավիգ լինելու պատրաստակամությունը, բայց ցավալի է, որ նման մոտեցում ...
2017-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը, ընթացիկ հաշվառմամբ (2011թ. մարդահամարի հիմքով վարվող) կազմել է 2 մլն 986 հազար 500 մարդ, այդ թվում քաղաքայինը`1 մլն 901 հազար 700 մարդ, իսկ գյուղականըՙ 1 մլն 84 հազար 800 մարդ: Այս մասին տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայության հրապարակումներից: Նույն աղբյուրի ...
Ինչո՞ւ է Կիպրոսը կարեւոր հայերիս համար: Որովհետեւ նրա պատմությունը սերտորեն առնչվում է մեր պատմության հետ: Պատմության մի որոշակի հատվածում Հայաստանի ճակատագրի դիմաց Կիպրոսն էր փոխհատուցվում: Միջնադարյան Հայաստանի Կիլիկյան թագավորությունը սերտ հարաբերություններ ուներ կղզու հունական իշխանությունների հետ, մինչեւ որ հայկական թագավորությունը եգիպտական մամլուքների զոհ դարձավ եւ կղզին 1571-ին հայտնվեց Օսմանյան կայսրության ...
«SwissInfo» կայքում հայտնված իր հոդվածում Սիմոն Բրեդլին անդրադառնալով Ժնեւում Կիպրոսի հարցի կարգավորմանը միտված բանակցություններին, մեջբերել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքերն այն մասին, որ «մենք շատ մոտ ենք համաձայնության գալու, բայց դեռ որոշ ճանապարհ պետք է անցնենք: Այդուհանդերձ, հրաշքներ մի ակնկալեք»:
Շոտլանդիայի կառավարության ղեկավար Նիկոլաս Ստերզենը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին երկամսյա վերջնագիր է ներկայացրել Brexit-ը գործնականում սկսելու հարցի առնչությամբ: Այդ մասին հաղորդում է «Ինդիփենդենտ» թերթը: Ստերջենը հայտարարել է Brexit-ի հետ կապված «տեղաշարժի» անհրաժեշտության մասին, նշելով, որ հակառակ դեպքում «չի ուշանա» Շոտլանդիայի անկախության հանրաքվեն, որը կարող է «սառեցնել» Brexit-ը:
Ռուսների հետ, ինչպես հայտնի է, բարդ է: Ընդ որում, սա խոստովանում են անգամ նրանք, ովքեր 80 տարի ապրել են ռուսների հետ մեկ երկրում, եւ կրկին ուզում են ռուսների հետ ապրել: Կոնկրետ հայերիս պարագայում հիմա հատկապես բարդ է, ոչ թե որովհետեւ մենք եզակի ժողովուրդ ենք (բոլորն են եզակի), ոչ թե որովհետեւ ...
Ուզբեկստանի նոր նախագահ Շավկատ Միրզիյաեւը բոլորովին վերջերս հայտարարեց, որ ինքը հայտնաբերել է, թե ինչպես պետք է վերացնել աղքատությունը: Ճիշտ է, պարոն նախագահը խոսում էր Ուզբեկստանի աղքատության մասին, բայց նրա առաջարկած մեթոդն այնքան անվրեպ ու լավն է թվում, որ կարելի է ներմուծել ու կիրառել այլ երկրներում եւս: Այսպես, դիմելով ուզբեկ ազգաբնակչությանը, ...
ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը հինգշաբթի օրը հայտարարել է, որ պատգամավորական թեկնածուների համար նախատեսված հայոց լեզվի թեստերն արդեն պատրաստ են եւ իրենք սպասում են առաջին դիմում գրողներին, որպեսզի սկսեն թեստավորումը: Երիցյանը տեղեկացրել է, որ թեստերը 214-ն են, յուրաքանչյուրումՙ 30 հարց: Ընդ որում, պատգամավորի թեկնածուն պետք է ճիշտ պատասխանի ...
Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը հունվարի 31-ին հայտարարել է, որ Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ բանակցություններն առանձնակի լավատեսություն չեն ներշնչել: Լավրով-Մամեդյարով հանդիպումից հետո Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան ասել է, որ քննարկվել են, իր արտահայտությամբՙ ԼՂ շուրջ բանակցությունների կոնկրետ առաջարկություններ եւ ուղղություններ: Ավելի վաղ, ինչպես հայտնի է, ադրբեջանական Lider հեռուստաընկերության մոսկովյան ...
Համաձայնեք, որ ամենեւին էլ հետաքրքրական չէ, թե ի՞նչ է ասում Ադրբեջանն իր գերու մասին: Նախ, որովհետեւ փետրվարի 1-ին հայկական կողմն անցած ադրբեջանցի գերին, իհարկե պետք է դասալիք ճանաչվի, որի ծնողները պետության դեմ հանցագործություն պետք է կատարած լինեն, մորաքրոջ ամուսինը պետք է հայ լինի, ինքն էլ դարդից պետք է թմրամիջոցներին տրված ...
Բրազիլական սերիալների ժամանակն անցավ, հայկականինն այդպես էլ չեկավ, հերթը հնդկականինն է: Այս հոդվածը գրելու համար պարբերաբար հետաքրքրվում էիՙ հայկական երեք հեռուստաալիք երեկոյան ժամը 19:00-22:00 ցուցադրում են հնդկական տարբեր սերիալներ, բայց մի՞թե մեր հանրությունն իսկապես դիտում է դրանք: Պարզվեցՙ դիտում է, այն էլ ինչպե՜ս: Հանրապետության մարզերում հարս ու աղջիկները տան գործերը ...
ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի թեկնածու Ռեքս Թիլլերսոնը Սենատում օրերս կայացած լսումների ժամանակ ԼՂ հակամարտությանն անդրադառնալով հայտարարեց, որ ինքը «Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների հետ կաշխատի խաղաղ ու երկարաժամկետ լուծում գտնելու համար, որը թույլ կտա ապահովել տարածաշրջանի կայունությունն ու բարգավաճումը»: Նրա խոսքերովՙ «տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված առաջին քայլը պետք ...
Չեննայի (Հնդկաստան) 1712-ին կառուցված հայկական եկեղեցին, որը բազմաթիվ փոթորիկներ եւ գրոհներ էր դիմակայել դարեր շարունակ, այժմ Վարդահ ցիկլոնի հետեւանքով կանգնել է կործանման եզրին, տեղեկացնում է «Time of India» պարբերականը:
Ուրարտական թագավորության մասին վկայող 600-ից ավելի սեպագիր արձանագրություններ կան: Աշխարհի ամենամեծ սեպագիր արձանագրությունը հայտնաբերվել է Վանի ժայռերից մեկի վրա էՙ Արգիշտի Առաջինի դամբարանի պատին: Ոչ ոք չի կասկածում, որ համաշխարհային հնագույն քաղաքակրթության էջերից մեկն Ուրարտուն է, ու հայերս հանդիսանում ենք Հայկական լեռնաշխարհում ձեւավորված այդ քաղաքական, տնտեսական, մշակութային էթնիկ միավորի ժառանգորդը: ...
Եթե ԱՄՆ Կոնգրեսի անդամներին հարցնենք, թե իրենք ինչ են մտածում «նախագահի ընտրություններին Ռուսաստանի միջամտության» մասին, նրանք Մոսկվայի արարքը կանվանեն «գրեթե լիամասշտաբ պատերազմի հայտարարում»: Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների անդամների համար «Ռուսաստանի կողմից ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի կայքի կոտրումը» նպատակամետ հարձակում է ժողովրդավարության վրա, ինչը անհանդուրժելի է:
Դեռեւս 2006թ. ՀՀ-ում տնտեսագիտության ոլորտում գիտահետազոտական աշխատանքների գծով բարեփոխումների արդյունքում նորովի հիմունքներով ձեւավորվեց ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվ. տնտեսագիտության ինստիտուտը (տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վ.Լ. Հարությունյան), որի ղեկավարման տարիներին 11 տարի գործում է Ագրարային ոլորտի զարգացման բաժինը (2006-2011թթ. ընթացքում տ.գ.դ., պրոֆեսոր Ս.Գ. Ղազարյանի, այնուհետ` 2012թ-ից մինչ ...
ՀՀ բանակի ստեղծման 25-ամյակի կապակցությամբ հունվարի 28-ին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում Ռուբեն Հախվերդյանը հանդես եկավ մենահամերգով: Մեծանուն արվեստագետին նվագակցեցին թավջութակահար Լեւոն Առաքելյանը եւ ակորդեոնահար Գեւորգ Մովսիսյանը : Ելույթ ունենալու համար նրանց Շվեյցարիա էր հրավիրել «Ազատություն եւ հայրենիք հիմնադրամի» անդամ Արուսյակ ...
Հունվարի 29-ին Հարավային Կալիֆոռնիա համալսարանի (USC) հայագիտական ուսումնասիրությունների ֆակուլտետն իր «Բովար» դահլիճում հասարակական քննարկումներ է անցկացրել վերոնշյալ թեմայով: Հինգ անձնավորություններ (Վահե Բերբերյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Էրիկ Նազարյանը եւ Սերժ Թանկյանը) եւ հինգ քաղաքագետներ մասնակցել են քննարկումներին, որոնք ընտրությունների եւ կառավարման, ինչպես նաեւ հասարակության կարիքներին արձագանքելու հարցերի շուրջ են պտտվել: