Այն պահից սկսյալ, երբ ամերիկյան սեւամորթների իկոնային դեմք, մարդկային իրավունքների պաշտպան, ժամանակին Մարտին Լուտեր Քինգի ամենամոտիկ զինակից, սենատոր Ջոն Լյուիսը Դոնալդ Թրամփի ընտրությունը որակեց «ոչ լեգիտիմ» եւ հայտարարեց այսօր կայանալիք երդմնակալության արարողությունը բոյկոտելու մասին, փաստորեն տրվեց ազդանշանը ընտրյալ նախագահի դեմ ձեւավորված ընդդիմության ինստիտուտացման: Երդմնակալությանը չեն մասնակցելու, հետեւելով Ջոն Լուիսի օրինակին, ...
Տորոնտոյի (Կանադա) ութ հայկական (ԹՄՄ, Նոր սերունդ, ՀԲԸՄ, Կանադա-Հայաստան բիզնես խորհուրդ, Պոլսահայ, Մխիթարյան Սանուց, Համազգային եւ Գլաձոր) կազմակերպությունները հունվարի 22-ին հավաքվելու են քաղաքի հայ համայնքի կենտրոնում հարգելու համար հիշատակը 2007 թվի հունվարի 19-ին Ստամբուլում իր խմբագրած «Ակօս» թերթի գրասենյակի առաջ թուրքի ձեռքով սառնասրտորեն սպանված Հրանդ Դինքի:
Անցած անգամ մենք գրել էինք, որ եթե ընտրություններին մասնակցեն Գագիկ Ծառուկյանի գլխավորած միավորը` ԲՀԿ-ով եւ ընդդիմություն գործուղված Վիկտոր Դալլաքյանը եւ Սեյրան Օհանյանը, ապա այս երկու-երեք միավորները` իրենց շուրջ ձեւավորված լայն դաշինքներով եւ ՀՀԿ-ն (ՀՅԴ-ի կոալիցիոն ձայներով հանդերձ) կարող են խորհրդարանի տեղերի մի գերակշիռ մասը իրենցով անել` ստեղծելով կարկատանային մեծամասնություն, որը ...
Արդեն շատ երկար ժամանակ փլթփլթացող իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը վերջերս դարձյալ հայտնվեց լրատվամիջոցների վերնագրերում Օբամայի վարչակազմի հրաժեշտի գործողությունների հետեւանքում:
Երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2016-ի տարեվերջին իրեն ունկնդիր հանրությանը հուսադրեց, թե խաղաղ ճանապարհով Երեւան են հասնելու, մենք կարծեմ այսպես պատասխանեցինքՙ թող գան, եթե խաղաղության պայմանագիր են ուզում կնքել: Նախագահ Ալիեւին իր հանրությունը ե՞րբ կհուշի, թե այդ պայմանագիրն այլընտրանք չունի, անհրաժեշտ է, առայժմ դժվար է կռահել: Իսկ երիտասարդներին ֆաշիստական գաղափարախոսությամբ ...
Հալէպի ազատագրումը միջազգային քաղաքականութեան եւ Սուրիոյ ներքաղաքական եւ այլ ոլորտներու մէջ իր արձագանգն ու ազդեցութիւնը ունենալու կողքին, Հայաստանի մէջ ալ ունեցաւ իր արձագանգը, ոչ միայն հալէպահայ ապաստանեալներուն մօտ, այլեւ տեղացի հայերուն. եւ շրջուեցաւ անոնց առաջին անդրադարձըՙ «Ինչո՞ւ եկաք»ը դարձաւ «Ինչո՞ւ կ՛երթաք»ի...
Հունվարի 15-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը «Ս. Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան հանձնեց Մայր աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Փառեն արք. Ավետիքյանինՙ բարձրորեն գնահատելով Հայ եկեղեցու անդաստանում նրա վաստակը եւ տարիների ծառայությունը:
Դժվար է ասել, թե վա՞տ է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 17-ին իր մեծ ասուլիսի ժամանակ հայ լրագրողի հարցերից մեկին չի պատասխանել, բայց այն, որ նույն ասուլիսի ժամանակ Լավրովը պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին, լավ է: Ամեն դեպքումՙ կարող էր ավելի լավ լինել, եթե Լավրովը պատասխաներ ադրբեջանցուն եւ ...
Գերտերությունների միջեւ այսօր մղվող քարոզչական պատերազմն ընթանում է նաեւ Հայաստանում: Դժբախտաբար, դա իր ազդեցությունն է թողել բնակչության տրամադրությունների վրա, որոնք հեշտությամբ են հակվում դեպի ապատեղեկատվության վրա հիմնվող քարոզչությանը, շատ հաճախ առանց խորհելուՙ իրենց կեղծիք են մատուցում, թե՞ ճշմարտություն:
Անվիճելի է, որ տնտեսության որակական զարգացման մասին կարող ենք խոսել միայն այն դեպքում, երբ դա տեղի է ունենում արդյունաբերության եւ գյուղատնտեսության շնորհիվ: Մեր նախորդ հրապարակման մեջ («Անցնող 2016-ըՙ ցածր տնտեսական աճ, բարձր տեմպով աճող արդյունաբերություն», ԱԶԳ, 23 դեկտեմբերի 2016 թ.), 11 ամիսների արդյունքներով ամփոփելով նախորդ տնտեսական տարին, շեշտել էինք այն ...
Հայաստանի կառավարությունը երեկ հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստում որոշում էր ընդունվել Դուբայում Հայաստանի Հանրապետոթյան հյուպատոսություն բացելու մասին: Ակնկալվում է, որ այս որոշումները կնպաստեն Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ ...
«2000 թվականի սեպտեմբերի 25-իՙ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ ՀՀ քաղաքացիների եւ ՌԴ քաղաքացիների առանց արտոնագրերի այցելությունների մասին համաձայնագրում հայտագրերի փոխանակման ձեւով փոփոխություններ կատարելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությունը երեկ հավանության արժանացավ Հայաստանի կառավարության կողմից: Սա նշանակում է, որ ՌԴ քաղաքացիները Հայաստան կարող են գալ ներքին անձնագրերով: Ըստ փոխարտգործնախարար ...
Անդրադառնալով նախկինում իր կողմից տրված այն հանձնարարականին, որ հարկային ստուգումները պետք է իրականացվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, իսկ փոքր ու մանր ձեռնարկություններումՙ միայն ծայրահեղ դեպքերում, երեկ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ մեղմ վարչարարությունը վերաբերվելու է բացառապես օրինապահ հարկ վճարողներին, իսկ հարկային վճարումներից խուսափելու ...
Սաստիկ սառնամանաքին հնարավոր է անել երկու բանՙ քնել կամ խմել: Բայց մեր պատմության հերոսը հորինեց երրորդ բանը, չնայած սառնամանիք էր: Նա որոշեց զարթնել, վեր կենալ, քանի որ հագնված էր, անգամ փողկապ ուներՙ դուրս գալ եւ կանգնելով Մոսկվայի ամենակենտրոնում, մի լավ ձգվել ու բացականչելՙ «Ուխա~յ»: Անցորդներ քիչ կային. սաստիկ սառնամանիք էր, ...
Ես իհարկե ներողություն եմ խնդրում, բայց այս վերնագրով հոդվածը պետք է սկսեմ... Պուտինից: Բայց որպեսզի ինձ արեւմտամետության, իսկ որն ավելի վատ էՙ ռուսատյացության մեջ չմեղադրենՙ Պուտինից եւ Թրամփից: Եթե անցյալ նոյեմբերից, օրինակ Աֆրիկայում որսի եք եղել եւ նոր-նոր եք վերադառնում, ապա ասեմ, որ Թրամփը ԱՄՆ ընտրված նախագահն է եւ հենց ...
Նոր տնտեսական տարին Ադրբեջանի համար սկսվեց ազգային արժույթի նոր անկումով: Հունվարի 15-ին ամերիկյան մեկ դոլարի դիմաց մանաթի փոխարժեքը կազմել է 1,8: Անցյալ տարվա համեմատ մանաթը գրեթե երեք անգամ արժեզրկվել է: 2017թ. Ադրբեջանի պետական բյուջեն դոլարային արտահայտությամբ 2,5 անգամ պակաս է, քան 2013թ.-ին: Անկախ տնտեսագետները չեն հավատում պաշտոնական վիճակագրությանը: Նրանք գտնում ...
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը միանալուց հազիվ տասը տարի անց Հայաստանն ընտրվել է 2018 թ. կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի հյուրընկալ երկիր: Այդ նշանակալից որոշումը համապատասխանում է ֆրանսախոս երկրների ընտանիքում Հայաստանի դերին ու դիրքին, կարծում է Le Courrier d’Erռvan կայքի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Զառա Նազարյանը, ով 2014 թ. հիմնել է ֆրանսալեզու մամուլի ...
Մ. Նահանգների 240 ամյա պետականության ընթացքում ընտրված 44 նախագահներից եւ ոչ մեկն այսպես սվինների վրա չի հարթել դեպի Սպիտակ տուն իր ուղին, ինչպես կատարվում է այսօր Դ. Փրամփի պարագայում: Նորընտիր նախագահի դեմ հեռացող ադմինիստրացիան հանդուգն ձեռնոց է նետել: Ձեւավորված մեդիա ընդդիմությունը, անտեսելով սուբորդինացիայի եւ բարոյականության բոլոր նորմերը, խարդավանքի եւ բանսարկության ...
Սիրիական հակամարտության մեջ, թվում է, նկատվել է երկար սպասված առաջընթաց: Կողմերը պատրաստ են նստել բանակցությունների սեղանի շուրջը հնարավոր առավելագույն ձեւաչափով: Քննարկել ձգձգված եւ արյունալի առճակատման կարգավորման հնարավոր ուղիներըՙ այս անգամ մտադիր են ոչ միայն դրա անմիջական մասնակիցները, այլեւ նրանք, ովքեր այս կամ այն կերպ ներգրավված են հակամարտության մեջ: Եվ նրանք ...
Ճանապարհորդելու եւ համեղ ճաշատեսակներ վայելելու սիրահարներին ամերիկյան «National Geographic» հեղինակավոր ամսագիրն իր հունվարյան համարում աշխարհի տարբեր մայրցամաքների վեց քաղաքների անուններն է առաջարկում, որտեղ զբոսաշրջիկը ե՛ւ կարող է հիանալ տեսարժան վայրերով, ե՛ւ ըմբոշխնել էթնիկական համադամ ուտեստներ:
Գյումրու կազմակերպված երիտասարդների մի խումբ վերջերս հետաքրքրական նախաձեռնությամբ է հանդես եկել: Խմբի անդամները, համաձայնեցնելով քաղաքապետարանի հետ, պատրաստել եւ առայժմ միայն հետերկրաշարժյան «Անի» թաղամասի Պարույր Սեւակի անունը կրող փողոցի շենքերի պատերին փակցրել են փողոցի անունն ու տվյալ բնակելի շենքի համարը նշող գեղեցիկ ցուցանակներՙ բանաստեղծի դիմապատկերով եւ նրա բանաստեղծություններից մեկական քառատողով: Փողոցների, ...
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը հրաման է ստորագրել «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացուՙ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին»: Հրամանի համար հիմք է հանդիսացել ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասը, որտեղ ԱԺ պատգամավոր ընտրվելու համար, ի ...
Դավոսում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը -ի թղթակցին ասել է, որ իր երկիրը Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում նոր զենքի մատակարարման վերաբերյալ: Ալիեւն ընդգծել է, որ այն կլինի պաշտպանողական եւ որ Ադրբեջանը շահագռգված է պաշտպանողական նորագույն համակարգերի ձեռքբերմամբ:
Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ՀԱՊԿ-ում այդպես էլ հայաստանցի գլխավոր քարտուղար չնշանակվեց, մինչդեռ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան վայր դրեց իր լիազորությունները եւ նրա փոխարեն նշանակվեց ժամանակավոր պաշտոնակատար, նշել է, որ ՀԱՊԿ-ի հաջորդ գագաթաժողովը պետք է հստակեցում մտցնի այս հարցում: Քոչարյանը հիշեցրել ...
Անկարայում օրերս անցկացվեց թուրք դեսպանների թվով յոթերորդ ամենամյա խորհրդակցությունը, որտեղ նախագահում էր արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն: Խորհրդակցությունը հանրության ուշադրության կենտրոնում էր երկրի արտաքին քաղաքականության համար դրա կարեւորության, ինչպես նաեւ այն պատճառով, որ անցկացվում էր «Նոր Թուրքիա. կայունություն եւ արտաքին քաղաքականության փոփոխություններ» նշանաբանով:
Ժնեւում Կիպրոսին նվիրված միջազգային կոնֆերանսն ավարտվեց անարդյունք, չնայած 43 տարում առաջին անգամ դրանք անցկացվում էին դասական ձեւաչափով. մասնակցում էին Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը, այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» ղեկավար Մուստաֆա Ակինչին, երաշխավոր տերություններ Մեծ Բրիտանիայի, Հունաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները:
Ավարտվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության 2016թ.-ի ծրագիրը, որն ընդգրկել է Հայաստանի տասը մարզի 25 համայնք: Արդյունքում, 42 ընտանիք ավարտել է կիսակառույց տան շինարարությունը կամ վերանորոգել է այն:
Քաղաքապետարանի Թեժ գծի աշխատակիցներին (հեռ.ՙ 1-08), քաղաքացուՙ Սայաթ-Նովա եւ Հանրապետություն սառցապատ փողոցները կարգի բերելու խնդրանքին արագ արձագանքելու համար: