Սկսած «Ազդարարից» պարբերական մամուլը մեծ դերակատարություն է ունեցել հայության կյանքում, դարձել դրա յուրատեսակ հայելին: Տարբեր ժամանակներում լույս տեսած հայ պարբերականների ամբողջությունը նաեւ մեր պատմության համար առատ կենսաղբյուր է, փաստերի շտեմարան: Իսկ յուրաքանչյուր պարբերական, լինելով այդ ամբողջի մասնիկը, նաեւ իր դեմքն ու գույնն ունի, ասելիքն ու դերակատարությունը:
«ԵԱՀԿ անդամ երկրները դեռ կոնսենսուսի չեն եկել կազմակերպության մի շարք դաշտային առաքելությունների մանդատը երկարաձգելու վերաբերյալ», երեկ հաղորդել էր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը: Հարավային Կովկասում միակՙ Երեւանում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեության շարունակության վերաբերյալ երեկ բանակցություններ էին ընթանում ԵԱՀԿ ավստրիական նախագահության եւ Հայաստանի միջեւ, ինչպես նշել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ...
Ամանորյա խումհարը մոտենում է ավարտին, մեր քաղաքական էլիտան սկսել է վերադառնալ զանազան դուբայներից, իսկ ընտրությունների օրն էլ հայտնի է` ապրիլի 2, անգամ քարոզչական տեխնիկական խնդիրներն են սկսում կարգավորվել, չնայած որ կուսակցությունների ցուցակների մասին, արտահոսքերից բացի, այլ բան հայտնի չէ: Բայց այն, ինչ կատարվել է վերջին տարիներին, բացառապես բոլոր կուսակցությունների համար ...
Հանրահայտ արեւելագետ-պատմաբանի այս ծավալուն հոդվածը ստացել էինք Ամանորի նախօրեին: Տարեվերջի մեր համարում բնականաբար չէինք կարող սկսել հոդվածի հրատարակումը- արձակուրդային ավելի քան երկշաբաթյա ընդմիջումը շատ երկար կլիներ բովանդակության ընկալման տեսակետից, եւ, միաժամանակ, շատերին կարող էր այն թվալ, որ մեր հանրապետության 25-ամյակի առթիվ ընդամենը պարտականական եւ պարագայական մի նյութ, ինչպես սովորաբար լինում ...
Հարցազրույցի տեւողությունը ինձ չխանգարեց ուշադրությամբ հետեւելու Վլադիմիր Պուտինի ամենամյա ուղիղ հեռուստատեսային մամլո ասուլիսին: Մի երեւույթ, որն իսպառ բացակայում է մեր հայ իրականության մեջ: Այսպես ասածՙ վիճակագրությունն անգամ տպավորություն է գործում: Սա Ռուսաստանի ղեկավարի այդօրինակ 12-րդ հանդիպումն էր ռուսաստանցի եւ օտարերկրացի լրագրողների հետ: Հավատարմագրված էր ռեկորդային 1437 լրագրող, որոնցից 47-ը 62 ...
Հայաստանը հարուստ չէ հումքային ռեսուրներով: Բացառություն են կազմում պղինձն ու մոլիբդենը: Մոլիբդենը ոչ միայն որպես խտանյութ է արտահանվում, այլեւ տեղում վերամշակվում է, ստացվում ավելի մեծ արժեք ունեցող ֆեռոմոլիբդեն եւ արտահանվում: Բնականաբար, այս մետաղների գների տատանումները միջազգային շուկայում անմիջական ազդեցություն են ունենում մեր արդյունաբերության խոշոր ճյուղերից մեկիՙ հանքարդյունաբերության վրա: Լեռնահանքային եւ ...
Վերջապես կառավարական մակարդակով անդրադարձ եղավ այնպիսի կարեւոր հարցի, ինչպիսին ներմուծման փոխարինումն է տեղական արտադրանքով: Խնդիր, որն իրենց առջեւ դնում են անգամ աշխարհի հզորագույն երկրներ Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն, զարմանալի տարօրինակությամբ երբեք չի եղել Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում: Երեկ, առաջին անգամ Հայաստանի Հանրապետության գոյության ընթացքում, Հայաստանի վարչապետը հանձնարարական տվեց տնտեսական զարգացման եւ ...
Հայաստանին մատակարարվող գազի գնի իջեցման 4 աղբյուրներից մեկը Վրաստանի տարածքով գազի տարանցման գնի էժանացումն էր: Հիշեցնենք, որ Վրաստանը տարանցման դիմաց ստանում էր Հայաստանին մատակարարվող գազի մոտ 10 տոկոսը, ինչը զգալիորեն գերազանցում էր տարանցման համար գոյություն ունեցող միջազգային գները: Նոր պայմանագրով Ռուսաստանը ցանկանում էր գազի փոխարեն Վրաստանին գումար վճարել, ինչին, սակայն, ...
Ավարտվեց խառնաշփոթ իրադարձություններով լի մի տարի: Մ. Նահանգները ականատես եղավ գուցե իր պատմության մեջ ամենաայլանդակ եւ ամենահամառ նախագահական ընտրապայքարներից մեկին, որի եզրափակիչ փուլը Սպիտակ տուն առաջնորդեց Դոնալդ Թրամփին, անակնկալ պատճառելով նույնիսկ իրեն: Սա «ռեալիթի շոուի» մաս չէր կազմում, անշուշտ, այլ իրականությանը համապատասխանող փաստ էր, որի հետեւանքների գիտակցման դեպքում նա ինքը ...
Անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական զինուժի դիվերսիոն փորձի կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն չտարածեց։ Այսպես մեկ օր, երկու օր, հետո Նոր տարի, հետո հետտոնական խումհար, հետո ավանդական սպաս եւ միայն 12 օր անց Մինսկի խումբը հայտարարություն տարածեց դեկտեմբերի 29-ի դեպքի առնչությամբ։
Այս խորագրի ներքո հունվարի 7-ին դոկտ. Արմեն Մարսուբյանը Ամերիկայի Հայկական թանգարանում (Ուոթերթաուն, ALMA) ներկայացրել է «Դիլդիլյան ստուդիայի կատարած Օսմանյան դարաշրջանի լուսանկարները» խորագրով ցուցահանդեսը, որին զուգահեռ տեղի է ունեցել նաեւ իր «Կորսված հայրենիքի բեկորները» (Fragments of a Lost Homeland) գրքի շնորհանդեսը:
1985-ին աշխարհում տեղի ունեցավ երկու իրադարձություն, որոնք, ինչպես ասում են, «հիմնավորապես փոխեցին մարդկանց կյանքը»: Նախ, ՍՄԿԿ Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար ընտրվեց Միխաիլ Սերգեյի Գորբաչովը, դա այդ տարվա մարտի 11-ին էր, իսկ ավելի ուշ, բայց նույն տարում, Կոտայքի մարզի (այն ժամանակ մարզ չէր) Նոր գեղի գյուղի գյուղապետ ընտրվեց Ֆրոնտիկ Թեւոսյանը: Եթե ...
Դուք լսեցի՞ք Մերիլ Սթրիփի ելույթը` Ոսկե գլոբուսի հերթական մրցանակաբաշխության ժամանակ: Օրինակ Դոնալդ Թրամփը չի լսել, չնայած պատասխանել է այդ ելույթում տիկին Սթրիփի` ԱՄՆ ընտրված նախագահի հասցեին արված քննադատություններին, նշելով, որ դրանք «լիբերալ կինոգործիչների խոսքեր են միայն»: Կոնկրետ տիկին Սթրիփի մասին պարոն Թրամփը նշել է, որ տիկինը Հիլարի Քլինթոնի մտերիմներից է, ...
«Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը հունվարի 10-ին վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել «Հայկական վերածնունդ» կուսակցության դեմ:
Հունվարի 8-ին ադրբեջանական մամուլը գրեց, որ 40 տարի առաջ այդ օրը Մոսկվայի մետրոյում եւ առեւտրի կենտրոններից մեկում տեղի է ունեցել ահաբեկչություն, որն իրականացրել են հայերը: Բաքվի քարոզչական հարձակումների գլխավոր հովանավորը ռուս պատմաբան եւ քաղաքագետի համարում ունեցող Օլեգ Կուզնեցովն էր, որի հետ ծավալուն հարցազրույցը տեղ էր գտել նաեւ Ազերթաջ պետական լրատվական ...
Հեսսենի երկրամասի (Գերմանիա) Վիսբադեն քաղաքում գտնվող «Haus der Heimat» (Հայրենի տուն) մշակույթի կենտրոնը տասնամյակներ շարունակ ծառայել է որպես հանդիպման վայր փախստականների (հիմնականում գերմանացիների, որոնք Ռուսաստան են արտագաղթել եւ Երկրորդ համաշխարհայինից հետո վերադարձել Գերմանիա) համար: Այնտեղ 1988-ին Վիսբադենում հաստատված Վերա Մայերի ղեկավարությամբ կազմակերպվում են ցուցահանդեսներ, լեզվի դասընթացներ, պարի եւ երաժշտության գործնական ...
15-ի փետրվարի 5-ն Ստամբուլի Շիշլի թաղամասում 85-ամյա պոլսահայ Հակոբ Դեմիրջիին սպանելու եւ նրա տունը կողոպտելու մեջ մեղադրվողՙ ազգությամբ հայ կասկածյալներից 3-ի համար Թուրքիայի դատախազությունը պահանջել է ցմահ բանտարկություն եւ 24-41 տարվա ազատազրկում:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն այցելել է Վատիկան եւ հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ եւ ստացել Սրբազան քահանայապետի օրհնությունը: Նա անվանական ձեռնոց է նվիրել Ֆրանցիսկոս պապին:
Թուրքական աղբյուրները նշում են, որ այդ երկրի կառավարությունը մտադիր է Հայաստանի եւ Իրանի սահմանին բետոնե պատեր կառուցել: Հիշեցնենք, որ նման պատ Թուրքիան կառուցում է Սիրիայի հետ իր սահմանին, որի շինարարությունը կավարտվի այս տարվա ապրիլին:
2012 թ.ի մի արեւաշող առավոտ, MEA-ի ինքնաթիռը Բեյրութից ուղղություն վերցրեց դեպի Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի ինքնավար «դե ֆակտո» հանրապետություն: Ինձ համար պատմական այդ ուղեւորությունը կազմակերպել էին այն ժամանակ Լիբանանում Իրաքի դեսպան, ծագումով քուրդ Օմար Բիրզինչին (այժմ Իրաքի արտաքին գործերի փոխնախարար) եւ Իրաքի պառլամենտի ասորա-քաղդեական խմբակցության ղեկավար Յոնադամ Քեննեն:
Էջմիածին քաղաքի առաջին էլեկտրակայանը կառուցվել է 1907 թվականին Բաքվի հայ հարուստների միջոցներով եւ ջանքերով: Կայանում տեղադրվել է «Դիզել» տեսակի մեկ շարժիչ 22 կՎտ (30 ձիաուժ) հզորությամբ, որը ժապավենային փոխանցումով միացվել է 230 Վ լարման, 20 կՎտ հզորության հաստատուն հոսանքի գեներատորին: Կայանն ուներ շատ պարզ կառուցվածք: Էլեկտրական էներգիայի տարեկան արտադրությունը չի ...
Օրերս Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդրըմի հետ հանդիպումից հետո նրա իրաքցի պաշտոնակից Հայդեր ալ-Աբադիի արած հայտարարությունը կարելի է սենսացիոն համարել: Ալ-Աբադին հայտարարեց, որ Բաղդադին եւ Անկարային հաջողվել է կարգավորել իրաքյան տարածքիցՙ Բաշիկ քաղաքին մերձակա ճամբարից թուրքական զորակազմի դուրսբերման հարցը: Նրա խոսքերովՙ «այդ հարցը պատշաճ կերպով կլուծվի կարճ ժամանակամիջոցում»:
Կլարք համալսարանի Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ամբիոնի վարիչ, 2012-ին Պրինստոն համալսարանի հրատարակչատան լույս ընծայած «Երիտթուրքերի հանցագործությունն ընդդեմ մարդկության: Հայոց ցեղասպանությունը եւ էթնիկական զտումները օսմանյան կայսրությունում» եւ այլ գրքերի հեղինակ պրոֆ. Թաներ Աքչամը Բելմոնտի (Մասաչուսեթս) հայկական առաջին եկեղեցու դահլիճում ունեցած իր բանախոսության ընթացքում ցնցող բացահայտումներով հաստատել է, որ Եղեռնը վերապրած Արամ Անտոնյանի ...
Ճապոնիայում Հայաստանի առաջին հանրապետության պատվավոր հյուպատոսիՙ Դիանա Աբգարի կյանքը եւ Ճապոնիայում նրա գործունեությունը շատ կարեւոր տեղ ունի երկու երկրներիՙ Հայաստանի եւ Ճապոնիայի դիվանագիտական պատմության մեջ: Հայաստանը եւ Ճապոնիան մինչեւ մեր օրերը մեկը մյուսից հեռու են եղել ե՛ւ աշխարհագրականորեն, ե՛ւ հոգեբանորեն: Այս տեսակետից Դիանա Աբգարի գոյությունը այն հազվադեպ օրինակներից մեկն է, ...
Չնայած Սիրիայից հերթական զորակազմի դուրսբերման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությանը, չարժե ակնկալել երկրում ռուսաստանցի զինվորականների թվի նշանակալի կրճատում, գրում է Wars is Boring հրատարակության հոդվածագիր Փոլ Իդդոնը :
Ծխելու հետ կապված վնասները համաշխարհային տնտեսության մեջ կազմում են տարեկան ավելի քան 1 տրիլիոն դոլար: Աշխարհի երկրները ամեն տարի այդքան ծախս են անումՙ կապված առողջապահության եւ աշխատանքի արտադրողականության կորուստների հետ: Այդ են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ ԱՄՆ ուռուցքաբանության ազգային ինստիտուտի անցկացրած հետազոտության տվյալները, հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:
Անգլերենից թարգմանաբար ներկայացվող հոդվածի հեղինակ Պիտեր Աբսը «Ռոյթեր» լրատվական գործակալության միջազգային բաժնիՙ մասնավորապես համաշխարհայնացման եւ հակամարտությունների մասին գրող լրագրող է, եւ հիմնադիրը Լոնդոնում, Նյու Յորքում եւ Վաշինգտոնում գործող «21-րդ դարի Ուսումնասիրությունների ծրագրի»ՙ CPS 21), որը ապազգային, անկախ գաղափարների շտեմարան է:
Ռուսաստանաբնակ հայտնի գործարար եւ իր բարեգործություններով համընդհանուր ճանաչման եւ հանգանքի արժանացած Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը յուրօրինակ ձեւով է շնորհավորել մոսկովյան մանկական հիվանդանոցներից մեկի փոքրիկների Ամանորը:
Ձեռքբերումների վրա կանգ առնելը բնորոշ չէ ՎիվաՍել-ՄՏՍ-ին: Ընկերությունը շարունակում է ընդլայնել իր` Հայաստանում առաջին եւ ամենաընդարձակ 4G ծածկույթը, որը գործարկվել էր 6 տարի առաջՙ դեռեւս 2010-ինՙ մեր երկիրը դասելով այն ժամանակ 4G ցանցը ներդրած մեկ տասնյակի հասնող, տեխնոլոգիապես զարգացած երկրների շարքին: