ԵԱՀԿ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՓԱԿՈՒՄԸ ԼՈՒՐՋ ՀԱՐՎԱԾ ԵԱՀԿ- ԻՆ «ԵԱՀԿ անդամ երկրները դեռ կոնսենսուսի չեն եկել կազմակերպության մի շարք դաշտային առաքելությունների մանդատը երկարաձգելու վերաբերյալ», երեկ հաղորդել էր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը: Հարավային Կովկասում միակՙ Երեւանում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեության շարունակության վերաբերյալ երեկ բանակցություններ էին ընթանում ԵԱՀԿ ավստրիական նախագահության եւ Հայաստանի միջեւ, ինչպես նշել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը լրատվամիջոցներին փոխանցելով, թե Երեւանի գրասենյակի դերն արժեւորվում է ինչպես ԵԱՀԿ նախագահության, քարտուղարության, կազմակերպության այլ մարմինների, այնպես էլ մասնակից երկրների բացարձակ մեծամասնության կողմից, բացառությամբ մեկի»: Հասկանալի էՙ այդ երկիրն Ադրբեջանն է: Ըստ Բալայանի, երեկ երեկոյան հնարավոր չէր եղել համաձայնության հասնել գրասենյակի երկարաձգման որոշման շուրջ: |