ԹՈՒՐՔԻԱՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ԿՇՐՋԱՓԱԿԻ... ՊԱՏԵՐՈՎ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Թուրքական աղբյուրները նշում են, որ այդ երկրի կառավարությունը մտադիր է Հայաստանի եւ Իրանի սահմանին բետոնե պատեր կառուցել: Հիշեցնենք, որ նման պատ Թուրքիան կառուցում է Սիրիայի հետ իր սահմանին, որի շինարարությունը կավարտվի այս տարվա ապրիլին: Պաշտոնական Անկարան հայ-թուրքական եւ թուրք-իրանական սահմաններին պատերի կառուցման լուրը չի հաստատել, բայց նաեւ չի հերքել: Եթե ի վերջո այդ պատերը կառուցվեն, ապա Թուրքիան շուտով ինքն իրեն կշրջափակի պատերով... Մնաց տանիքը փակեն: |