RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 20-01-2017



Տեղադրվել է` 2017-01-19 23:12:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 3977, Տպվել է` 479, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԵՎԱՆԸՙ ՀԱՄՈՎ ՃԱՇԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՔԱՂԱՔ, ԸՍՏ NATIONAL GEOGRAPHIC-Ի

Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Ճանապարհորդելու եւ համեղ ճաշատեսակներ վայելելու սիրահարներին ամերիկյան «National Geographic» հեղինակավոր ամսագիրն իր հունվարյան համարում աշխարհի տարբեր մայրցամաքների վեց քաղաքների անուններն է առաջարկում, որտեղ զբոսաշրջիկը ե՛ւ կարող է հիանալ տեսարժան վայրերով, ե՛ւ ըմբոշխնել էթնիկական համադամ ուտեստներ:

Այդ վեց «անսպասելի» (ամսագրի բնորոշմամբ) քաղաքների թվում նշվում է նաեւ Երեւանը, որը «ծաղկում է, եւ մայրաքաղաքն է փոքր մի երկրի, որի բնական գեղեցկությունը, մշակույթը եւ բարգավաճող զբոսաշրջությունը ստիպեց մեզ ընդգրկել մեր այս ցուցակում: Երեւանն ունի անթիվ-անհամար հմայքներ եւ բավականաչափ վայրեր, որտեղ կարող եք ձեր ստամոքսը հաճելիորեն կուշտ պահել», գրում է հոդվածի հեղինակ, անկախ լրագրող, խմբագիր, ինչպես նաեւ գրքերի, երաժշտության եւ ուտելիքի մեծ սիրահար Նենսի Գապտոնը:

Մյուս քաղաքների թվում նա նշում է Բուդապեշտը (Հունգարիա), որի «խոհանոցը սկսել է սենսացիա առաջացնել», Դետրոյթը (Հյուսիսային Ամերիկա), որն առաջներում հայտնի է եղել ավտոմեքենաների արտադրությամբ, Սանտյագոն (Չիլի), իր իսպանական եւ բնիկ հնդկացիական ցեղերի մշակույթների յուրօրինակ խառնուրդով, Դաքարը (Սենեգալ, Աֆրիկա), որն իր ֆրանսիական, լիբանանյան եւ արեւմտա-աֆրիկյան ուտեստների եզակի համատեղությամբ եւ Ատլանտյան օվկիանոսին նայող իր ափերով սկսել է գրավել զբոսաշրջիկներին, եւ Վելինգթոնը (Նոր Զելանդիա), որ մինչ այժմ ստվերված է եղել առավել հայտնի Օքլենդի պատճառով:

Մեծ հեղինակություն վայելող ամսագրի այս հոդվածը, ինչ խոսք, դրական ազդեցություն կունենա մեր երկրում զբոսաշրջության զարգացման վրա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 20-01-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ