RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 11-01-2019



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2019-01-11 00:07:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 11636, Տպվել է` 251, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐ ՏԱՐՈՒՄ ՆՈՐ ՍԱԴՐԱՆՔ` ԱՐՑԱԽԻ ԴԵՄ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Նոր տարին իր հետ նոր սադրանքներ բերեց Արցախի դեմ: Ինչպես անցած տարում, այնպես էլ հիմա, սադրանքի առաքիչը տխրահռչակ երջանիկ Ասյա Խաչատրյանն էր: Հունվարի չորսին համացանցի հայկական տիրույթում տարածվեց նրա լուսանկարը` Ադրբեջանի պետական դրոշի ֆոնին` թիկունքում ունենալով 1918-20թթ. հայերի ջարդը կազմակերպող ադրբեջանական խորհրդարանի մեծադիր լուսանկարը: Այդ ամենն արդարացիորեն հուզմունքի մեծ ալիք բարձրացրեց ժողովրդի շրջանում: Այնուհետեւ, մեկ օր անց` հունվարի հինգին, հայկական մի շարք լրատվամիջոցներ կեղտոտ տեղեկություններ տարածեցին, իբր` Արցախում դաժան ծեծի է ենթարկվել ԼԳՏԲ համայնքի արտասահմանցի հայ ներկայացացուցիչ, որը եկել էր Ստեփանակերտ` ամանորը նշելու: Արդեն պարզ է դառնում` ովքեր կարող են լինել ստեղծված աղմուկի հեղինակներն ու ինչի են փորձում հասնել դրանով:

Այս տարի արցախյան խնդրի կարգավորման շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սպասվում է երկարատեւ բանակցային փուլ: Ինչպես գիտենք, տասնամյակներ շարունակ Արցախը փորձում է ներգրավվել բանակցային գործընթացին ու կազմել, այսպես ասած, բանակցային եռանկյունի, որին կտրականապես դեմ է ադրբեջանական կողմը: Նա տարիներ շարունակ ամեն միջոց գործադրել է միջազգային հարթակներում Արցախը ներկայացնելու որպես բռնապետական ու ժողովրդավարության հետ կապ չունեցող, ահաբեկչական հանրույթ: Հիմա, նոր տարում, նոր բանակցությունների փուլում, մեծ շանսեր կան` Արցախի, որպես բանակցային կողմ մասնակցության համար, այդ մասին խոսում են նույնիսկ խնդրի կարգավորմամբ զբաղվող մի շարք պետությունների ղեկավարներ:

Ահա, արդեն պարզ է դառնում, թե ում դրդմամբ եւ ինչու է Բաքուն իր սրտում կրող երեւանցի աղջիկը լուսանկարվել Ադրբեջանի դրոշի հետ: Սցենարիստներն այդ միջոցով փորձել են հավասարակշռությունից հանել հանրությանն ու արդար դատաստանի դեպքին էլ կցելով ԼԳՏԲ համայնքի ներկայցուցչի ծեծի մասին կեղծ տեղեկությունը, Արցախի դեմ ստանալ երկու հզոր հաղթաթուղթ` կնոջ եւ սեռական փոքրամասնության անդամի հանդեպ բռնության գործադրում (այ թե կին ու փոքրամասնություն ենք գտել): Ահա աղմուկի աղբյուրը, ահա աղմուկի պատճառը, բայց ավելի ցավալի բաներ էլ եղան:

ԼԳՏԲ անդամի ծեծի մասին ապատեղեկատվության սկզբնական տարածողներից մեկը, ի դեպՙ շատ ակտիվ, Արցախի անվտանգության երաշխավոր հանդիսացող Հայաստանի Հանրապետության գերագույն-գլխավոր հրամանտար Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթն էր: Սա այն դեպքում, երբ Փաշինյանն անդադար խոսում է, իր ձեւակերպմամբ` սաբոտաժնիկների ու պետությունն ապակայունացողների մասին: Բայց ստացվում է այնպես, որ սաբոտաժնիկների ու պետություն ապակայունացնողներից մեկն էլ հենց «Հայկական ժամանակն» է հանդիսանում:

Հուսով եմ, Նիկոլ Փաշինյանը հանդես կգա եւ հայ ժողովրդից պաշտոնապես ներողություն կխնդրի իր ընտանիքին պատկանող մամուլի անփույթ ու անպատասխանատու վարմունքի համար, որը, կամա թե ակամա, միտված է եղել արատավորել մեր հայրենիքի` առավել վտանգի տակ գտնվող մի հատվածի` Արցախի համբավը: Փաշինյանը պարտավոր է անել դա, եւ ամենայն խստությամբ հորդորել խմբագրության անդամներին` հանգիստ նստեք տեղներդ: Վերջին հաշվով այդ թերթի խմբագրությունում պիտի կողմնորոշվեն, իրենցը «հայկակա՞ն», թե՞ «թշնամական ժամանակ» է:

Անդրադառնալով Ասյա-ԱԱԾ զույգի միմյանց հանդեպ անընդունելի անտարբերությանը, պետք է նկատել, որ այդ ամենն այլեւս ծիծաղելի չէ: Հայաստանի քաղաքացին, որը պետության ներսում ունի նույն իրավունքներն, ինչ, ասենք, բանակում հաշմանդամ դարձած զինվորը, լուսանկարվում է Ադրբեջանի դրոշի ֆոնին, թիկունքում էլ ունենալով Ադրբեջանի այն խորհրդարանի կազմը, որն անցած դարի երկրորդ տասնամյակի մատույցներում կազմակերպել է հազարավոր հայերի ջարդը: Աղջիկն ունի բազմաթիվ ադրբեջանցի ընկերներ, կասկածներ կան, որ եղել է նաեւ Բաքվում, ԱԱԾ-ն չի՞ ուզում հետաքրքրվել` ի՞նչ տեղեկությունների է տիրապետում նա, ովքե՞ր են նրա ընկերները, եւ իմացածի ո՞ր մասն է հասցրել կամ պատրաստվում ասել իր ադրբեջանցի ընկերներին: Իսկ թե որտեղից կարող է Ասյան գաղտնի տեղեկություններ իմանալ, հստակ չեմ կարող ասել, միայն գիտեմ, որ նա վայելում է նոր իշխանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների բարձր հովանավորությունը, բարձրաստիճաններից ամենակրտսերը` Դավիթ Սանասարյանն է:

Ինչու չի գործում ԱԱԾ-ն, չե՞ն թողնում, զբաղվա՞ծ է, թե՞ ֆուտբոլի նոր դաշտ են կառուցում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 11-01-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ