Հույս ունեմ, որ մեր մասնագետները ինչ-որ տեղ, թերեւս արտգործնախարարությունում կամ բանակի կենտրոնական շտաբում, հետեւում, գրանցում եւ վերլուծում են այն բոլոր խախտումները, որոնք Թուրքիան կատարում է Նախիջեւանի հատվածում, ոտնձգություններՙ 1921 թվականի մարտին Մոսկվայում կնքված ռուս-թուրքական տխրահռչակ պայմանագրի 3-րդ հոդվածի եւ նույն թվականի հոկտեմբերին վերահաստատվածՙ առավել տխրահռչակ Կարսի պայմանագրի 5-րդ կետում ամրագրված ...
Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ 3-րդՙ Դավոսում տնտեսական համաշխարհային ֆորումի շրջանակներում կայացած հանդիպումից առաջ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավստրիական APA, գերմանական dpa լրատվական գործակալություններին հաղորդել է իր պահանջը, որ «Թիրոլեր թագեսցայթունգի» վերնագրի համաձայնՙ «Հայաստան. Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ընդառաջ պիտի գա» ձեւակերպմամբՙ նաեւ իր ղեկավարած երկրի պահանջն է: Վերոբերյալ վերնագրով ...
Ովքեր են կառավարության ձախողման շահառուները: Դրանք այնքան շատ են, որ թվելն անգամ հոգնեցուցիչ կլիներ: Դրանք այն բոլոր քաղաքական ուժերն են, որոնք ներկայացված չեն Ազգային Ժողովում, բոլոր այնպես մտածողներն են, որոնք կարծում էին, որ նախկին իշխանության հեռացման հետ իրենց բոլոր խնդիրներն ավտոմատ լուծվելու են, Նիկոլ Փաշինյանի հետ ժամանակին քայլողներին հընթացս խառնված ...
«2019-ը գործերի՞ տարի» վերնագիր դարձած հարցին գերմանական արտաքին տնտեսական նորություններին հետամուտ OWC հանդեսն անդրադառնում է Հայաստանում «թավշյա հեղափոխությունից» հետո վարչապետ Փաշինյանիՙ իր երկրի քաղաքացիներին, նաեւ ներդրողներին տրված խոստումներին ու դրանք 2019-ին իրագործելու հնարավորություններինՙ զրուցակից ունենալով Հայաստանում Գերմանական տնտեսական միության ղեկավար Դիիթմար Կարլ Շթիլին : Վարչապետ Փաշինյանի գլխավորած ...
Since the ceasefire of 1994 between Azerbaijan and Karabakh the world Armenian community has been locked in a political roller coaster. Every summit meeting between the two sides, or any hopeful announcement by major powers, raises hopes for a settlement, yet the conflict continues on, with the same intensity. What ...
Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Իլհամ Ալիեւի ոչ պաշտոնական հանդիպում: Ինչպես պատմել է Փաշինյանը, քննարկվել են Արցախի հետ կապված բանակցությունների ընթացքը եւ հետագա քայլերը: Հանդիպումը տեւել է մոտ մեկուկես ժամ:
Շուտով սուրիական պատերազմը կը նշէ իր ութնամեակը եւ առաց նոր ամեակներու մաղթանքի, ան կը շարունակէ նշել յաջորդն ու յաջորդները, մինչեւ որ Աստուած, աւելի ճիշդՙ պատերազմի աստուածները, կամենան վերջ տալ անոր:
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, անդրադառնալով Սիրիական հարցին, հայտարարել է. «Ով, ինչ ցանկանա ձեռնարկել Սիրայում, պետք է համաձայնեցնի Թուրքիայի հետ»:
Ինչպես անցած իշխանության ժամանակ, այնպես էլ հիմա, գիտնականները նորմալ չեն վճարվում իրենց գիտական աշխատանքների դիմաց: Մարդիկ կանՙ տասնյակներով, հարյուրներով, ովքեր իրենց ողջ գիտակցական կյանքը նվիրել են գիտությանը, ամեն տարի տպագրում են բազմաթիվ գիտական հոդվածներ, մասնագետի սեղանին դնում մենագրություններ եւ այլն: Ցավոք, դրա համար գիտնականն այսօր չի վճարվում, կամ վճարվում է ...
Այն, որ Հայաստանի տնտեսության վիճակը վատթարանում է, նկատելի է անգամ անզեն աչքով: Փակված եւ փակվող ձեռնարկություններ, գյուղատնտեսական բերքի մեծ կորուստ, ներդրումների ծավալների նվազում: Որքան էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձի իր Դավոս մեկնելը ներկայացնել ներդրումներ ներգրավելու համար անհրաժեշտ ուղեւորություն, միեւնույնն է, այն մնալու է որպես մեր բոլորիսՙ պետական բյուջեի հաշվին վարչապետի ...
Շուրջ հարյուր տարի առաջ ցեղասպանության զարհուրանքը տեսած հայ ժողովուրդը, ըստ իս, ամենեւին իրավունք չունի մոռանալու այն աղետը, որը թափվեց մեր գլխին 1915-23 թվականներին: Խոսքն անցյալի կորուստները անվերջ սգալու, կորսված հայրենիքը երբեւէ ետ վերադարձնելու առայժմ շատ մշուշոտ երազանքներին չտրվելու, ոճրագործին երբեւէ պատժելու միանգամայն բնական, սակայն առայժմ անհիմն պատրանքներից վեր կանգնելու մասին ...
Հետհեղափոխական Հայաստանում տեղի են ունենում գործընթացներ, որոնք հասարակության մի մասն ընդունում եւ ողջունում է ուռահայրենասիրությամբ, իսկ մյուս մասն էլ` ժխտողական ու կիկոսային մոտեցումներով: Այսինքն` դեռ չծնվածին ու գոյություն չունեցողին թաղում կազմակերպելու հոգեբանությամբ: Հերթական անգամ մեր հասարակության ընդերքում ընթանում է միմյանց մերժելուն ուղղված գործընթաց, որի արդյունքում էլ այն երկփեղկվում է: Ընդ ...
Հայաստանում միայն մի անփոփոխ բան կաՙ ժողովուրդը: Նկատի չունեմ թիվը, այլՙ տեսակը: Առաջ անփոփոխ էր նաեւ իշխանությունը, բայց դա մինչեւ անցյալ տարվա ապրիլ-մայիսն էր, չնայած կան մարդիկ, որոնք հիմա էլ համոզված են, որ երկրում իշխանությունը չի փոխվել, բայց դա ապացում է միայն այն, որ Հայաստանում ժողովուրդն անփոփոխ էՙ դավադրություններ որոնող, ...
Ինչպես երգում է Երեւանի գլխավոր ճարտարապետըՙ զարմանում եմ ես, որ էլ չեմ զարմանում: Օրինակ ճոխ պարգեւատրումների առիթով: Եւ ի՞նչ, որ Երեւանի քաղաքապետը շուրջ մեկ միլիոն ամերիկյան դոլարի, կրկնում եմՙ ամերիկյան դոլարի, պարգեւատրել է քաղաքապետարանի աշխատակիցներին: Բա հարուստ քաղաք է, անում է: Եթե, օրինակ, Երեւանն աղքատ քաղաք լիներ, որտեղ բազմաթիվ վթարային ...
Երեւանի քաղաքապետարանը 378 մլն. դրամով գնել է 9 բազմաֆունկցիոնալ կոմունալ ճանապարհային մեքենա: Իհարկե, սա հիանալի քայլ է, բայց մի փոքր թանկ չէ՞: Սրանք էլ հո տոնածառ չե՞ն, որ ճոխության գիրկն ընկնենք, աղբի մեքենաներ են:
Դեկտեմբեր-հունվար ամիսներին Եվրասիական փորձագիտական ակումբը նախաձեռնել է սոցիոլոգիական հետազոտություն «Հայաստանը նոր քաղաքական շրջանի շեմին. Հասարակության սպասելիքը նոր իշխանությունից» թեմայով: Սոցիալ-տնտեսական ոլորտում մեր հասարակության ակնկալիքի մասին մենք գրել ենք «Ազգ»ի հունվարի 11-ի համարոում: Այդ հետազոտությանը զուգահեռ մենք ընթացիկ քաղաքական հետազոտություն ենք իրականացրել ներքին եւ արտաքին քաղաքական ոլորտներում հասարակության սպասելիքի թեմայով: Ստորեւ ...
2018 թ. դեկտեմբերի 14-ին Երեւանում կայացավ գիտաժողով «Ազգային աղետից մինչեւ պետականության վերածնունդ» թեմայի շուրջը, նվիրված Հայոց պետականության վերականգնման 100-ամյակին եւ Իսրայել պետության ստեղծման 70-ամյակին, կազմակերպված Հայաստանի Հրեական համայնքի կողմից, Իսրայելի եւ Հայաստանի մասնագետների մասնակցությամբ: Գիտաժողովին մասնակցում էր եւ զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, Միջազգային հարաբերությունների բաժնի ...
Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքը եւ «Դպիր» հրատարակչությունը այս երեքշաբթի հրավիրել էին ֆիլմի պրեմիերայի: 17 րոպեանոց «Օրհներգ ցավի լեզվով» կինոնկար-էսսեն, որը ցուցադրվեց Գյումրու երիտասարդական պալատի դահլիճում, նվիրված էր 88-ի երկրաշարժից զոհված բանաստեղծուհի Տանյա Հովհաննիսյանի հիշատակին եւ մտահղացվել էր դեռ նախանցյալ տարիՙ ...
Տարին սկսեցինք վարչապետական հերթական հորդորով. աշխատել է պետք: Թե ինչու է անհրաժեշտ այսօրինակ խրատով հանդես գալ, երբ հայերս մանկապարտեզից արդեն գիտենք, որ քարից հաց քամող մարդու տեսակ ենք, որը նույնացվում է գերաշխատունակության հետ, դժվար է ասել: Նույնքան անհասկանալի է, թե ինչ է նշանակում 2019-ի համար աշխատելը հատուկ առանձնացնելը. այդ ինչ ...
«Հյուսիսային հոսք-2»-ի հետ կապված իրավիճակը վատացնում է գերմանա-ամերիկյան հարաբերությունները եւ առաջ է քաշում Ռուսաստանից Եվրոպայի էներգետիկ անկախության հարցը, գրում է ֆրանսիական Le Figaro թերթը:
Գրքեր, որոնք արժանի են ընթերցման խորագրի ներքո Լուսինե Գասպարյանն առանձնացնում է Մարտիկ Մատենճյանի «Ravished Paradise: Forced March to Nothingness» (Լլկված դրախտը: Բռնի երթ դեպի ոչնչություն) գրքում տեղ գտած ողբերգական պատմությունները, որոնք առավել պարտադիր են դարձնում Հայոց ցեղասպանության ճանաչումը»:
Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը չէր կարող Թուրքիայի ղեկավարությանը չդրդել ակտիվացնելու գործողությունները Սիրիայի ուղղությամբ: Առավել եւս, որ Անկարան արդեն քանի ամիս է սպառնում է ռազմական գործողություններ սկսել սիրիացի քրդերի վերահսկողությանը ենթակա տարածքներում: Ըստ երեւույթին, թուրքական վերնախավը որոշել է, որ Եփրատից արեւելք ընկած տարածքի վերահսկչի դերը Վաշինգտոնի ...
Մի քանի ամիս առաջ տրանսպորտով տուն էի գնում ծնունդով արծվաշենցի մի մարդու հետ: Ճանապարհը երկար էր: Սկսեցինք զրուցել: Նա, որպես հայրենազրկված, ես` հայրենազրկվածի որդի, այսինքն` երկու հայրենազրկվածներ, մի բովանդակ սերունդ տարքիային անջրպետովՙ մտերմիկ զրույցի բռնվեցինքՙ կորսված հայրենիքի ու երբեւէ այնտեղ վերադառնալու` ոչ մի գարդմանցու մոտ երբեք չմեռնող հույսի մասին: Երբ ...
Օրերս համացանցում պատահաբար աչքովս ընկավ դերասան (ների՛ր, ընկե՛ր Աբելյան) Հովհաննես Ազոյանի` Բաքվում տեղի ունեցող ցույցերի լուսանկարներից մեկին տված մեկնաբանությունը: Տարբեր տարիներին Բաքվում ու Ադրբեջանի տարբեր քաղաքներում տեղի ունեցած ցույցերի տարբեր լուսանկարներ շատ եմ տեսել, այդ լուսանկարները տարածող շատ հայերի էլ գիտեմ: Բայց ի տարբերություն վերոհիշյալ դերասանի, նրանցից ոչ մեկը նկարին ...
Լոս Անջելեսում Թեքեյան Մշակութային միության նախաձեռնությամբ այսօրՙ հունվարի 25-ին, Գլենդեյլի հանրային գրադարանում տեղի է ունենալու հատուկ միջոցառում նվիրված Օլիմպիական խաղերի եւ աշխարհի բռնցքամարտի չեմպիոն (1956) Վլադիմիր Ենգիբարյանին: Նրա կյանքի ու գործունեության մասին բանախոսելու է «Նոր օր» թերթի մարզական բաժնի խմբագիր եւ «Ճանաչված հայեր մարզական աշխարհում» եւ «Հայկական մարզական հանրագիտարան» հատորների ...
Բելմոնտում (Մասաչուսեթս) տեղակայված «Հայագիտական ուսմանց եւ հետազոտությունների ազգային ընկերակցության» (NAASR) գլխավոր մասնաշենքը, որի կառուցումը ավարտվելու է ընթացիկ տարվա աշնանը, կրելու է Նյու Յորքի Կառնեգի մարդասիրական հաստատության նախագահ, ակադեմիկոս, պատմաբան դոկտ. Վարդան Գրիգորյանի անունը, համաձայն նոր շենքի կառուցման գլխավոր բարերարներՙ Էդուարդ եւ Պամելա Ավետիսյանների ցանկության, տեղեկացնում է ...
Այսօրվա մեր թերթում իրազեկել էինք, որ գալիք շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը պաշտոնական այցով կժամանի ԳԴՀ. հունվարի 31-ին հանդիպում է նախատեսված գերմանահայ համայնքի հետ Քյոլնում, իսկ փետրվարի 1-ինՙ Բեռլինում։