ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ 387 ՄԻԼԻՈՆՈՎ 275 ՄԻԼԻՈՆԻ ԳՆՈՒՄԵՐ Է ԿԱՏԱՐԵԼ Երեւանի քաղաքապետարանը 378 մլն. դրամով գնել է 9 բազմաֆունկցիոնալ կոմունալ ճանապարհային մեքենա: Իհարկե, սա հիանալի քայլ է, բայց մի փոքր թանկ չէ՞: Սրանք էլ հո տոնածառ չե՞ն, որ ճոխության գիրկն ընկնենք, աղբի մեքենաներ են: Գնումները կատարվել են ռուսական ավտոարտադրող ընկերությունից: Ռուսական «Կամազ» մակնիշի ամենաթանկ մոդելներից մեկը գերմանական «Դայմլեր» ընկերության հետ համատեղ արտադրվող 5490-001-68(T5) մոդելն է: Այս մոդելի մեկ մեքենայի գինը 4.146.520 ռուբլի է: Ռուսական ռուբլու տատանվող արժեքը մեզ թույլ է տալիս հաշվել եւ իմանալ, որ 9 բեռնատարները միասին կազմում են մոտՙ 275 միլիոն դրամ: Իսկ ո՞ւր է մոտ 100 միլիոն ՀՀ դրամը: Երեւանի քաղաքապետարանը մետրոյի երկու կայարան եւ ճոպանուղի կկառուցի Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հունվարի 24-ին հայտնել է, որ մոտ ապագայում նախատեսվում էՙ կառուցել մետրոյի երկու կայարան եւ ճոպանուղի: «Խոսքը Աջափնյակի երկու կայարանների մասին է: Ֆինանսական բավականին մեծ ծախսերի հետ է կապված դա, մենք ուզում ենք սահմանափակվել ամենաստրատեգիական գծով եւ քաղաքը կապել Աջափնյակի հետ»,-ասել է Մեսչյանըՙ հավելելով, որ ավելի ուշ մետրոյի կայարան կկառուցվի նաեւ Դավիթաշեն համայնքում: Ճոպանուղու մասով էլ Մեսչյանն ասաց, որ դրանով պետք է քաղաքի կենտրոնը կապվի Նորքի հետ: Սա ճարտարապետի համար հիանալի միջոց էՙ Արամի 23-ի խարանն իր վրայից հնարավորինս ջնջելու եւ, որպես նորից Մեսչյան հանդես գալու համար: Առաջին քայլը, թերեւս, մտքից գործի անցումն է: «Օրինական կոռուպցիա» Վերջին օրերին մամուլում ակտիվ քննարկման առարկա է դարձել մի շարք պաշտոնատար անձանց եւ նրանց ենթակաների պարգեւավճարների թեման: Խնդիրն այն է, որ մինչեւ անցյալ տարվա դեկտեմբեր ամիսն ուղղակի ժամանակավոր պաշտոնակատար հանդիսացող անձինք, ովքեր հիշյալ օրից հետո միայն դարձել են պաշտոնյաներ, իրենց պարգեւատրել են 13-րդ աշխատավարձերով, տարաբովանդակ պարգեւավճարներով եւն: Նոր Հայաստանում պետք է ամեն ինչ օրինական լինի. այսկերպ «օրինականացվում» է նաեւ կոռուպցիան. դասականը կասերՙ կոռուպցիան հո պոզով-պոչով չի՞ լինում: Քոչարյանի գիրքն արդեն վաճառքում է Հունվարի 23-ից Երեւանի գրխանութներում սկսել է վաճառվել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գիրքը, որի մասին նա հանրությանը հայտնել էր դեռ աշնանը: Գրքում Քոչարյանը ներկայացնում է իր կյանքը, քաղաքական գործունեությունըՙ հատուկ ընդգծելով Արցախյան գոյապայքարը: Գիրքն առաջինը հայտնվել է «Բուկինիստ» գրախանութում: Ինչպես երեւում է գրախանութի ֆեյսբուքյան էջի մեկնաբանություններից, բազմաթիվ մարդիկ գժգոհություն են հայտնում գրքիՙ վաճառքի հանվելու շուրջ: Գրքի պահանջարկի, համակրանքի, արհամարհանքի ու «հասարակական ընդունելության» մասին կխոսենք թերթի հաջորդ համարում: |