Բարաք Օբաման ծնունդ տվեց Դոնալդ Թրամփին, Ֆրանսուա Օլանդըՙ Էմանուել Մակրոնին, իսկ... Սերժ Սարգսյանըՙ Նիկոլ Փաշինյանին: Կարող էի այս շարքը Հին կտակարանի «Ծննդոց» գրքի նմանողությամբ շարունակել: Սակայն նախընտրելի է մնալ, ինչպես ասում են, մեր ափսեում եւ բավարարվել զուգահեռական մի քանի դիտարկումներով, առանձնացնելով Մակրոն-Փաշինյան զույգին, որքան էլ որ անհեթեթ համարվի մասշտաբային որեւէ ...
Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը հետեւած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այն հայտարարությունը, թե պետք է կողմերի հասարակություններին նախապատրաստել խաղաղությանը, արժանացել է Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի մեկնաբանությանը: Ըստ նրա, եթե խոսվում է ոչ թե խնդրի լուծման, այլ խաղաղությանը նախապատրաստվելու մասին, ուրեմն սա երկարատեւ գործողություն ...
Զարմանալի բան` վերստին վարչապետ նշանակված Նիկոլ Փաշինյանն իր վերջին ֆեյսբուքյան ուղիղ եթերում դժգոհում էր մի բանից, որը ստեղծվել է նաեւ երկար ժամանակ իր ղեկավարած թերթի շնորհիվ, երբ մամուլը դառնում է ոչ թե երկրին պատուհասող պրոբլեմներից ելքերի որոնման, այլ այս կամ այս այն գործչին անհատապես ոչնչացնելու, սրա- նրա անձնական խնդիրները քչփորելու ...
Գերմանիայի Թյուրինգիա երկրամասի արեւելքում գտնվող Գերա քաղաքի դատարանը Ծննդյան տոներից առաջ ազատ է արձակել 2018-ի նոյեմբերի 20- ին հայ երկու ձերբակալվածՙ 26 եւ 31 տարեկան անձանց, որ, ըստ կասկածների, առնչություն ունեն «Հայկական մաֆիայի» հետ, զբաղվում են թմրամիջոցների առեւտրով: Դատարանը հիմնավորել է իր որոշումըՙ նկատի առնելով երկու հանգամանքՙ երկու անձինք էլ ...
Ըստ Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի տարածած հաղորդագրությանՙ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունվարի 17-ին որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով եւ ցուցում է տվել Հայաստանի կառավարությանըՙ շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնությունՙ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների, այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ: Քանի որ այդ մեթոդը ...
Հակառակ Հայաստանում օր օրի վատթարացող սոցիալ-տնտեսական կացության, Նիկոլ Փաշինյանը շարունակում է ջանքեր գործադրել ցանկալին իրականության տեղ ներկայացնելու ուղղությամբ: Դրանցից մեկը գնաճի մասին նրա գրառումն էր, որտեղ նա հայտարարում է, որ Հայաստանում գնաճը 2018 թ.-ին կազմել է 1,8 տոկոսՙ «ի հեճուկս կանխատեսումների, թե 2018-ին կարձանագրվի 3, նույնիսկ 3,5-4 տոկոս գնաճ»: Կյանքը ...
Տարիներ առաջ, նոր կառուցուած Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիի ժամերգութեան առաջին ներկայութիւնս էր. նստարանները լեցուն էին, եւ ես բաւական ժամանակ ոտքի մնալով մէջքի ցաւ զգացի եւ երկու թեւերս ետեւ կապեցիՙ ցաւը քիչ մը թեթեւցնելու համար: Յանկարծ, տարեց մարդ մը մօտենալով բարձրաձայն դիտողութիւն ըրաւ, որ եկեղեցիին մէջ թեւերը ետեւ չեն կապեր: Անակնկալէն ...
Միմյանց հակասող մտքերը վերջին ժամանակներում հանգիստ չէին տալիս, բայց երբ ֆեյսբուքում մի նկար տեսա, ամեն ինչ հստակվեց. արդեն տեւական ժամանակ է մեր հասարակությունը հիմնականում բաղկացած է դատավորներից: Ընդ որում արդեն բոլորովին էլ կարեւոր չէՙ ունե՞նք դատելու իրավունքը, թե ոչ: Ակնհայտ է մեկ բան, որ բան ու գործ թողած, ազգովին ընդունել ...
Արցախում ընթացող ՀՅԴ ընդհանուր ժողովում իր ելույթի ժամանակ Հրանտ Մարգարյանը խոսելով նոր իշխանության մասին հայտարարել է, որ հաջորդ ընտրություններին այս իշխանություններին իրենք տուն են ուղարկելուՙ եւ ստանձնելու են երկրի ղեկավարման գործը:
Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է նորարարական քաղաք Շարժայի կառավարիչ շեյխ, դոկտոր Սուլթան Բին Մուհամմեդ Ալ Քասիմիին:
«Ամերիկայում քարոզչական նպատակներով միլիոններ ծախսելուց բացի, Թուրքիան փորձում է մեծացնել իր քաղաքական ազդեցությունը այս երկրում»: Նման համոզմունք է հայտնում անկախ լրագրող Դավիթ Բոյաջյանը «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրից» ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածում:
Բնօրրանից տարագրվելուց ի վեր, հայերիս մոտ ձեւավորվել է այն կարծիքը, որ կյանքն սփյուռքում մեր ճակատագիրն է կամ լավագույն դեպքում նման է հրեաների իրավիճակին: Բայց երկու համաշխարհային պատերազմներն ու տեխնոլոգիաների առաջխաղացումները եկան հաստատելու, որ զանգվածային տեղաշարժերը ապրելակերպի բնական երեւույթներ են: Տարբեր ազգությունների խմբավորումներ, որոնք բռնի տեղահանվել էին իրենց մայրենի երկրից, կազմեցին ...
Երբ դու ինչ-որ բան հաճախ կրկնում ես, ուրեմն կա՛մ քեզ հաճախ են մեղադրում ասածիդ հակառակի համար, ինչը վատ է, կա՛մ էլ դու ինքդ քեզ ուզում ես համոզել նրանում, ինչը ասում ես, սա ավելի վատ է: Վարչապետ Փաշինյանը նորից է ասել, որ ինքը որեւէ դատավորի չի զանգում: Բայց այս անգամ պարոն ...
Գիտե՞ք ինչից է սկսվում բռնապետությունը: Վարքականոնից: Օրինակ կոշկակարները որոշում են, որ այսուհետեւ բոլոր կոշկակարները հաճախորդների առջեւ չպետք է փնովեն ուրիշ կոշկակարների գործը: Կամ լրագրողները որոշում են, որ սրանից հետո իրենք պարտավոր են չքննադատել միմյանց աշխատանքը` հանրության առջեւ: Երբ հայտնվում է նման` մասնագիտական «պետք է»-ների եւ «պարտավոր է»-ների շարքը, սկսվում է ...
Եթե ոչ ջինս եք հագնում, ոչ էլ կոկա-կոլա եք խմում, ապա ցավակցում եմ ձեզ: Ամենայն հավանականությամբ ծնվել եք 1991-ից ավելի շուտ, ձեր սիրած գույնը կարմիր է, գործիքներից ամենաշատն օգտագործում եք մուրճն ու մանգաղը, Ռուսաստանի հիմնը լսելիս էլՙ ակամայից ոտքի եք կանգնում: Ցավակցում եմ, քանի որ դուք այլեւս պետք չեք: Մեծամասնությունն ...
«Արմինյն Միրոր-Սփեքթեյթրի» հաղորդմամբ Ամերիկայում ՀՀ դեսպանատանը դեկտեմբերին կայացած տարեկան ընդունելությանը որպես գլխավոր բանախոսի հրավիրվել է 1981-83 թվերին նախագահ Ռոնալդ Ռեյգանի ճառերի հեղինակ Արամ Բախշյան կրտսերը, որը խոսել է «Հայաստանը եւ հայ սփյուռքը: Երեկ, այսօր եւ վաղը» թեմայի շուրջ:
Ինչպիսի՞ Հայաստան կունենաք 2019թ.ին: Սա մի հարց է, որը մտատանջում է մասնագետին` ում համար կարեւոր է իր հայրենիքի ապագան, ով ցանկանում է հստակություն տեսնել թե՛ իր պետության արտաքին, թե՛ ներքին քաղաքականության տեսլականներում, հասկանալու համար, թե զարգացման ի՞նչ ռազմավարություն է ընտրում նոր կառավարությունը: Այս հարցերը, գոնե այս պահին, չունեն հստակ պատասխաններ, ...
Հունվարի 14-ին կայացավ Հայաստանի երրորդ հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը: Դեռ ամիսներ առաջ քաղաքական զարգացումները ցույց էին տալիս, որ այս խորհրդարանն ավելի ծիծաղելի ու անբովանդակ է լինելու, քան` նախորդը, որտեղ որպես կոճակ սեղմողներ նստած էին Առաքել Մովսիսյանը, Սամվել Ալեքսանյանն ու Մանվել Գրիգորյանը:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը երեքշաբթի ուշ երեկոյան մեծ ցնցումների սկիզբը դրեցՙ ձայների գերակշիռ մեծամասնությամբ մերժելով ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ Եվրոմիության եւ բրիտանական կառավարության համաձայնեցրած պայմանագիրը: Ընդդիմության առաջնորդ Ջերեմի Կորբինը անմիջապես հանդես եկավ Թերեզա Մեյի կառավարությանը անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ:
Օրերս խոսելով Էջմիածնում Մանվել Գրիգորյանի դեմ իրականացվող ակցիաների եւ դրա շրջանակներում` ատվոճանապարհների հնարավոր արգելափակումների մասին, Փաշինյանն ուղիղ եթերով ասաց.
Տրապիզոնից Ռուսաստանի Եկատերիոնադար (ներկայիս Կրասնոդար) գաղթած Հովհաննես Թամանովի ընտանիքում 1878-ին ծնվեց նրանց Ալեքսանդր որդինՙ ճակատագրով կոչված դառնալու հայ նոր ճարտարապետության հիմնադիրը: Դեռեւս մանկուց փոքրիկ Ալեքսանդրը ընտանիքում տարբերվում էր հինգ եղբայրներից մի բանովՙ սերը դեպի գեղեցիկը:
Թաւշեայ յեղափոխութիւնը նոր հորիզոններ բացաւ Հայաստանի ժողովուրդին դիմաց. եթէ մեր ժողովուրդը կարենայ իմաստուն կերպով օգտագործել նոր իրականութեան ընծայած հնարաւորութիւնները` հայրենիքը կը դրուի իր վերականգնումի ճշմարիտ ուղիին վրայ։ Սակայն, ոմանք, գինովցած ժողովրդային յաղթանակի յաջողութիւններէնՙ կը զառածին աջ ու ահեակ. ոմանք` «Նոր Հայաստան` նոր կաթողիկոս» կը պոռան, ուրիշներ կը փորձեն ապակայունացնել ռազմական ...
Հայաստանում շատ քչերը գիտեն, որ Հունգարիայում կա հայազգի դեսպան, որի հետ Բեյրութում մեր թղթակից Հ. Մոսկոֆյանը ունեցել է հետեւյալ հարցազրույցը, որը հրապարակում ենք հապավումներով: Ավելացնենք միայն, որ Մանվել Հասասյանը Պաղեստինի ինքնավարության համակարգում դիվանագիտական ծառայության է անցել 2009 թ.ից սկսյալ: 13 տարի Լոնդոնում ծառայելուց հետո, 2018 թ. սեպտմբերին դեսպանի իր հավատարմագրերն ...
Աբու Դաբիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Սիրիայից ամերիկացի զինծառայողների դուրսբերումը չի խանգարի անհրաժեշտության դեպքում այնտեղ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների իրականացմանը: Նա նշել է, որ ԱՄՆ-ի նպատակը Սիրիայից իրանական զորքերի լիակատար դուրսբերումն է: «Դա հավակնոտ նպատակ է, դա մեր առաքելությունն է: ...
Հունվարի 16-ին Իրանի ԻՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մուհամմեդ Հուսեյին Բաղերին Բաքվումՙ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակՙ խոսելով երկկողմ հարաբերությունների մասին, «բարեկամ Հայաստանին» խիստ անհաճո հայտարարություն է արել.
Հունվարի 22-ին, ժամը 14:00-ին «Թեքեյան կենտրոնում» (հասցեՙ Խանջյան 50) տեղի կունենա PhotoPodium.com կայքի ղեկավարության նախաձեռնությամբ կազմակերպված «B & W» միջազգային լուսանկարչական ցուցահանդեսը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հունվարի 12- ին իր երկրի նախարարների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով 2018- ի սոցիալ-տնտեսական ձեռքբերումներին, առաջիկա անելիքներին, «Ազերթաջի» գերմաներեն տարածած լրատվության համաձայն, հայտարարել է, թե «քրեական, կոռումպացված խունտա ռեժիմը, որ վերջին 20 տարիներին ուզուրպացրել էր Հայաստանը, փլուզվեց: Հայաստանի զավթիչ քաղաքականությունն ինքնըստինքյան կարեւոր դերակատարում է ունեցել դրանում, քանի ...
Ավդալյանների ընտանիքի համար Ամանորի ամենամեծ հրաշքը նոր կառուցված բնակարանն է. լավագույն նվերըՙ բոլորի համար: Ութ տարի ձգձգվող շինարարությունը վերջապես ավարտվել էՙ գործընկեր կառույցների աջակցության շնորհիվ: Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում բնակվող երիտասարդ ընտանիքը ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրիՙ 2018 թվականի շահառուներից վերջինն էր: