RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 11-01-2019



Տեղադրվել է` 2019-01-11 00:07:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 11826, Տպվել է` 256, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԶԻՆԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Գ. Գ.

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը 08.01.2019 թ. տարածած հաղորդագրության մեջ պարզաբանումներ է տվել նույն օրը Կոտայքի մարզում զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի վրա խուլիգանական հարձակման մասինՙ կից հայտնելով, որ ըստ ՀՀ Կառավարության 29.10.2018թ. 1337-Ն որոշմանՙ ոստիկանությունը պարտավոր է զորակոչիկների խմբերին ուղեկցելՙ մարզերից մինչեւ քաղաքային գծի ավարտը, իսկ մայրաքաղաքումՙ մինչեւ կենտրոնական հավաքակայան:

«Կոտայքի մարզի զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը սահմանված կարգով ուղեկցվել է մինչեւ բնակավայրի ավարտը, այսինքն կարգի համաձայնՙ ոստիկանությունն այլեւս չէր կարող շարունակել ուղեկցումը մինչեւ հավաքակայան» , ասված է հաղորդագրության մեջ:

Թե ինչ ասել էՙ «ոստիկանությունն այլեւս չէր կարող...» , անկեղծ, անհասկանալի է: Խոսքը մարդկանց խմբի մասին է, ովքեր գնում էին հայենիքը պաշտպանելու, հիմա թող ամեն մարդ ինքն իրեն հարց տաՙ ոստիկանությունը կարո՞ղ էր, թե՞ՙ ոչ: Պատասխանը պետք է միանշանակ լինիՙ կարող էր, պարտավոր է եւ պետք է շարունակի կարող ու պարտավոր լինել, երբ խոսքը բանակին է վերաբերում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 11-01-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ