RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12 > #015, 2019-04-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 05-04-2019



Տեղադրվել է` 2019-04-05 12:39:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1473, Տպվել է` 164, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԶՆԱՎՈՒՐԻ «ՆՐԱՆՔ ԸՆԿԱՆԸ» ԹԱՅՄՍ ՍՔՈՒԵՐՈՒՄ

Հ.Ծ.

Այս տարի Հայոց ցեղասպանության 104-րդ հիշատակությունը նյույորքյան Թայմս Սքուերում նշանավորվելու է մշակութային յուրահատուկ միջոցառումով, որը տեղի է ունենալու ապրիլի 28-ին, ժամը 14:00-ից16:00: Ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, ճանաչված երգիչ Էլի Բերբերյանը այդ միջոցառման ընթացքում հնչեցնելու է մեծն Շառլ Ազնավուրի «Նրանք ընկան» (Ils Sont Tombe՛s) երգը, հարգանքի տուրք մատուցելով ինչպես արդեն սրբերի շարքին դասված մեր անմեղ զոհերի, այնպես էլ անցյալ տարվա վերջերին վախճանված շանսոնյեի հիշատակին:

«Ազնավուրը հայ արվեստագետների պատմության մեջ ամենամեծ լեգենդն է, եւ ես ցանկանում եմ իր բառերը բարձրաձայնել աշխարհի կենտրոնից», նշել է այդ առթիվ Բերբերյանը, որ նաեւ ծրագրել է երգել Մաժակ Թոշիկյանի երաժշտությամբ Հովհաննես Շիրազի «Ինձ կմոռանամ» (Հայոց Դանթեական) համազգային հնչեղության պոեմը եւ գուսան Հայկազունի «Հայեր միացեքը»ՙ որպես միասնականության ուղերձ:

Միջոցառումը վարելու են Արմեն ՄկՕմբերը եւ Նվայր Բեյլերյանը : Ներկա են լինելու հայ եւ օտար քաղաքագետներ, դիվանագետներ, մարդու իրավունքների պաշտպաններ, արվեստագետներ, հոգեւորականներ եւ հասարակության ներկայացուցիչներ:

Թայմս Սքուերի ավանդական ոգեկոչման արարողության հիմնադիրն է Սեմ Ազատյանը , որ Հայոց ցեղասպանության ժամանակ կորցրել է չորս հարազատների եւ 1985-ին մտահղացել է Նյու Յորքից աշխարհին տեղյակ պահելու պատմության առաջին խոշոր ոճրագործության մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 05-04-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ