Արդեն մեկ տարի է, որ Հայաստանը ղեկավարվում է լոզունգներով: Վերջինըՙ «տնտեսական հեղափոխությունն» է, որը դրսեւորվում է ամեն ինչում, մասնավորապես տնտեսության մեջ: Թեեւ հեղափոխություն ու տնտեսություն բառերը կամ հասկացությունները անհամատեղելի են իրենց դասական իմաստով: Եթե տնտեսության շարժիչը փողն է, ապա փողը վախկոտ կենդանի է եւ ատելով ատում է հեղափոխությունը, անկայունությունը, անորոշությունը, ...
Ռոզա Լյուքսեմբուրգ հիմնադրամը ապրիլի 13-ին ժամը 9.30-18.00-ին Բեռլինի իր նստավայրում գիտաժողով է հրավիրում: Քննարկման առարկան Հայոց ցեղասպանության թեման էՙ պատմաքաղաքական բանավեճի, Գերմանիայում հիշողության մշակույթի քննարկման հոլովույթում: Ողջույնի խոսք կասեն Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Փաուն, հիմնադրամի վարչության ղեկավարներից Ֆլորիան Վայսը, Բեռլինում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Բանախոսները Գերմանիայի տարբեր համալսարաններից, գիտական կենտրոններից ենՙ ...
Քսամեկերորդ դարասկիզբ, թուրքերը հերթական անգամ հայկական հուշարձան են պղծել` Կոմմագենեի հայոց թագավոր Անտիոքոսի գերեզմանը, այնտեղից վերցրել նրա մարմարե արձանը, որ վաճառեն ու հարստանան: Արձանը, որի վրա գրված է` «Հայոց թագավոր Անտիոքոսի վերջին հանգրվանը», խորհրդանշում է հայոց` կորուստներով առլեցուն անցյալ ճակատագիրը եւ վկայում հայերիս անթիվ անելիքների մասին: Հայտնի չէ, թե թուրքերը ...
«Մէկ ձեռքով երկու ձմերուկ չես կրնար բռնել», ըսած է հայկական առածը, առանց նկատի առնելու, որ կու գայ օր, ուր կարելի կ՛ըլլայ մէկ ձեռքով չորս - հինգ ձմեռուկ բռնել:
Պետության կառավարումը գիտություն է եւ մարդիկ դրան հասնում են տասնամյակների ու նույնիսկ դարերի ընթացքում: Կառավարման արվեստի սահուն փոխանցման համար ստեղծվում են հատուկ կառույցներՙ ինստիտուտներ, որոնք էլ դարերով կուտակված փորձը փոխանցում են մի սերնդից մյուսին:
Ապրիլի 8-ին ՀՀ Ազգային ժողովի դիմաց կազմակերպված ժողովրդական բողոքի ակցիային մասնակցելու, Ազգային ժողովի ամբիոնը անբարոյականին տրամադրելու համար ԱԺ ղեկավարությանը խիստ քննադատելու համար, Արարատյան Հայրապետական թեմը փիլոնազուրկ (*) է արել Տեր Ղազար քահանային:
Նիկոլ Փաշինյանը մաքսատան աշխատակցին դրոշի վիճակի համար նկատողություն արեց: Չնայած, դա ամենեւին էլ նկատողություն չէր, դա պարզ ստորացում էր, նվաստացում: Վարչապետը հրապարակավ նվաստացրեց այն քաղաքացիներից մեկին, որոնց համար, պետական մակարդակով, օրացույցի 365/6 օրերից մեկը կարմիրով է նշվելու, որպես տոն: Ավելինՙ վարչապետը նույն աշխատակցին հրահանգեց լվանալ դրոշը, ստենդ պատրաստել, այն դնել ...
Վիեննայում մարտի 30-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ կայացած գագաթաժողովի մասին լուրերը սակավ են, մեկնաբանություններըՙ առատ: Առաջընթաց չէր ակնկալվում եւ չարձանագրվեց: ԵԱՀԿ Մինսկի խումբի հայտարարությունը նման էր վերջնագրիՙ ուղղված բանակցող կողմերին, սակայն երեք երկրներիՙ Մ. Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչ համանախագահների տոնը հռետորականից դարձյալ նախկին ...
Ապրիլի 9-ին դադարեց գործել «Շիրակի հանրային հեռուստառադիո» ընկերությունը: Վերջինիս լուծարման որոշում, ինչպես ժամանակին հաղորդել ենք, ՀՀ կառավարությունը կայացրել էր այս տարվա հունվարի 31-ին, հիմնականում դա պատճառաբանելով հեռարձակման անալոգայնության եւ սփռման ոչ մեծ տարածքիՙ ըստ էության վիճահարույց հանգամանքով: Իբրեւ էլի մի «փաստարկ» նշվում էր Հայաստանի հանրային հեռուստատեսությունից բացի հանրապետությունում եւս մեկ ...
Բանակում սպան ինձ մեկ անգամ է ապտակել: Մեր զորամասի շտաբի պետն էր: Ես զորամասի մոտ հերթապահ էի, նրա մեքենան բարձրանում էր: Վարորդի հետ պայմանավորվել էինքՙ եթե շտաբի պետը հետը չէր լինում, մեքենայի լույսերը վառում-անջատում էր: Վառեց-անջատեց: Պարզվեց փոխգնդապետը իմացել էր մեր պայմանավորվածության մասին ու ինքն էր հրամայել իր վարորդին, որ ...
Հայաստանի Հանրապետության օրենքը չի արգելում քաղաքացի, օրինակ Շմավոն Պավլիկյանին փոխել իր անունը ու կոչվել, ենթադրենքՙ Սղոց: Եւ ուրեմն, համաձայն ՀՀ օրենքիՙ յուրաքանչյուր Շմավոն կարող է դառնալ Շուշան եւ ամեն մի Շուշան կարող է դառնալ Շմավոն: Խնդիրը սեռն է: Օրինակ ԱԺ-ում օրեր առաջ ելույթ ունեցած տրանսգենդեր կնոջՙ Լիլիթ Մարտիրոսյանի անձնագրում, որը ...
Երջանկահիշատակ Վրեժ Իսրայելյանը մի սիրուն պատմվածք ունի: Չէ, շատ սիրուններն ունի, բայց այս մեկը... կոչվում է «Սոնան եւ պատերազմը»: Այնտեղ մի սասունցի պապ կա: Ուրեմն այդ պապը, դիմելով իր թոռանը, որն արդեն մեծացել է ու կռիվ է գնացել, ասում էրՙ «Գառ ջան, երբ մորուքավորները շատանում են, ուրեմն պատերազմ է սկսվելու»...
Ադրբեջանի ՊՆ ՀՕՊ զորքերն ապրիլի 1-ին հատուկ տակտիկական վարժանքներ են իրականացրելՙ պայմանական հակառակորդի հրթիռահրետակոծումից պաշտպանելով կարեւոր նշանակության օբյեկտները:
Հայաստանյան հանրությունը, նաեւՙ համայն հայությունը, շուրջ մեկ տարի է ինչ-որ սպասումների է տրվել. հայոցս երազանքի Հայաստան ենք կառուցելու: Թե ինչու այն քառորդ դար չէր հաջողվում եւ նորօրյա իշխանությունը պետք է հաջողի, վարչապետական հիմնական մոտեցումը հետեւյալն էՙ մեզ հաջողվեց իրականացնել մի բան, որն այլոց առայժմ չի հաջողվում: ՀՀ վարչապետի ակնարկն անշուշտ ...
1984-ին «Պելճիքահայ տեմոկրատների միութեան» կողմից հիմադրված հայկական դպրոցը, որ տարիների ընթացքում բավականին ընդարձակվել եւ մասսայականացվել է, Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ որոշել է դպրոցը կոչել Հովհաննես Թումանյանի անունով:
Այսօրՙ ապրիլի 12-ին, հայկական արժեքների «Կամք» հասարակական նախաձեռնությունը բողոքի ակցիա կանցկացնի Հանրային հեռուստառադիոընկերության դիմացՙ պահանջով, որ Հայաստանի քաղաքացիների հարկերից սնվող ընկերությունը վերջ տա եթերով անբարոյականություն ու հակամարդակենցաղությունը քարոզելուն:
Սովետական միության փլուզմանը զուգընթաց, ինչպես արդեն ամբողջ աշխարհում, այնպես էլ հետխորհրդային երկրներում, սկսեցին իրենց «տեսակի ու նախասիրությունների» մասին բարձրաձայնել մի շարք տարօրինակ խմբեր: Անցած երեք տասմանյակների ընթացքում դրանցից միայն երկուսին հաջողվեց լիովին արմատավորվել մեր երկրումՙ աղանդավորներին ու սեռագարներին: Հենց վերջիններիս մասին էլ ցանկանում եմ խոսել:
Ինչպես ծանուցել էինք «Ազգ»-ի ապրիլի 5-ի համարում, ապրիլի 4- ին Բունդեսթագը երկրորդ ընթերցմամբ 45 րոպեանոց քննարկման ներկայացրեց եւ ձայների ճնշող առավելությամբ վավերացրեց Բրյուսելում 2017- ի նոյեմբերի 24- ին ՀՀ- ԵՄ- ի միջեւ կնքված «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը: Աջակողմյանՙ AfD խմբակցությունը, Ձախերը ձեռնպահ քվեարկեցին:
Արդեն աշխարհ տեսած մարդիկ, ովքեր այցելել են բոլոր հայտնի զբոսաշրջային վայրերն ու օբյեկտները, միշտ էլ փնտրում են ինչ-որ նոր բան: Զբոսաշրջիկների հետաքրքրությունն առաջացնում են ոչ միայն աչք շոյող ընտիր բնապատկերները, այլեւ այլ ժողովրդի մշակույթի մեջ խորանալու հնարավորությունը, ընտիր խոհանոցի համերի զգացողությունը, այդ ժողովրդի պատմությունն իմանալը:
Շաբաթվա սկզբին հայտարարվեցին Ուկրաինայի նախագահական ընտրություների արդյուքները: Դրանք մինչ այս չլսված-չտեսնված ընտրություններ էին հենց թեկուզ այնքանով, որ երկրի առաջին դեմքի թեկնածուների թիվը հասնում էր համարյա 4 տասնյակի (ճշգրիտՙ 39 հոգու): Այդպիսի մեծ թիվ երբեւէ չէր եղել ոչ միայն Ուկրաինայի, այլեւ ամբողջ աշխարհի պրակտիկայում: Փաստորեն, տեղից վեր կացողը հավակնություն էր ներկայացրել ...
Բնական է, որ ռուսաստանյան լրատվամիջոցները եզակի ակտիվությամբ ու շահագրգռորեն են քննարկում Ուկրաինայում ծավալված նախագահական ընտրությունների ընթացքը. չափից դուրս կարեւորվում է «բուֆերային» Նեզալեժնայայի նշանակությունը Ռուսաստան-Արեւմուտք հարաբերություններում: Բոլոր կարեւորագույն քաղաքական հաղորդումների ու հրապարակումների էական հատվածը հենց ուկրաինական թեման է:
Մոսկվայում նախագահներ Պուտինի եւ Էրդողանի հանդիպման նախօրեին ամերիկացիները Անկարայի թեւերը ոլորելու աննախադեպ փորձ ձեռնարկեցին: Դա տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի 70-ամյակի առթիվ Վաշինգտոնում Ատլանտյան խորհրդի եւ Մարշալի գերմանական հիմնադրամի կազմակերպած նիստի ժամանակ:
Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի 70-ամյակին նվիրված նիստում ելույթ ունենալիս կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կընդլայնի հետախուզական գործողությունները Սեւ ծովում, ինչպես նաեւ կավելացնի զորավարժությունների անցկացումը Ուկրաինայի եւ Վրաստանի մասնակցությամբ: Խոսքը Սեւ ծովի տարածաշրջանում հետախուզական գործողությունների ընդլայնման փաթեթի մասին է: «Սպուտնիկ» ռադիոկայանը մեջբերում է Ստոլտենբերգի ...
Ինչպես տեղեկացնում է Bloomberg գործակալությունը, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Brexit-ը Վրաստանին հնարավորություն է ընձեռում անդամակցելու Եվրոմիությանը, որ Վրաստանը պետք է օգտվի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց եւ սեփական փաստարկները ներկայացնի ի նպաստ ԵՄ անդամակցության: Ըստ որում, Վրաստանի ղեկավարը նշել է, որ ամռանը Բաթում ...
Աշխատանքի բերումով մի քանի օրով եղա Թբիլիսիում: Անկեղծ ասածՙ վերջին տարիներին Բաթումիում հանգստանալու մեկնելիս ավտոմեքենայով անցել էի մայրաքաղաքի միջով, բայց չէի կանգնել եւ տպավորություններս սկսվել ու վերջացել էին ավտոմեքենայի պատուհանից տեսածներով: Սակայն այս անգամ բոլորովին ուրիշ էր` չնայած քիչ, ընդամենը մի քանի օր, սակայն ապրեցի Թբիլիսին, ըմբոշխնեցի Այսրկովկասի երբեմնի հայաշատ ...
ՆԱՏՕ-ի դաշնակցային ուժերի գերագույն հրամանատար առաջադրվելու կապակցությամբ գեներալ Թոդ Ուոլտերզին այսուհետ իր նախկինՙ Եվրոպայում Մ. Նահանգների օդուժի հրամանատարի պաշտոնը զբաղեցնելու համար առաջադրվել է հայազգի գեներալ-լեյտենանտ Ջեֆրի Հարիկյանը , որ մինչ այժմ փոխհրամանատար էր ինչպես Եվրոպայում, այնպես էլ Աֆրիկայում տեղակայված ամերիկյան օդուժի: Այս մասին մարտի 26-ին հայտարարել է ...
Հակակառավարական բողոքի ակտիվ մասնակիցներ «անտրամաբանական» եւ «անօրինական» են համարել թուրք գործարար եւ բարեգործ Օսման Կավալայի դեմ հարուցված մեղադրանքը, թե իբր նա փորձել է իր համախոհների հետ տապալել Էրդողանի կառավարությունը: «Arabnews.com-ը» Ստամբուլից հաղորդում է, որ Կավալան 2017 թվից գտնվում է կալանքի տակ 2013 թվի այսպես կոչված «Գեզի պարկի» խռովություններին ակտիվ մասնակցություն ...
Այսուհետ գնելով «iPhone Xs» կամ «iPhone Xs Max» ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններումՙ բաժանորդները հնարավորություն են ստանում ձեռք բերելու այն «եւ» սակագնային պլանի շրջանակում ներառված ինտերնետի, ներցանցային եւ դեպի այլ ցանցեր խոսելաժամանակի ու SMS փաթեթների հետ միասինՙ ֆիքսված ամսավճարի դիմաց: