ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գ. Գ. Այսօրՙ ապրիլի 12-ին, հայկական արժեքների «Կամք» հասարակական նախաձեռնությունը բողոքի ակցիա կանցկացնի Հանրային հեռուստառադիոընկերության դիմացՙ պահանջով, որ Հայաստանի քաղաքացիների հարկերից սնվող ընկերությունը վերջ տա եթերով անբարոյականություն ու հակամարդակենցաղությունը քարոզելուն: Բողոքի ակցիայի գաղափարը ծագեց ապրիլի 5-ից հետո, երբ Հ1-ն իրեն իրավունք վերապահեց բավականին ծավալուն խոսել ԱԺ սողոսկած տրանսգենդերի մասին: |