RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#020, 2020-07-03 > #021, 2020-07-10 > #022, 2020-07-17 > #023, 2020-07-24 > #024, 2020-07-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 17-07-2020



Տեղադրվել է` 2020-07-23 17:47:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1598, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ «ԴՈԿՏՈՐ ՆՈՒԲԱՐ ԲԵՐԲԵՐՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Ուոթրթաուն, Մ.Ա.

Մտավորական, լրագրող, ակտիվիստ - ՌԱԿ բազմաթիվ ամսագրերի շուրջ կեսդարյա խմբագիր դոկտոր Նուբար Բերբերյանի ամենամյա մրցանակաբաշխությանը դիմելու մեկնարկը տրված է:

Նուբար Բերբերյանի մրցանակը տրվում է հայկական ծագում ունեցող ուսանողներին, որոնք մասնագիտանում են միջազգային իրավունքի կամ քաղաքագիտության մեջ:

Մրցանակաբաշխությունը սահմանվել է մտավորականի կտակի համաձայն, իսկ Բերբերյանը կյանքից հեռացել է 2016 թ.նոյեմբերի 23-ին 94 տարեկան հասակում:

Մրցանակաբաշխությանը մասնակցելու պահանջներն են`

1) Կարող են մասնակցել ուսումնական հաստատությունների` հայկական ծագում ունեցող ուսանողները, որոնք գլխավորապես մասնագիտացած են կա?մ միջազգային իրավունքի, կա?մ քաղաքագիտության մեջ:

2) Դիմորդը պետք է ամբողջական դրույքով ներգրավված լինի ողջ աշխարհի հավատարմագրված քոլեջների կամ համալսարանների բակալավրիատի կամ ասպիրանտուրայի ծրագրերում:

3) Դիմորդը պետք է ներկայացնի ողջ տեղեկատվությունը, որը սահմանված է դիմումի ձ-ում:

4) Դիմորդը պետք է ներկայացնի քոլեջի գրագրի պատճենը:

5) Դիմորդը պետք է ներկայացնի դիմանկար:

6) Դիմումը հնարավոր է ստանալ Tcadirector@Aol.com էլեկտրոնային փոստին գրված նամակի միջոցով:

7) Դիմորդները պետք է դիմումները ներկայացնեն էլեկտրոնային տարբերակով` ուղարկելով Tcadirector@Aol.com հասցեով, իսկ թղթային դիմումները հնարավոր է ուղարկել ստոր- ներկայացված հասցեով`

Tekeyan Cultural Association

Dr. Nubar Berberian Trust Fund

755 Mount Auburn Street

Watertown, MA 02472

USA

Նախընտրելի է էլեկտրոնային փոստով ուղարկված Դիմումը:

8) Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2020 թվականի սեպտեմբերի 15-ն է:

9) Հիմնադրամի ադմինիստրատորները - կառավարիչները 2020 թ. Հոկտեմբերին կքվեարկեն որակավորված հաղթողների օգտին` հաշվի առնելով յուրաքանչյուր դիմումատուին ներկայացրած դիմումը:

10) Հաղթողը կամ հաղթողները կստանան իրենց մրցանակները 2020 թ. նոյեմբերին:

11) Հաղթողները իրավասու չեն կրկին դիմել մրցանակի համար

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 17-07-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ